o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի կառավարությունը կոռուպցիոն գործերով հետաքննություններ է սկսել. Պետդեպարտամենտ

14.03.2019 16:13 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի կառավարությունը կոռուպցիոն գործերով հետաքննություններ է սկսել. Պետդեպարտամենտ

Հայաստանի նոր կառավարությունը հետաքննությունների շարք է սկսել կառավարությունում համակարգային կոռուպցիայի համար պատասխանատվության ենթարկելու նպատակով: Այս մասին ասվում է 2018 թվականին մարդու իրավունքներին նվիրված Պետդեպարտամենտի զեկույցում:

«Կառավարությունը Ամուլսարի առնչությամբ որդեգրել է ռիսկերի կառավարման քաղաքականություն». Լիլիթ Մակունց

Զեկույցում նշվում է, որ դեկտեմբերին 9-ին երկրում անցկացվել են առաջին իրական մրցակցային ընտրությունները եւ «Իմ քայլը» կոալիցիան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ստացել է ձայների 70 տոկոսը եւ խորհրդարանի տեղերի ճնշող մեծամասնությունը:

«ԵԱՀԿ հովանո ներքո դեկտեմբերի 10-ին անցկացված ընտրություններին դիտորդների միջազգային առաքելության նախնական գնահատականով՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնական ազատությունների հարգանքի հիման վրա եւ լայն հասարակական վստահություն են ունեցել, որը հարկավոր է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով: Քաղաքացիական իշխանությունները պահպանել են անվտանգության ուժերի նկատմամաբ արդյունավետ վերահսկողությունը»,- նշվում է զեկույցում:

Մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների թվում զեկույցը մատնանշում է խոշտանգումները, բանտերի դաժան եւ կյանքին սպառնացող կենսապայմանները, կամայական կալանքը եւ ձերբակալությունը, լրագրողների նկատմամբ ոստիկանների բռնությունը, հավաքների ազատությանն անվտանգության ուժերի ֆիզիկական միջամտությունը, քաղաքական կյանքին մասնակցելու սահմանափակումը, կառավարությունում համակարգային կոռուպցիան, ԼԳՏԲ համայնի ներկայացուցիչններին նկատմամբ կատարվաած հանցագործությունները՝ կապված բռնության կամ դրա սպառնալիքների հետ, հաշմանդամների նկատմամբ անմարդկայնին կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, այդ թվում երեխաների, եւ մանկական աշխատանքի վատագույն ձեւերը:

«Նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկել չարաշահումների պատժի եւ հետաքննության համար, հատկապես կառավարության եւ իրավապահ մարմինների մակարդակում: Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը (SIS) մեղադրանքներ էր ներկայացրել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ 2008 թվականի հետընտրական բախումներին նրանց հնարավոր մասնակցության կապակցությամբ, երբ 8 քաղաքացիական անձ եւ երկու ոստիկան էր սպանվել»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նաեւ նշվում է, որ որոշ անձանց ազատ արձակելուց հետո, որոնց որոշ տեղական իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ քաղբանտարկյալներ են համարում, հեղափոխությունից հետո երկրում քաղբանտարկյալների կամ ձերբակալվածների մասին տեղեկություններ չեն եղել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА