o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է պատերազմի». Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)

13.03.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է պատերազմի». Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել էր ԵՊՀ դասախոս, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Նրա հետ զրույցում նախեւառաջ անդրադարձանք արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված նոր զարգացումներին:

Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան

«ՄԵԶ ԴԵՌ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑՆԵԼ 2018-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

– Պարոն Մելիքյան, Փաշինյան-Ալիեւ առաջիկա հնարավոր հանդիպմանն ընդառաջ` ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարությամբ հանդես եկավ, որը քաղաքական եւ քաղաքագիտական մի շարք ներկայացուցիչներ որակեցին որպես կտրուկ եւ վերջնագրային: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

Դժվար է միանշանակ հետեւություն անել, որովհետեւ իրականում փորձագիտական դաշտում մի քանի վարկածներ են պտտվում, թեպետ դրանցից ոչ բոլորն են իրար հակասում: Ըստ էության, մի կողմից պատերազմը կանխելուն ուղղված ջանքեր են, մյուս կողմից` Արցախին բանակցային որպես երրորդ կողմ վերադարձնելու առաջ քաշված գաղափարի արգելափակում: Նախ, ցավոք, այս հայտարարությունը ցույց տվեց, որ մեզ դեռ չի հաջողվում կապիտալիզացնել 2018 թվականի իրադարձությունները` միջազգային հանրության լիբերալ հատվածի մոտ, եւ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել արցախյան հարցում` բանակցությունների համար: «Դեռը» հույսով եւ հավատով եմ ասում, որ կարող է փոխվել, բայց օբյեկտիվ շատ նախադրյալներ ինքս չեմ տեսնում, թեպետ մեծ սիրով կսխալվեի այս հարցում: Ի դեպ, չունենք կապիտալիզացիա նաեւ քաղաքացիական հասարակության մասով: Ես 2,5 տարի, որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան, կենցաղային լեզվով ասած` ինձ ճղում էի, թե` միջազգային հանրություն, եկեք Արցախ եւ այն դարձրեք ձեր գործունեության դաշտ: Հույս ունեի, որ նոր պայմաններում գոնե այդ խնդիրը կլուծվի, բայց սա էլ չի լուծվել: Ինչպես ես, այնպես էլ հիմա Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն է նույն ձեւով հայտարարություններ անում, բայց չկա միջազգային հանրությունը: 2018 թվի դեպքերի կապիտալիզացիան այս պահի դրությամբ համարում եմ օրակարգի անառարկելի թիվ մեկ հարցը: Եվ երկրորդ` այնուհանդերձ, մենք պետք է հիշենք, որ ով էլ որ լինի, ինչպես էլ վերաբերվենք մեր քաղաքական ղեկավարությանը, բարդագույն շրջան է, եւ պետք  է որոշակի նաեւ միջազգային հանրությանը ուղերձ հղվի, որ անկախ մեր հաճախ սկզբունքային, հաճախ կտրուկ տարաձայնություններց, երբ խոսքը վերաբերում է ազգային հարցերին, մենք միասնական ենք: Սա եւս կարեւոր էլեմենտ է: Մեծ հաշվով ես սա տեսա, որովհետեւ քննադատություններն այնուհանդերձ որոշակիորեն սահմանափակվում են: Եվ այսօր, եթե համեմատում ենք նախորդ շրջանի ոչ այնքան հաջող դիպվածներին, հաճախ այդ նույն քաղաքացիական հասարակությունը շատ ավելի չարախնդորեն էր արձագանքում, քան այսօր է: Չպետք է այն կրկնել:

Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար (տեսանյութ)

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է` «ՔԱՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼ» ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿ ԳՏՆԵԼ»

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ հայտարարում էր, որ Արցախի փոխարեն չի բանակցելու, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրվել: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ ուղիղ ասված է, որ բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխություն չի լինելու: Ի վերջո, ինչպե՞ս վարվել` գնալ Ադրբեջանի նախագահի հետ բանակցելու` ընդունելով, որ սխալվել էր` նման ամպագոռգոռ հայտարարություններ անելով, թե՞ տապալել բանակցությունները` ուղղակի մերժելով` սեղանի շուրջ նստել առանց Արցախի:

Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմել է տաքսիստներին ու պատահական անցորդներին

Համաձայն եմ այն փորձագետների հետ, որ անհրաժեշտ է «քարը փեշից թափել» եւ տարբերակ գտնել` ստանալ բանակցելու որոշակի մանդատ` Արցախի ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունների կողմից: Չեմ կարծում, որ հնարավոր է հանրաքվե կազմակերպել կամ որեւէ կերպ այդ մանդատը ստանալ ավելի ժողովրդավարական մեխանիզմով: Կարծում եմ` ամենասկզբունքայինն այն է, որ Հայաստանը չպետք է դիտվի միջազգային հանրության աչքերում որպես բանակցությունները տապալող, հակառակ դեպքում` ռիսկերը շատ ավելի մեծ են: Առանց այն էլ, Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է պատերազմի, եւ չեմ կարծում, որ մենք գրագետ կվարվենք, եթե Ադրբեջանին օգնենք` հիմնավորելու իր պատերազմական գործողությունները:

​​​​​​​«Սերժ Սարգսյանի քայլը մեծ խորհուրդ ունի այս խառը ժամանակներում». Վահան Բաբայան

«ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ՓԱԿԵՑ 2016-Ի ԴՈՒՌԸ»

– Ըստ Ձեզ` Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստը հենց այդ մանդատը ստանալու ակնկալիքո՞վ էր...

Հնարավոր է, չեմ կարող ասել: Ամեն դեպքում, ողջունելի էր, որ Արցախում Անվտանգության խորհրդի նիստ անցկացվեց: Ընդ որում` սկզբից խոսքը չէր վերաբերում համատեղ նիստին, հետո արդեն կեսգիշերին մոտ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ համատեղ նիստ է լինելու: Կարծում եմ, որ այնտեղ էլ հենց քննարկվել է մեր երկու հայկական պետությունների շահերը հնարավորինս մեծ չափով ներկայացնելու հնարավորությունը: Վերադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը` նաեւ պետք է ցավով արձանագրել, որ այն ինչ-որ տեղ փակեց 2016 թվականի դուռը:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նկատի ունեք, որ հայտարարության մեջ չկար անդրադարձ Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների՞ն...

Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ըստ էության, արդյունքն էին հայկական կողմի բարձրացրած մտահոգությունների, որոնք անընդհատ տեղ էին գտնում: Բայց այս հայտարարության մեջ արդեն չերեւացին այդ ձեւակերպումները, եւ որեւէ այլ համարժեք ձեւակերպում էլ չկար: Մյուս կողմից էլ եկեք չֆետիշացնենք Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որովհետեւ դրանք այնուհանդերձ ընդամենը մի բովանդակային գործընթացի մասին էին, եւ մեզ ոչ թե ինքնին այդ գործընթացն է հետաքրքրում, այլ այն, որ Ադրբեջանում, նաեւ Հայաստանում ու Արցախում իրապես քայլեր արվեն խաղաղություն հաստատելու համար: Եթե Ադրբեջանում հայատյացության ծավալը հասել է բացարձակապես անթույլատրելի չափերի, ուրեմն` մենք չենք տեսնում խաղաղությանն ուղղված այդ քայլերը, չենք տեսնում նաեւ սահմանին վերահսկողությունը, որը պարզելու էր, թե ով կրակեց: Իհարկե, Ադրբեջանը ամիսներ շարունակ շատ ավելի զսպված վարքագիծ է դրսեւորել, բայց չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է, որովհետեւ այնպես է ստացվում, որ Ադրբեջանի ձեռքում է` կուզի կկրակի, չի ուզի` չի կրակի: Չկան մեխանիզմներ, որոնք վերահսկեն, եւ մենք չտեսանք հայտարարության մեջ այդ մտահոգությունների որոշակի արձագանք

Ինչ են խոսել Ալիեւն ու Փաշինյանը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՑՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ»

– Անդրադառնանք նաեւ Արցախի Հանրապետության առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի դեմ հարուցված մարտիմեկյան քր.գործին: Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործի նյութերը բաղկացած են 76 հատորից: Որպես իրավաբան` ի՞նչ ավարտ եք տեսնում:

Փաշինյանը Պուտինին Արցախի մասին գիրք է նվիրել (ֆոտո)

Կարճ ասեմ` սա այն դեպքն է, որ մենք պետք է ավելի շատ առաջ նայենք, քան թե` հետ: Ես չեմ համարում, որ մարտի 1-ը մեր հանրության ամենակարեւոր խնդիրն է: Մենք պետք է պրագմատիկ լինենք եւ հասկանանք, որ եթե ընդունենք, թե միակողմանիություն է եղել, հակադարձ միակողմանիությունը ոչ թե կրկնակի անընդունելի է, որովհետեւ լրիվ ուրիշ պայմաններում իշխանափոխություն է տեղի ունեցել, այլեւ բերելու են այս շղթայի հնարավոր շարունակության: Ավելին` արդեն մյուս կողմում կանգնած մարդիկ շատ ավելի մեծ բարոյական իրավունք են իրենց վերապահելու` ինչ-որ հակադարձ քայլեր անել: Ինչո՞ւ ենք այս տեղապտույտի մեջ հայտնվում, եթե կարելի էր ամեն ինչ անել իրավական մշակույթին շատ ավելի համապատասխան ձեւերով: Մի պարզագույն հարց տամ` պարզվե՞լ է, թե այդ 10 զոհերից որեւէ մեկն ինչ հանգամանքներում է զոհվել: Չէ՞ որ այդտեղից սկսվեց ամեն ինչ: Ինչ-որ իրավաբանական տեսություններ են առաջ քաշում, թե ինչ է իրենից ներկայացնում սահմանադրական կարգ տապալելը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ սա ինչ-որ տեսությունների հիմնավորում է, այլ ոչ թե ճշմարտությունը գտնելու փորձ, որովհետեւ արդյոք մեր իրավական համակարգն այս պահին ունակ է ընկլալվել որպես այս հարցն անկողմնակալ, առանց որեւէ ազդեցության ճնշումների գործող համակարգ:

Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են

Առնվազն հայտնի գաղտնալսումը փաստում է, որ` ոչ...

Այո: Ըստ իս, այս իշխանությունները հանրային չափազանց մեծ ակնկալիքներ են ձեւավորել, որոնք օբյեկտիվորեն հնարավոր չի լինելու պարզաբանել: Եվ եթե մարդկանց մոտ կար կոնկրետ անձերի նկատմամբ վրեժխնդրության զգացում, ապա չեմ կարծում, որ պետական գործչի վարքագիծը դրան տուրք տալը պետք է լիներ, այլ ոչ թե դրանք որոշակիորեն լիցքաթափելու եւ պարպելու փորձերը: Ախր, մենք այդ վիճակում չենք գտնվում, սա է ամբողջ հարցը, մինչդեռ հիմա հանրային ռեսուրս ենք ծախսում այնպիսի հարցերի վրա, որոնք մեծ հավանականությամբ ունեն քաղաքական լրջագույն երանգ եւ մեզնից խլում են հսկայական համերաշխության եւ հանդուրժողականության ռեսուրս:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի մի քանի անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. ԵՊԲՀ-ից հերքում են, իսկ ԿԳՄՍՆ-ն հաստատում է

Այդ քաղաքական լրջագույն երանգները կտեղափոխվի՞ Արցախ` հաշվի առնելով, որ հաջորդ տարի նախատեսված են նախագահական ընտրություններ:

Կյանքը հնարավորությունների մասին է: Կարծում եմ` մենք ունենք բազմաթիվ սցենարներ, որոնց մի մասն իհարկե դրական են, մյուս մասը` բացասական: Այն, ինչ որ ես եմ ակնկալում, հանրային առողջացումն է, որը լավագույն սցենարը կարող է լինել, որպեսզի մեր հանրությունը շատ ավելի հասուն եւ առողջ դառնա` այս գործընթացների արդյունքում: Ամեն դեպքում, ես շարունակելու եմ փորձել իմ ներդրումն ունենալ այս հարցում, չնայած նրան, որ վատ սցնեարներ կան, որոնց մասին եկեք չմտածենք:

Ադրբեջանի նախագահի խոսքերն անհարգալից են ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ. Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА