ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ ԵՆ ԿԵՍՃԱՄՓԻՆ

13.03.2019 22:20 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ ԵՆ ԿԵՍՃԱՄՓԻՆ

Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են ելույթները Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում: Դահուկորդ Միքայել Միքայելյանը հանդես եկավ 1500 մետր սպրինտում եւ, հաղթահարելով 2 փուլ, պայքարը լքեց կիսաեզրափակչում՝ գրավելով 11-րդ տեղը: Ավելի վաղ Միքայել Միքայելյանը 10 կմ դասական ոճում զբաղեցրել էր 37-րդ տեղը, իսկ 10 կմ ազատ ոճում (հետապնդում) 26-ն էր:

Հայ դահուկորդը նվաճել է ոսկե մեդալ

Աշոտ Կարապետյանը եւ Հարություն Հարությունյանը հանդես են եկել հսկա ոլորավայրէջքում: Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Կարապետյանը գրավեց 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանն այդպես էլ չհատեց եզրագիծը: Լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքի մրցմանը եւս Հարություն Հարությունյանը չկարողացավ հատել եզրագիծը, իսկ Աշոտ Կարապետյանը որակազրկվեց: Գեղասահքում վիճակը շատ ավելի հաջող էր: Այսպես, մրցաշարի տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրով Սլավիկ Հայրապետյանը 78.73 միավորով, գրավելով 8-րդ տեղը՝ ստացավ ազատ ծրագրում հանդես գալու իրավունք: Ազատ ծրագրից հետո հայ մարզիկը 78.73 միավորով 8-րդն էր: Ազատ ծրագրում նա հավաքեց 135.57 միավոր եւ գրանցեց 10-րդ արդյունքըԳեղասահորդ Անաստասիա Գալուստյանը, որին հաջողվել էր նվաճել եզրափակչի ուղեգիր, կանանց մենասահքի կարճ ծրագրում 64.15 միավորով գրավեց 5-րդ տեղը եւ հնարավորություն ստացավ հանդես գալ ազատ ծրագրով: Կարճ ու ազատ ծրագրերի արդյունքում հայ գեղասահորդուհին հավաքեց 161.89 միավոր: Կարճ ծրագրից հետո Գալուստյանը 64.15 միավորով 5-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցեց 10-րդ արդյունքը: Այսպիսով, ինչպես եւ սպասվում էր, մեր մարզիկներն այստեղ մեդալային պայքար չմղեցին, ձմեռային մարզաձեւերում մենք դեռ հետնապահի դիրքերում ենք, թեեւ առաջընթաց ամեն դեպքում ունենք եւ բավականին նկատելի: Բայց, իհարկե, աշխարհի ուժեղագույնների հետ պայքար մղել չի հաջողվում, թեեւ վերջին երկու տարիների ընթացքում Միքայել Միքայելյանը շատ լավ արդյունքներ է ցուցադրում, եւ այստեղ էլ ամենաշատ սպասելիքները հենց նրանից էին, ու 19-ամյա մարզիկն իրեն դարձյալ լավ դրսեւորեց: Բայց սրանք դրական միտումներ են, որոնք որեւէ տեղ մեծ հաշվով չեն արձանագրվում ու որպես արդյունք մեծ բան չեն տալիսՀամաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերին մասնակցեցին 50 երկրի 3000 մարզիկ եւ խաղարկվեցին մեդալների 76 հավաքածու:

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդն էր Օլիմպիական խաղերում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА