o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՄԱ Ի՞ՆՉ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՄԱՁԱ՞ՅՆ Է ՄԽ-Ի ԱՌԱՋԱՐԿԻՆ

13.03.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՄԱՁԱ՞ՅՆ Է ՄԽ-Ի ԱՌԱՋԱՐԿԻՆ

Այն, որ երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած ԱԽ նիստի հիմնական իմաստը Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն էր, ի սկզբանե էլ ենթադրելի էր: Եվ նիստի ընթացքը հենց դա էլ ցույց տվեց:

ԲԱԲԱՅԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻ

Իհարկե, դեռ վերջնականապես պարզելու եւ հասկանալու շատ բաներ կան: Սակայն նիստի ներածական հատվածում Փաշինյանի ելույթն արդեն իսկ շատ բանի մասին էլ հստակ պատկերացում տվեց: Նախ, եւս մեկ անգամ երկար-բարակ անդրադառնալով բանակցություններին, Արցախի մասնակցել-չմասնակցելուն, կրկնելով դրա հետ կապված իր հայտնի մտքերը, Փաշինյանը վերջապես հասավ նույն հարցին. «Իսկ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները եւ 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք...»: Չէ, հարցի կոնկրետ պատասխանը Փաշինյանը չտվեց: Բայց այն «շրջանցիկ ուղին», որով անցնում էր նրա խոսքի հաջորդ մասը, կարելի է նաեւ այդ հարցի անուղղակի պատասխանը համարել: Այսպես, ըստ Փաշինյանի. «Սա իսկապես կարեւորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարեւոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, եւ ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարեւոր է, որովհետեւ այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետեւ մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետեւաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, եւ հետեւաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը, եւ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի խոսակցության»:

«Բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի»

Գանք վերջից՝ «Առաջիկա բանակցային գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի...»: Բայց չէ՞ որ Փաշինյանը դեռ միայն վերջերս էր հայտարարում, որ Ալիեւի հետ առաջիկա հանդիպումը եւ ոչ մի օրակարգ չունի, եւ կարող է միայն Արցախի մասնակցության հարցը քննարկել: Իսկ նրա այս նոր հայտարարությունից երեւում է, որ օրակարգում է լինելու «3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը», այսինքն, այն մեխանիզմը, որը ՄԽ-ն է առաջարկել: Չնայած այն, որ Փաշինյանի ասածները չափից դուրս հաճախ մեկը մեկին չեն համընկնում, նոր բան չէ, իմաստ չունի կենտրոնանալ դրա վրա: Շատ ավելի էական է, որ այդ «3 սկզբունքները եւ 6 տարրերը» արդեն գործնականում պաշտոնապես կարելի է համարել բանակցային օրակարգի հիմքը: Իհարկե, Փաշինյանը խոսում է դրանց պարզաբանման մասին, եւ դա բնական է. ինչ սկզբունք էլ որ դրվի բանակցությունների հիմքում, երկար-բարակ պարզաբանումների կարիք կունենա, ավելին, նաեւ հստակեցման, թե հետագա հակասությունների դեպքում որ չեզոք կողմը կարող է լինել պարզաբանողԱյդ 3 սկզբունքները, այն է՝ տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը պարզաբանման կարիք չունեն: Իսկ ահա 6 սկզբունքները վերջնական հստակեցում պահաջում են: Հիշեցնենք, խոսքը, ըստ ՄԽ-ի, հետեւյալի մասին է.

Դոնալդ Տուսկի` ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումը

1. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո,

2. միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որն անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի,

3. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք,

4. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ապագա հստակեցում իրավական պարտադիր կամքի արտահայտման միջոցով,

Հայտնի է դարձել Ադրբեջանում 500-ամյա սոսու հսկա ճյուղի՝ ընկնելու պատճառը

5. բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք,

6. միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաեւ խաղաղապահ գործողություն:

Բայց նաեւ ենթադրելի է, որ ժամանակի ընթացքում այս կետերը մանրամասն քննարկվել են, եւ այս պահին կա նաեւ դրանց դետալային ծրագիրը: Այսինքն, եթե հարցը տեղափոխվի հստակեցման հարթություն, դա շատ ժամանակ չի պահանջելու: Այդ թվում, որ Ղարաբաղի կարգավիճակ ասվածի տակ նկատի է առնված ոչ թե Ադրբեջանի վերջին պատկերացումները, թե ինքնորոշման իրավունք ասվածը նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այլ որ ինքնորոշումը, դա անկախ պետության կարգավիճակն է:

«ՆԵՐՔԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՂԱԿԻՆ՝ ԱՐՑԱԽԻՆ»

Հասկանալի է նաեւ, որ հակառակ դեպքում նման բանակցային հիմքը պարզապես չի աշխատի, ամեն ինչ կտապալվիՍակայն այս պահին հարցն այլ է. այսինքն, եթե օրակարգում հենց այն առաջարկն է, որը ցանկացած ողջամիտ մարդ կարող է կարդալ եւ հասկանալ, այսինքն, չկան հետին մտքեր, խաբեություն, այդ դեպքում Փաշինյանի ասածը նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը դրան համաձա՞յն է, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձին»: Կարծես թե Փաշինյանի խոսքն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէԱռավել եւս, որ շարունակելով խոսքը, նա անցավ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծեծված թեմային: Եթե այդպես է, ուրեմն պետք է լինի այն հիմքը, որի վրա նախապատրաստում են խաղաղության: Չնայած, այս անգամ Փաշինյանն այնքան առաջ գնաց, որ անգամ «ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելու» հայտ ներկայացրեց՝ հայտարարելով, թե. «Համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»: Եվ տեսնես ի՞նչ է մտածում Փաշինյանը, Սումգայիթում, Բաքվում եւ բազում այն ադրբեջանական բնակավայրերում հայերին մորթող, կանանց ու աղջիկներին բռնաբարող ազերինե՞րն են այդ խաղաղասերներըԻսկ ահա Արցախի նախագահ Բակո Սահակյանը կարծես թե այնքան էլ ոգեւորված չէր «խաղաղության նախապատրաստելու» գործով: Համենայնդեպս, իր խոսքում նա այդ ամենը շրջանցեց՝ հայտարարելով, որ. «Մեր հայրենիքի համար իբրեւ առաջնահերթ խնդիր եղել է, կա եւ վաղն էլ կմնա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը»: Իսկ արցախի Հանրապետությունը, չմոռանանք, ունի Սահմանադրություն, որտեղ բացակայում է «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներ» գաղափարը, այսինքն՝ վերադարձնելու բան էլ չկա:

Ինչով արգելվում է Ադրբեջանին մի շարք զինատեսակների վաճառքը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА