ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանը պետք է գիտակցի, որ եթե ստանձնել է երկրի ղեկավարի դերը, պետք է կարողանա նաեւ վարել բանակցությունները»

13.03.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Փաշինյանը պետք է գիտակցի, որ եթե ստանձնել է երկրի ղեկավարի դերը, պետք է կարողանա նաեւ վարել բանակցությունները»

Փաշինյան-Ալիեւ առաջիկա հնարավոր հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն անդրադառնալով` քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, թե բովանդակության հետ կապված կարծիքները ծայրահեղ են` մի մասը մտահոգված է, մյուս մասը` ոչ: Ընդ որում, ըստ քաղաքագետի, այս երկու ծայրահեղ կարծիքներն էլ օբյեկտիվորեն չեն համապատասխանում իրականությանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում դե ֆակտո այն գործողությունները, որոնք ընթացան Հայաստանում` ապրիլին տեղի ունեցած իրադարձություններից հետո, Մինսկի խմբի համանախագահները հասկացան, որ կա վտանգ, եւ այդ գործընթացը կարող է կանգ առնել: Հիշենք, որ հունվարին Եվրոպայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ըստ էության, ինքը պետք է խոսի միայն բանակցային գործընթացի ձեւաչափի հետ կապված: Այս ամենին բավականին կոշտ պատասխանեց Ադրբեջանը: Համանախագահները գիտակցեցին, որ եթե գործընթացներն այդպես շարունակվեն, կարող է բանակցությունները կանգ առնեն: Դրանից հետո որոշեցին, որ պետք է հանդես գան հայտարարությամբ, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի: Այս հայտարարության բովանդակությունն այն էր, որ բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխությունը չի ողջունվում համանախագահների կողմից, այսինքն` այն մեսիջ էր պաշտոնական Երեւանին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հետ կանգնի իր առաջարկից` Արցախին դարձնել բանակցային կողմ: Մյուս կողմից էլ, համանախագահները կոչ արեցին Ադրբեջանին, որպեսզի նա դադարեցնի սպառնալ ռազմական գործողություններով: Այնպես որ, կարծում եմ` այստեղ որեւէ արտառոց բան չկա` այն իմաստով, որ ինքս չէի հավատում, որ հնարավոր կլիներ իրականացնել բանակցությունների ձեւաչափի փոփոխություն, քանի որ երկար տարիներ է , ինչ նույն ձեւաչափով են ընթացել բանակցությունները: Փաշինյանը պետք է գիտակցի, որ եթե ստանձնել է երկրի ղեկավարի դերը, պետք է կարողանա վարել նաեւ բանակցությունները:

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը՝ ուղիղ. մասնակցում է Նիկոլ Փաշինյանը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА