o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մտորումներ հայ-վրացական սահմանում

14.03.2019 12:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մտորումներ հայ-վրացական սահմանում

Հայաստանի ու Վրաստանի սահմանին  ամենաճնշող տպավորությունը թողնում են ամենուրեք  կայանված  աջ ղեկով մեքենաները , որոնց  թիվը մոտենում է հազարի: Ջղային վարորդները  նյարդայնացաց ծխում են ու անիծում այն օրենքները, որոցնով նրանց արգելել են ներմուծել այդ մեքենաները: Դժգոհողների մեջ կան նաեւ նրանք, ովքեր  տարվա ընթացքում  ներմուծում են ոչ առաջին մեքենան, եւ նրանցից ինչ-որ լրացուցիչ գումարներ են պահանջում: Սահմանագլխին մեքենաներն այնքան շատ են, որ հազիվ  մի նեղ ճանապարհ է մնացել, որով  ոչ «պատժված» մեքենաները կարող են անցնել Հայաստանից Վրաստան եւ հակառակը: Բայց եթե  այդ նեղ ճանապարհին հանդիպում են երկու բեռնատարներ, ապա մեծ դժվարությամբ են անցնում միմյանց կողքով, որպեսզի մի կողմից` չվնասեն միմյանց, մյուս կողմից` նեղլիկ ճանապարհի աջ ու ձախ կողմում    կայանած աջ ղեկով մեքենաներին:  Ու թեեւ այսօր Հայաստանի հեղափոխական Ազգային ժողովը  մեկուկես ամսով հետաձգեց արգելող օրենքի  կիրառումը, իրականում դա հարցը չի լուծում, ավելի ճիշտ լուծում է շատ ժամանակավոր կերպով: Մյուս կողմից` մտածում ես ինչո՞ւ էր պետք հասցնել իրավիճակը այսպիսի խայտառակ  մակարդակի, որ իշխանությունները ստիպված եղան հրավիրել արտահերթ նիստ եւ ինչ-որ կիսատ-պռատ լուծում տալ խնդիրին:

Մտորումների մեծ տեղիք տվեց բանկային գաղտնիկն իսպառ ոչնչացնող օրինագծերի փաթեթը. Արփինե Հովհաննիսյան

Անձնագրային  անցակետում  գոյացել էր հսկայական հերթ: Հերթում բացառապես հայեր էին, եւ մեկ թուրք բեռնատարի վարորդ: Այնուհետեւ, այդ ամբողջ հերթը տեղափոխվեց  վրացական մաքսատուն, որտեղ  երիտասարդ, բայց արդեն չաղ ու սափրագլուխ վրացի մաքսավորը  ինքնագոհ կեցվածքով մանրակրկիտ ստուգում էր հայ զբոսաշրջիկների պայուսակները: Հավանաբար, իր  ազգային  ինքնագիտակցությունը  խիստ  բավարարված էր նրանից, որ հարեւան երկրի տասնյակ-հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են հենց իրենց հայրենիքը տեսնելու: «Հանգստյան օրերին այստեղ միշտ այսպես է: Հայաստանից շատ մարդ է գնում: Կիրակի երեկոյան էլ հակառակ ուղղությամբ է այդպիսի կուտակում, վերադառնում են, որ գործի գնան»,- պատմում է զբոսաշրջիկներ տանող ավտոբուսի վարորդը: Այն հարցին, թե վրացիներ դեպի Հայաստան չե՞ն գալիս արդյոք, վարորդը պատասխանում է, թե շատ հազվադեպ:

Բնականաբար, վրացիների համար զբոսաշրջության  գնալու տարբերակները շատ ավելի լայն են: Բացառությամբ Աբխազիայի, բոլոր սահմանները բաց են, եւ մեկնել կարելի է ինչպես ավտոմեքենայով, այնպես էլ գնացքով: Ինքնաթիռի մասին առանձին պետք է նշել, որ շատ հայաստանցիներ արտասահման են մեկնում Թիֆլիսի օդանավակայանից, որտեղ տոմսերը ավանդաբար ավելի էժան են, իսկ չվերթների ուղղությունները շատ ավելի բազմազան, քան Երեւանում: Վերջերս  Քութաիսիի օդանավակայանը պայմանագիր է կնքել հունգարական էժան փոխադրողի հետ, եւ մի նոր հոսք Հայաստանից  մեկնում է այս անգամ Քութաիսի` օգտվելու այդ  էժան ավիափոխադրողից: Բայց անգամ այս առավելությունների ու պատճառների առկայության դեպքում պետք է որ Հայաստանից  զբոսաշրջիկների հեղեղի դիմաց հակառակ ուղղությամբ Վրաստանից մեզ մոտ գոնե մի բարակ  գետակ մտներ: Սակայն`  ոչ: Եվ դրա պատճառները մեզ համար ակնհայտ դարձան Վրաստանից Հայաստան հետ գալու ճանապարհին: Բայց դրա մասին հաջորդիվ:

(շարունակելի)

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА