ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել է

14.03.2019 16:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել է

Օպերայի հարակից տարածներում կառուցված սրճարանների ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են. Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը համաձայնեց բանակցել Օպերայի տարածք եկած ԲՀԿ–ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Արման Աբովյանի հետ՝ ստեղծված իրավիճակում ընդունելի լուծումներ գտնելու նպատակով։

Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Երեւանը պետք է դառնա կանաչ քաղաք, բայց դա չպիտի լինի ՀՀ քաղաքացու շահերի ոտնահարմամբ ու բռնությամբ:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. Նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին այսօր։ Սրճարանի աշխատակիցների հետ հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը եւ առաջարկեց ժամը 18.00–ին հանդիպել քաղաքապետարանում, քննարկել՝ միաժամանակ հավելելով, որ այդ սրճարանները միեւնույնն է քանդվելու են։ Հանդիպումը արդյունք չէր տվել։

Հավելենք, որ այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն՝ բերման ենթարկելով 16 քաղաքացու եւ ուժ կիրառելով մյուսների նկատմամբ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА