ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՍԿԱՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԵՐԸ ՉԻ ԱՊՐՈՒՄ»

13.03.2019 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ  ԻՍԿԱՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԵՐԸ ՉԻ ԱՊՐՈՒՄ»

Ոչ միայն անցած տարվա, այլ նաեւ այս տարվա առաջին ամսվա վիճակագրական տվյալներով հայաստանյան տնտեսության վիճակը գնալով ծանրանում է՝ չնայած բազում «հեղափոխական» խոստումներին: Դրանից զատ, արդեն իսկ ի հայտ են գալիս ոչ պաշտոնական լուրեր, որ փետրվարի համար եւս վիճակագիրները ծանր ցուցանիշներ ունեն եւ հիմա մտածում են՝ ինչպես կարելի է պատկերը մեղմել: Իսկ ահա ոչ պաշտոնական, այսինքն՝ ոչ վիճակագրական, սակայն ավելի արժանահավատ տեղեկություններով, իրականում վիճակը շատ ավելի ծանր է, քան վիճակագիրներն են ցույց տալիս: Այսպիսով, առաջ է գալիս մեկ պարզ հարց՝ ո՞ւր ենք գնում այս տեմպերով, ինչի՞ կհասնենք: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ տարածքային կառավարման եւ ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ, ով, անդրադառնալով ներկա իրավիճակին, ասաց.

«ԻՍԿԱՊԵՍ ԿԱ ՎՏԱՆԳ, ՈՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԴՈՒՐՍ ԿՄՆԱՆ»

Նախ պետք է հասկանալ, որ տնտեսությունը քաղաքականության շարունակությունն է. տնտեսությունը սպասարկում է քաղաքականությանը: Ըստ այդմ, ինչ վիճակում, որ այս պահին քաղաքականությունում է, այդ վիճակում էլ տնտեսությունն է: Այլ խոսքով, դեռ իներտ վիճակում է: Քաղաքականությունը նոր-նոր է մտնում կազմավորման փուլ, հիմա կառավարության կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, ինչն ազդեցություն ունի տնտեսության վրա, այսինքն՝ տնտեսությունն էլ է սպասում փոփոխությունների: Այդ թվում, հարկային, մաքսային օրենքների փոփոխության, որը, հուսանքարդեն խաղի նոր կանոններով նոր տնտեսություն կկազմավորի:

«Անհեթեթ է, բլա-բլա, լոլո». Հրանտ Բագրատյանը՝ կառավարության ծրագրի մասին

- Ինչպե՞ս կգնահատեք տարվա առաջին ամիսների տնտեսական ցուցանիշները:

- Մեծ հաշվով, համեմատության մեջ նախորդ` 2018 թվականի առաջին ամիսների հետ էական տարբերություններ չկան: Ըստ վիճակագրական տվյալների, շրջանառությունն աճել է, բայց դրան զուգահեռ ներկրում-արտահանումը նվազել է: Իսկ ներկրում-արտահանման նվազելը կարող է լինել ընդամենը մեխանիկական արտացոլանքը այս երեւույթի: 2017թվականի վերջերին եւ 2018 թվականին, երբ ԵՏՄ պայմանագիրը ուժի մեջ չէր ամբողջ ծավալով, Եվրոպայից որոշակի ապրանք էր բերվում, որը ՀՀ-ի միջոցով տեղափոխվում էր ՌԴ: Արդյունքում, ներմուծման եւ արտահանման ցուցանիշների աճ էր նկատվում, որովհետեւ տրանզիտային երկիր էինք հանդես գալիս: Հիմա, երբ արդեն ԵՏՄ պայմանագիրը ամբողջովին ուժի մեջ է, այլեւս չի աշխատում այդ մեխանիզմը: Այլեւս ձեռնտու չէ՝ ՀՀ-ով ապրանք տանել ՌԴ, որովհետեւ Հայաստանը եւ ՌԴ-ն արդեն նույն տնտեսական գոտում են: Եթե հիշում եք, մեծ թվով կենցաղային տեխնիկա էր բերվում Հայաստան եւ արտահանվում ՀՀ-ի միջոցով, որը, բնականաբար, ազդում էր մեր ներկրման եւ արտահանման ցուցանիշների վրա:

Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

- Պարոն Բագրատյան, ի՞նչ տնտեսական հեղափոխություն կարող ենք ակնկալել, երբ պարբերաբար ականատես ենք լինում տարբեր տնտեսվարողների դժգոհությունների եւ բողոքի ակցիաների:

- Այո, համամիտ եմ Ձեզ հետ: Այսօր մեր տնտեսությունը իսկապես լավագույն օրերը չի ապրում: Բայց միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, որ տնտեսության զարգացման ժամանակաշրջանը որոշակի սպասողական վիճակ է ստեղծում: Բոլորը սպասում են խաղի նոր կանոնների, այսինքն՝ ներկրողները դեռեւս սպասում են խաղի կանոնների հստակեցման, որպեսզի առնվազն հասկանան, թե ինչ քաղաքականություն է տարվելու:

«Ստվերը նոր բյուջեում ավելի շատ է, քան թե հնում». Հրանտ Բագրատյան

- Լավ, ինչքա՞ն պետք է սպասենք փոփոխությունների, ինչքա՞ն դեռ հույսով ապրենք:

- Մինչեւ, որ Հարկային, Մաքսային օրենսդրությունը փոփոխվի, ընդունվի: Կարծում եմ, որ պետք է ընդունվի այնպիսի օրենսդրություն, որ առնվազն մի քանի տարի չփոփոխվի, որովհետեւ արագ փոփոխությունը որեւէ կերպ չի կարող դրական ազդել տնտեսության զարգացման վրա: Պետք է լուրջ վերլուծության արդյունքում փոփոխություններն արվեն, որպեսզի երկարաժամկետ լինեն բիզնես ծրագրերը:

Չինական իրականությո՞ւն, թե՞ հրաշք. ներկայացնում է Հ. Բագրատյանը (Տեսանյութ)

- Որտեղի՞ց վստահություն, որ վերը նշված փոփոխությունները կհանգեցնեն տնտեսական զարգացման:

- Վստահություն, իրապես ոչ ոք չի կարող հայտնել: Պարզապես, ըստ ինձ իս, իրենք կքննարկեն, թե հարկերն ինչ դրույքաչափերով են աշխատելու, եւ արդեն իրենք իրենց հաշվարկները  անելուց հետո արդեն կհասկանան իրենց ներդրումների վերադարձելիությունը:

Դժվար չէ նկատել, որ պարոն Բագրատյանը մեր համոզմամբ` լինելով լուրջ մասնագետ, թեեւ փորձում է լավատեսական նշույլներ դնել իր խոսքում, սակայն տողատակերում զգալի է, որ առանձնակի սպասելիքներ չունի: Թե ինչու, կարելի է հասկանալ, ի վերջո, թեեւ մեր զրուցակցի ներկայացրած քաղաքական ուժն այս պահին իշխանության մեջ չէ, սակայն մեծապես նպաստել է ներկայիս իշխանության ի հայտ գալուն: Իսկ դա նշանակում է, որ հիմա իշխանություն է, թե` ոչ, մեկ է` ներկայիս իրավիճակի համար կրում է պատասխանատվություն, լավն է այս իրավիճակը, թե` ոչ: Դե, ուրեմն, պետք է հնարավորինս բացասական երանգները մեղմել:

«Շտապե՛ք ընտրությունների, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА