o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացառիկ ուղեցույց՝ քրիստոնյա ուխտավորների համար. կայացավ Անի Ավագյանի գրքի շնորհանդեսը

13.03.2019 23:04 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բացառիկ ուղեցույց՝ քրիստոնյա ուխտավորների համար. կայացավ Անի Ավագյանի գրքի շնորհանդեսը

«Նարեկացի» արվեստի միությունում օրերս կայացել է «Եվրոպայի եւ Հայաստանի համաքրիստոնեական մասունքներով ուխտատեղիները՝ որպես կրոնական տուրիզմի  հանգրվաններ» յուրահատուկ բովանդակությամբ գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի մանրամասների եւ գրքի բովանդակության մասին էլ «Իրավունքը» զրուցեց հենց գրքի հեղինակի՝ ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

«Սա արդեն պարզապես հեգնանք է կրթության հասցեին»

- Անի, հետաքրքիր է՝ ինչպե՞ս ծնվեց հենց այս բովանդակությամբ գիրք գրելու միտքը:

- Գրքի սկզբնական աշխատանքները սկսել եմ դեռեւս  2015 թվականին, երբ ուսանող էի՝ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում: Գիրքը սկզբնական ժամանակին գրվեց, որպես մագիստրոսական թեզ, որի ղեկավարն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, ում առաջարկով ընտրեցի այս թեման: Հետագայում տեր հոր խորհրդով եւ թեմայի արդիականությունն ու բացը զբոսաշրջության ոլորտում տեսնելով՝ որոշեցի առավել ամբողջացնել այս աշխատությունը եւ վերածել գրքի, որը վստահ եմ՝ մոտ ժամանակներս իր խոսուն դերը կունենա զբոսաշրջության ոլորտում, հատակապես զբոսավարների համար կլինի օգտակար եւ կարեւոր մի գրքույկ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունը ճշգրիտ ներկայացնելու գործում:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների և ավտոբուսների համար

- Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ գիրքը ինչ-որ առումով նաեւ որպես ուղեցույց է ծառայելու ուխտավորների համար:

- Այո, վստահաբար ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ Հայաստանի ուխտավայրերի մասին տեղեկատվության համահավաք մի աղբյուր է եւ ուղեցույց:

Զինծառայողների այցը Հայաստանի հոգևոր մայրաքաղաք՝ Սուրբ Էջմիածին

- Վերնագիրն առնվազն հուշում է, որ բավական շատ ուխտատեղիների մասին հիշատակումներ կան գրքում: Հաջողվե՞լ է բոլոր ուխտատեղիներին անդրադառնալ:

- Շատերի մասին է խոսվել, բայց, իհարկե, ոչ բոլորի: Քանի որ նպատակ չենք ունեցել խոսել Քրիստոնեական բոլոր ուխտատեղիների մասին, այլ հստակորեն դասակարգվել են ըստ նշանակության, հանրաճանաչության եւ կարեւորության: Ընթերցողը հստակորեն կնկատի, որ ուխտատեղիների մասին գրելիս անդրադարձ է կատարվում եւ դասակարգվում են սրբություններն, ըստ  առաջնահերթության եւ կարեւորության: Առաջնահերթություն է տրվում այն ուխտավայրերին, որտեղ պահվում են Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին վերաբերող մասունքները, ինչպես օրինակ, Փշե Պսակը, Պատմուճանը, Քրիստոսի անձեռակերտ պատկերը, Թուրինյան պատանքը եւ այլն: Այնուհետեւ խոսվում է այն վանքերի մասին, որտեղ պահվում են Առաքյալներին վերաբերող մասունքները՝ օրինակ, Սուրբ Հակովբոսի, Սուրբ Պետրոսի, Սուրբ Պողոսի, Սուրբ  Ղուկասի եւ այլն: Այնուհետեւ խոսվում է Մարիամ Աստվածածնին վերաբերող սրբավայրերի եւ սրբությունների մասին, նաեւ այն սրաբավայրերի մասին է խոսվում, որտեղ հայտվնել է Տիրամայրը խաղաղության կոչով, օրինակ՝ Ֆրանսիայի Լուրդ քաղաքը, Պորտուգալիայի Ֆատիմա քաղաքը եւ այլն: Որոշ սրբավայրեր բաց են թողնվել, սակայն վերահրատարակության ժամանակ նպատակ ունենք դրանք եւս ներառել:

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրը

- Ըստ Ձեզ, որքանո՞վ է այսօր պահանջված կրոնական տուրիզմը Հայաստանում եւ աշխարհում:

- Գրքում անդրադարձ է կատարվում  նաեւ վիճակագրությանը: Խոսվում է եւ ցույց է տրվում, որ 21-րդ դարում զբոսաշրջությունը ոչ նյութական տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է: Ըստ 2014 թ. վիճակագրության, աշխարհում ճամփորդել է  1.1 միլիարդ զբոսաշրջիկ: Որտեղ իր կարեւորագույն եւ էական տեղն է զբաղեցնում կրոնական զբոսաշրջությունը, որտեղ ճիշտ 30%-ը կազմում են կրոնական զբոսաշրջիկները: Հատկապես կրոնական զբոսաշրջությամբ քրիստոնյա երկրներից առավել աչքի են ընկնում եվրոպական երկրներըՈղջ աշխարհին հայտնի եվրոպական սրբատեղիներից Սանտիագո դե Կոմպոստելան, Փարիզի Աստվածամոր տաճարը, Սուրբ Պետրոսի տաճարը, Ֆատիման, Լուրդը, Յասնայա Գորան ամեն տարի իրենց դռներն են բացում միլիոնից ավել զբոսաշրջիկների եւ ուխտավորների առաջԻր արժեքավոր վանքերով եւ սրբազան մասունքներով հետ չի մնում նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Հայաստանի հարուստ եւ յուրահատուկ քրիստոնեական երկիր լինելը փաստել է նաեւ Հայաստան այց կատարած «Կրոնական ճանապարհորդությունների համաշխարհային ասոցացիայի» նախագահ Կևին Ջ. Րայթը, որն իր հուշերում ասել է. «Չափազանց հիանալի, անմոռանալի է Հայաստանը: Միայն Հայաստանը կարող է ուխտագնացներին ներկայացնել քրիստոնեական մի ողջ պատմություն` սկսած Նոյի ժամանակներից»:  Նա նաեւ պնդել է, որ բոլոր այն պետություններում, որտեղ զարգանում է կրոնական զբոսաջրջությունը՝ Հայաստանը այդ պետություններից մեկն է, որն ունի առաջխաղացման մեծ հնարավորություն:

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է

Փաստորեն, Հայաստանը, որպես հնամենի սրբավայր, իրապես հնարավորություն ունի կրոնական զբոսաշրջության ոլորտում ներկայանալ կրոնական եւ պատմամշակութային արժեքավոր ժառանգություն ունեցող մի երկիր, նույնիսկ կարող է դառնալ առաջատար երկիր կրոնական զբոսաշրջության ոլորտում: Այնուամենայնիվ ցավով կարելի է նշել, որ մեր օրերում Հայաստանը չի կարողանում արժանապատիվ կերպով ներկայանալ եւ հետաքրքրաշարժ դառնալ, ոչ միայն իր հավատավոր ժողովրդի, այլեւ  օտարերկրյա զբոսաշրջիկների եւ ուխտավորների շրջանակներում: Արդյունքում տեղեկատվության սղության պատճառով օտարեկրացիների ուշադրության առանցքում հայտնվում են առավել «մոդայիկ» քրիստոնեական, մուսուլմանական, բուդդայական եւ այլ կրոնների հիմնական սրբավայրերը, ինչպիսիք են` Երուսաղեմը, Վատիկանը, Մեքքան եւ Մեդինան: Եվ արդյունքում Հայաստանը ստվերային տեղ է զբաղեցնում: Այնինչ հաշվի առնելով Հայաստանի կրոնական ռեսուրսները, մշակույթը եւ պատմությունը ակներեւ է դառնում, որ համակարգված աշխատանքների, համառ աշխատանքի եւ պլանավորված քայլերի ճշգրտորեն կատարելու դեպքում, Հայաստանում միանշանակ կնկատվի կրոնական տուրիզմի զարգացման էական հնարավորություներ: Այդ պատճառով հեղինակվեց այս գիրքը, որը միջոց է մասնագետներին հայերենով ընթերցելու զբոսաշրջության կրոնական տեսակի մասին, գնահատելու կրոնական տուրիզմի ոլորտում Եվոպական երկրների ահռելի փորձը, բացահայտելու Հայաստանի քրիստոնեական արժեքները, հետագայում  կրոնական զբոսաշրջության ոլորտում Հայաստանը ներկայացնել համաքրիստոնեական  արժեքների լույսի ներքո՝ որպես կարեւորագույն կրոնական զբոսաշրջության արժեքներ կրող երկիր: 

«Գրում եմ, որ գոնե ճշմարտությունն իմանաք իմ բերանով». կայացավ Ռուզան Ասատրյանի գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)

- Գիրքը կունենա՞ իր շարունակությունը, թե՞ ստեղծագործական դադար է պետք՝ գրքի ծնունդից հետո:

- Գրքի վերաբերյալ արձագանքներն այնքան դրական եւ ոգեւորող էին, որ վստահ եմ մոտ ժամանակներս կլինի մի նոր գրքույկ եւս Հայաստանում կրոնական զբոսաշրջությունը զարգացնելու խթանելուն ուղղված:

- Անդրադառնանք նաեւ շնորհանդեսին՝ ովքե՞ր էին ներկա եւ ինչո՞վ հատկապես հիշարժան դարձավ գրքի ծնունդը:

- Շնորհանդեսը իրենց ներկայությամբ պատվեցին՝ Տավուշի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԱՀԹ Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին Եկեղեցիների հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, 5-րդ Բանակային Զորամիավորման ավագ գնդերեց արժանապատիվ Տ. Ենովք քահանա Եսայանը, գրքի խմբագիր՝ Քարվաճառի Բրիգադի գնդերեց Մանվել սարկավագ Սարգսյանը, գրքի սրբագրիչ՝ Ելենա Հարությունյանը, Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի տուրիզմի ԳՈւ կենտրոնի ամբիոնի վարիչ տիկին Մարինա Հայրապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանը, «Գանձեր» քառաձայն երգչախմբի խմբավար Նարինե Հայրապետյանը, Խաղաղապահ Բրիգադի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Արտակ Խումարյանը, Հրթիռահրետանային վարչության պետի տեղակալ, գնդապետ Նորայր Ասլանյանը, դասախոներ, դպրոցի տնօրեններ, տուրիզմի ոլորտի մասնագետներ եւ բազմաթիվ հավատացյալ հայորդիներ: Շնորհանդեսն ուղեկցվեց «Գանձեր» երգչախմբի հոգեպարար շարականների կատարմամբ: Օրը հիշարժան էր, քանի որ շատ մանրամասն խոսվեց գրքի բովանդակության, նրա կարեւորության մասին: Եվ ես ուրախ եմ, որ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալ ուխտավոր  զավակ, կարողացա բազմաթիվ ուխտավոր հայ Քրիստոնյաների համար՝ որպես ձեռնարկ ստեղծել այս գիրքը եև ծառայել մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին եւ մեր Սուրբ Եկեղեցուն:

Ո՞վ է նախկին պաշտոնյաներին դստեր բռնաբարության մեջ մեղադրող ակտիվիսը (Բացահայտում)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА