ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալացի հանրահայտ երաժիշտները բացառիկ համերգային երեկոներ նվիրեցին հայ ունկնդրին

14.03.2019 12:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Իտալացի հանրահայտ երաժիշտները բացառիկ համերգային երեկոներ նվիրեցին հայ ունկնդրին

Իտալացի ճանաչված սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին  և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին երկու ինքնատիպ համերգ նվիրեցին հայ ունկնդրին: Մոնդելչին  մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական կամերայիննվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեց «Անմոռանալի Beatles» ծրագիրը, ինչպես նաև հնչեցին ԲաբաջանյանիՄորիկոնեիԹարիվերդիևիՄոլինելիի գործերից:  Երեկոն անցավ ջերմ մթնոլորտում՝ հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո: Այդ օրը Մոնդելչին և Մարտիրոսյանը հայ ունկնդրին ներկայացրին ակորդեոնահար Սիմոնե ԶանկինիինՎերջինս փաստում է՝ Հայաստանում է առաջին անգամ: Զանկինին լսել էր, որ մեր ունկնդիրը շատ ջերմ է, և ելույթների արդյունքում համոզվեց, որ ճիշտ է: Երաժիշտը հավելում է՝ շատ է հավանել մեր երկրում տիրող մթնոլորտը:

Իսկ մարտի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆեդերիկո Մոնդելչին եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ որպես դիրիժոր: Հնչեցին ԲախիՊիացոլայիԳալիանոյիԻորիոյի ստեղծագործություններըՄենակատարը Սիմոնե Զանկինին էր:Այս համերգը նույնպես մեծ հաջողություն ունեցավ,և բացի ծրագրված ստեղծագործություններից՝ հրավիրյալ արտիստներն ու Կամերային նվագախումբը կատարեցին հայկական երաժշտությունն, ինչն էլ անսահման ոգևորեց հայ ունկնդրին:

Ֆեդերիկո Մոնդելչին առաջին անգամ չէր Հայաստանում: «Հիանալի համերգներ էին, դահլիճները լեփ-լեցուն էին: Հանդիսատեսն էլ հիանալի է: Ծրագիրը շատ գեղեցիկ էր, իսկ նվագախմբի հետ համագործակցությունը պարզապես հիասքանչ»,-նշում է հանրաճանաչ սաքսոֆոնահարը, ով մեր երկիր վերադառնալու մեծ ցանկություն ունի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА