ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են Ալիև-Փաշինյան հանդիպման ժամկետները». Մամեդյարով

14.03.2019 13:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են Ալիև-Փաշինյան հանդիպման ժամկետները». Մամեդյարով

Պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման ժամկետները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը: «Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հանդիպումը նախապատրաստման փուլում է:

Սերգեյ Լավրով-Զոհրաբ Մնացականյան հանդիպմանն անդրադարձ է եղել Ռոբերտ Քոչարյանին. «Ժողովուրդ»

(ԵԱՀԿ Մինսկի խմբի) Համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ նախապատրաստվում է հանդիպում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև: Մամեդյարովը չի բացառել, որ իր հայ գործընկերոջ հետ հանդիպումը կարող է նախորդել բարձր մակարդակով հանդիպմանը:  «Ամեն բան հնարավոր է: Ես նախապես չեմ ուզում ասել, չեմ ուզում աժիոտաժ ստեղծել», - ասել է Մամեդյարովը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА