ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ 2018 ԶԵԿՈՒՅՑԸ

14.03.2019 17:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ 2018 ԶԵԿՈՒՅՑԸ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ.-ի զեկույցը։ Այն ներառում է Հայաստանում կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցած փոփոխությունները, սկսած կառավարման համակարգի փոփոխությունից մինչեւ նոր ԱԺ ընտրություններ եւ Մարդու իրավունքների ոլորտում ժամանակակից խնդիրներ։ Զեկույցում նշվում է, որ դեկտեմբերյան ԱԺ արտահերթ ընտրությունները թեեւ անցել են հանրային լայն վստահության մթնոլորտում, սակայն դրանք կարիք ունեն ամրապնդման՝ ԸՕ հետագա բարեփոխումների միջոցով։

Թրամփը Մյուլերի զեկույցը «անհեթեթություն» է որակել

ԱՄՆ Պետդեպը գտել է, որ մարդու իրավունքների խնդիրները Հայաստանում ներառում էին մի քանի ոլորտներ, որոնք են՝ խոշտանգումը, խիստ և կյանքին սպառնացող բանտային պայմանները, կամայական կալանքն ու կալանավորումը, լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատության ֆիզիկական միջամտությունը, քաղաքական մասնակցության սահմանափակումները, համակարգային պետական կոռուպցիան,  եւ այլն։

Զեկույցում նշվում է, որ նոր իշխանությունները սկսել են չարաշահումները հայտնաբերելու եւը պատժելու ուղղությամբ միջոցառումներ նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավելով որպես մեղադրյալներ հատկապես Մարտի 1-ի բախումների գործով։ Զեկույցը բավական ծավալուն է, ներառում է 7 բաժին՝ անձի ամբողջականության հարգում, քաղաքացիական ազատությունների հարգում, քաղաքական գործընթացներին մասնակցության ազատություն, կոռուպցիա և կառավարությունում թափանցիկության պակաս, կառավարության վերաբերմոնքը միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների կոմղից մարդու իրավունքների ենթադրյալ չարաշահումների հետաքննությունների նկատմամբ, մարդկանց խտրականության, հասարակության չարաշահումների և թրաֆիքինգի վերաբերյալ, աշխատողների իրավունքներ՝ իրենց ենթաբաժիններով։

Ուշագհրավ է այն, որ եթե Փաշինյանի կառավարության գործունեությունը գոնե մարտի 1-ի գործով դրական է գնահատվել, ապա Ղարաբաղի մասով ասվում է, որ ղարաբաղյան անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգային միջնորդության առարկա՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ: Շփման գծի վրա բռնությունները շարունակվել են, չնայած հոկտեմբերից ավելի քիչ, երբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Դուշանբեում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА