ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆուտբոլային ֆանատները խզում են կապերը Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ

14.03.2019 18:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Ֆուտբոլային ֆանատները խզում են կապերը Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ

Ֆուտբոլասերների Red Eagles Fan Club ակումբն իր ֆեյսբուքյան էջով ուշագրավ հայտարարություն է տարածել.

Ռոնալդուն պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվեց տիրանալ եվրոպական թոփ-5 լիգաներից 3-ին

– Ուշադրությո՛ւն
ՀՖՖ-ն խոչընդոտում է Red Eagles ֆան ակումբի գործունեությանը

Սիրելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն շուրջ 7 ամիս է, ՀՖՖ-ն, գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, բազմիցս խախտել և շարունակում է խախտել ձեռք բերված բոլոր համաձայնությունները և խոչընդոտել Red Eagles ֆան ակումբի բնականոն գործունեությանը։ Ստեղծված բազմաթիվ խոչընդոտներից հերթականը տեղի է ունեցել այսօր, երբ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից հրաժարվել են տոմսեր վաճառել Red Eagles ֆան ակումբին, պատճառաբանելով, որ հրահանգված է միայն Red Eagles ֆան ակումբին տոմսեր չվաճառել։
Ելնելով ստեղծված իրավիճկից, հայտարարում ենք, որ դադարեցնում ենք բոլոր տեսակի համագործակցությունները ՀՖՖ-ի հետ, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում կատարաված իրադարձությունների, ստեղծված խոչընդոտների և մեր հետագա քայլերի մասին առավել մանրամասն մոտակա օրերին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ։
#RedEagles

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА