ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ ՌԾՈՒ նավը «խոզուկ»-ի պատճառով չի կարողանում Պարսից ծոցի նավահանգիստ մուտք գործել

14.03.2019 17:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ ՌԾՈՒ նավը «խոզուկ»-ի պատճառով չի կարողանում Պարսից ծոցի նավահանգիստ մուտք գործել

Արդեն 2 ամիս է՝ ԱՄՆ ՌԾՈՒ Fort McHenry դեսանտային նավը չի կարողանում մուտք գործել Պարսից ծոցի ոչ մի նավահանգիստ, որտեղ հերթապահում է։ Պատճառը նավի վրա ինֆեկցիոն պարոտիտ հիվանդության բռնկումն է («խոզուկ»),- հաղորդում է CNN-ը։

Պարսից ծոցի մի շարք երկրներ համաձայնել են ԱՄՆ զորքերի տեղակայմանը. ԶԼՄ-ներ

Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի հրամանատարությունը հայտնել է, որ 2018-ի դեկտեմբերին հիվանդացել է անձնակազմի 703 անդամից 25-ը։ Վարակման վերջին դեպքը գրանցվել է մարտի 9-ին։ Նավում կարանտին է սահմանվել։ Հինգերորդ նավատորմի հրամանատարությունը հայտարարել է, որ հիվանդացած նավաստիների կյանքին վտանգ չի սպառնում։

Սահմանված կարգի համաձայն՝ նավը կարող է ցանկացած նավահանգիստ մուտք գործել վարակման վերջին դեպքից 30 օր անց։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА