o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վտանգն արդեն մեր տուն է մտել». Կարին Տոնոյան (Տեսանյութ)

12.03.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վտանգն արդեն մեր տուն է մտել». Կարին Տոնոյան (Տեսանյութ)

Կանանց միամսյակի մեկնարկը խորհրդարանում այլ բնույթ ստացավ: «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը հենց մարտի 8-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-ԱԺ համագործակցության հարթակ` հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» միջոցառման շրջանակներում ելույթով հանդես եկավ ու ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայաստանի բոլոր կանանց, իր բառերով` մեր քույրերին, մայրերին եւ դստրերին, նույնիսկ սահմանամերձ բնակավայրերում բնակվող կանանց ու հերոսածին մայրերին հավասարացրեց լեզբի, բիսեքսուալ, տրանս կանանց հետ: Այո, հասել ենք անդունդի այն եզրին, երբ ազգային խորհրդարանում հայտարարում են, որ մեր մայրերը հավասար են այդօրինակ վարք եւ սեռական կողմնորոշում դրսեւորող կանանց« եւ որ հայ կնոջ տիպարը հետայսու զավակ ցանկացող հայ ընտանիքի մայրը չէ, այլ իմիջիայլոց նաեւ այլ նպատակներ ունեցող հոռի բարքերի տեր կանայք: «Իրավունք TV»-ի տաղավարում այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել ենք «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, համանուն հաղորդաշարի հեղինակ, հաղորդավարուհի ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԻ հետ:

Իջեւանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է. Ահարոն Ադիբեկյան (Տեսանյութ)

«ԱՅՍՕՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐՆ ԵՆ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ»

– Տիկին Տոնոյան, ի՞նչ կասեք Լարա Ահարոնյանի վերոնշյալ հայտարարության մասին, հատկապես, որ այն հնչել է ԱԺ-ում:

Եթե խոսում ենք հավասարությունից, այդ դեպքում ինչպե՞ս են իրենք այդ անհավասարության պայմաններում հայտնվել Ազգային ժողովում: Ի՞նչ անհավասարության մասին է խոսքը: Եթե այսօր ինչ-որ մեկի շահերը ոտնահարվում էլ է, ապա մեծամասնության շահերն են ոտնահարվում, որովհետեւ, չգիտես ինչու, փոքրամասնությունը համարում է, որ իրավունքներ ունի, իսկ մենք իրավունքներ չունենք: Որքան իրենք իրավունք ունեն, այնքան էլ` մենք: Եվ, ի վերջո, ցանկացած ժամանակաշրջանում, ցանկացած իրականության մեջ մեծամասնությունն է եղել որոշողը: Ինչ վերաբերում է սեռային փոքրամասնություններին, կուզեի, որ այդտեղ ընդհանրապես իրար կողքի չհիշատակեն զոհվածների մայրերին: Կարծում եմ` մենք շատ լավ գիտենք զոհված զինվորների մայրերի արժեքը, նրանք մեզ համար պարզապես հոգեւոր եկեղեցիներ են, որոնց առջեւ միշտ խոնարհվում ենք: Չեմ կարծում, թե զոհվածների մայրերը գնահատված չեն Հայաստանում: Գուցե, ինչ-ինչ բացթողումներ եղել են, իսկ որտե՞ղ չկան բացեր: Մտահոգ մարդը կօգնի, որ այդ բացերը լրացնենք: Մենք էլ ենք հասարակական կազմակերպություն եւ այցելում ենք զոհվածների մայրերին, միջոցառումներ ենք կազմակերպում, բայց դրա մասին չենք բարձրաձայնում, չենք դարձնում դրոշակ եւ օգտագործում մեր ինչ-ինչ նպատակների համար` դրամաշնորհներ ստանալով: Մեր փոքրիկ ազգաբնակչության համար շատ վտանգավոր երեւույթներ են դրանք: Այսօր 2,5 միլիոն բնակչություն ունենք, եւ այսպես համատարած քարոզ է գնում` սեռային փոքրամասնության  իրավունքների... Ընդհանրապես, անգամ որեւէ միջատի տեսակ, երբ վերացման եզրին է, «Կարմիր գրքում» է հայտնվում, եւ նրան սկսում են պաշտպանել, հազար ու մի ձեւերով ամբողջ աշխարհով գումարներ են ներդնում դրա համար: Բայց չէ որ միասեռականությունն էլ մարդկության վերացման ճանապարհ է, եթե 2,5 միլիոն հայության մեջ, ասենք, 50 տոկոսը հանկարծ դառնա միասեռական, ի՞նչ է լինելու հետո: Սրանով պարզապես, մարդկության շարունակությանն է վտանգ սպառնում: Այս ամենի մասին խոսելն անգամ ավելորդ եմ համարում, որովհետեւ կարծում եմ` այսօր Հայաստանում բոլորը գիտեն` քամին որ կողմից է գալիս, այն ինչ արժե եւ ինչ նպատակներ է հետապնդում: Սպառիչ կասեմ` Հայաստանում դա չի ստացվելու, որովհետեւ մեր ազգն ունի բարոյական շատ բարձր նորմեր:

«Իրավիճակ է փոխվել՝ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին». Գեղամ Պետրոսյան

Դուք լավատեսորեն ասում եք, որ Հայաստանում չի հաջողվելու, բայց խորհրդարանում կանայք ծափողջույններով էին ընդունում Լարա Ահարոնյանի հայտարարությունները... Եվ չգտնվեց գոնե մի կին պատգամավոր, որը դեմ կարտահայտվեր:

Ազգային ժողովները չեն որոշում ժողովուրդների ճակատագրերը: Հաճախ է եղել, որ նախարարների, քաղաքապետների հետ եմ զրուցել եւ միշտ ասել եմ` գիտե՞ք դուք որերորդն եք, ես ժողովուրդ եմ, ես մնում եմ, դուք գալիս-գնում եք, ձեզնից միայն մի բան է մնում` ճիշտ օրենքներ սահմանել, օգտակար լինել ձեր սեփական ժողովրդին, ձեր ազգին: Այնպես որ, այս Ազգային ժողովն էլ կանցնի: Իսկ ժողովրդի հոգեւոր մշակույթը, բարոյական նորմերը, այդ չգրված օրենքները դարերով են մշակվել, եւ որեւէ մի խմբավորում չի կարող այսօր անգամ օրենքով ջնջել այն եւ իր ուզածին հասնել: Կարծում եմ` մեր ժողովրդի մեծամասնությունը գիտիինչ է ուզում եւ շատ ամուր կանգնած է իր դիրքերում: Ես գյուղի աղջիկ եմ եւ հիշում եմ, որ երբ լինում էին հավեր, որ շատ էին ճվճվում, մայրս ասում էր` դրանց պետք է շարքից հանել: Այնպես որ, ինձ համար նրանք մեծ վտանգ չեն:

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԻՐՈՔ ՄՏԱՀՈԳԻՉ Է»

– Դեռ տարիներ առաջ «Իրավունքի» հետ զրույցում բարձրաձայնում էիք Սորոսի հիմնադրամի գրանտների վտանգավոր հետեւանքների մասին: Այսօր Սորոսն այնքան մոտ է, որ սոցցանցում գրառումներ է անում Հայաստանի մասին եւ ասում, որ էլի պետք է աջակցի քաղհասարակությանը: Ինչի՞ կարող է այս ամենը հանգեցնել:

«Չպետք է լինի խոշտանգում»

Վտանգն արդեն մեր տուն է մտել: Բայց երբ պատրաստ ես այդ ամենին, դու պաշտպանված ես: Հասարակության այն մասը, ում հետ մենք ենք շփվում, գործունեություն  ծավալում, պաշտպանված են, որովհետեւ խորապես գիտակցում են, թե այս ամենն ինչի համար է: Իհարկե, հասարակության մի ահռելի զանգված էլ մնում է որոնումների, անիմացության եւ անհայտության տիրույթում, որը, այո՛, հնարավոր է` վտանգված լինի: Եվ այնպես չէ, որ մենք չենք գիտակցում պահի լրջությունը եւ ձեռքներս ծալած նստած ենք: Երբ մենք հիվանդանում ենք, միջոցներ ենք ձեռնարկում, որ մեր իմունիտետը բարձրացնենք: Դե մենք քանի որ պաշտոնյա չենք, հրամանները վերեւից չենք կարող արձակել, ներքից  ենք աշխատում, որ ազգի իմունիտետը բարձրացնենք, որպեսզի նա այս հերթական քամիներն էլ անցկացնի: Հայ ազգը հզոր է, սա էլ կհաղթահարի: Ես վախենալ երբեք չեմ սիրել ու ոչ մի բանից չեմ էլ վախենում, բայց եթե մի բան կա, որից ես զգուշանում եմ, ապա անհայտ ուժերն են, անհայտ շահերը: Եվ այսօր Հայաստանում, ցավոք, այդպիսի ժամանակաշրջան ենք ապրում, եւ չգիտեմ` ով է ում թիրախավորում: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, իրոք, մտահոգիչ է, եւ ամենամտահոգիչն այն չէ, թե այս կամ մյուս հոսանքը որտեղից ֆինանսավորվեց, ի վերջո, այդ հոսանքը կկտրվի, եւ այդ աղբյուրը կցամաքի: Ավելի մտագիչ է այն չարության դաշտը, որովհետեւ Հայաստանից բացասական էներգիա է մղվում տիեզերք, իսկ դա մեզ վրա բացասական է ազդելու:

ԿՈՏԱՅՔՈՒՄ ԿԵՆԱՑՆԵՐԸ ԴԱՌՆԱՆՈՒՄ ԵՆ

Ի դեպ, բավական մտահոգիչ է իրավիճակը նաեւ Արցախի շուրջ. մի կողմից` մեզ ամիսներ շարունակ խաղաղության էին պատրաստում, հողերի զիջման թեման շրջանառության մեջ դնում, իսկ մյուս կողմից էլ` արդեն ԵԱՀԿ Մինսկի խումբն է հայտարարություններ անում, որոնք ոչ պակաս մտահոգվելու տեղիք են տալիս: Հետաքրքիր է Ձեր կարծիքն այս ամենի մասին:

Հիմա մեզ կոչում են` ոչմիթիզական, հպարտությամբ եմ ասում, որ ես էլ եմ այդ շարքում, որովհետեւ այդտեղ թիզ հող չկա, այն հայրենիք է: Իսկ ովքե՞ր են հայրենիքը զիջում, ինչի՞ մասին է խոսքը: Եթե այդպես է, թող ԱՄՆ-ն Ալյասկան զիջի, Ռուսաստանը` Կորելիան, չնայած` դրանք ստացած տարածքներ են, իսկ մերը ստացած չէ, այլ բուն հայրենիք է: Ամեն դեպքում, եթե դու ուժեղ ես, ոչ դրսի հովերն են քեզ վրա ազդում, ոչ ներսի տվայտանքները: Մենք պարզապես պետք է ուժեղացնենք մեր ժողովրդին: Բնական է, դրսից մեր շահերը չէին պաշտպանելու, նրանք գտնելու են մեր թույլ կողմերը եւ օգտագործելու են մեր դեմ: Ո՞վ չի գիտակցում, որ մեր տարածաշրջանը գործիք է, որը այս կամ այն համաշխարհային ուժը փորձում է օգտագործել իրեն հարմար պահի եւ իրեն հարմար ուժգնությամբ: Մենք պետք է լրջորեն մտածենք գործիքի կարգավիճակից դուրս գալու մասին, պետք է դառնանք ասող, ոչ թե` օգտագործվող: Իսկ դրա համար նախ պետք է գիտակցության մեջ հեղափոխություն տեղի ունենա, իսկ այն այսօր ու վաղը չի լինելու, դրա համար երկարատեւ աշխատանք է պետք, որի համար պետք են կրթական հաղորդումներ ու ծրագրեր: Պետք է ունենալ ազգային նպատակ, որից այսօր այդքան վախենում են, ազգային գաղափարախոսություն, եւ այդ դեպքում ապրելը շատ հեշտ կլինի:

«Սա պատերազմ է». «Ոսկե ծիրանում» մրցանակի արժանացավ տրանսգենդերի կյանքի մասին պատմող ֆիլմը

«ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՈՐՈՇՈՂԸ ՉԷ»

– Տարիներ շարունակ հենց այս գաղափարներով սերունդներ էիք կրթում նաեւ Հանրայինի հեռուստաեթերից` «Հայ ասպետ» հաղորդաշարով: Վերջիվերջո, ի՞նչ եղավ «Հայ ասպետի» ճակատագիրը:

Առաջիկայում մրցույթն է, որին կմասնակցենք: Ինձ հասած տեղեկություններով` կառավարությունն արդեն հաստատել է հայրենասիրական դաստիարակության նվիրված հեռուստահաղորդման նախագծի ֆինանսավորումը: Եթե մեզնից ավելի լավ ծրագիր կլինի, ապա միանշանակ մեծ ուրախությամբ կսեղմենք նրա ձեռքը, որովհետեւ, ի վերջո, այն կլինի մեր շարունակությունը: Իսկ եթե հաղթենք, ապա նորից կշարունակենք ծառայել մեր ժողովրդին, մեր նոր սերնդին:

​​​​​​​«Կարապետյանի կառավարությունը ավելի էր ստվերից դուրս աշխատում, քան Փաշինյանինը»

Բայց Պետրոս Ղազարյանն իր հաղորդումներից մեկի ժամանակ ասաց, որ Հանրային հեռուստատեսությունը պետք է լինի միայն տեղեկատվական, այսինքն` «Հայ ասպետի» նման հաղորդումների կարիք չկա: Ինչպե՞ս եք վերաբերվում նման կարծիքին:

Նախ կարծում եմ` Պետրոս Ղազարյանը որոշողը չէ: Նա ընդամենը լուրերի տնօրենն է, եւ սա ընդամենն իր կարծիքն էր: Ցավում եմ, որովհետեւ շատ կուզեի, որ Հանրայինի լուրերի տնօրենը լիներ շատ ավելի այլ կարծիքի: Ասել, թե լուրերի տեղեկատվությունն արդեն կրթում է հասարակությանը եւ մեզ պետք չեն կրթական հաղորդումներ, դրան անգամ վերաբերմունք ցույց տալ չես կարող: Այնքան մակերեսային, այնքան դատարկ կարծիք է, որ դրան ի պատասխան` պարզապես կարող ես ուսերդ բարձրացնել, թե էս ի՞նչ են խոսում: Մենք արդեն 15 տարի այդ ոլորտում ենք, եւ մեր սաներն են մեր ապացույցները, որոնք նաեւ Հանրային հեռուստատեսությունում են այսօր աշխատում: Այո, այսօր տեղեկատվությունն այնքան է, որ, ցավոք, դրա մեծ բաժինն ապակողմնորոշիչ է, եւ հենց երեխայի կողքին պետք է գտնվեն մարդիկ, որոնք կօգնեն այդ տեղեկատվական հեղեղից առանձնացնել արգասաբեր հոսանքը:

Տերպետրոսյան-փաշինյանական ռեժիմի վերջին ճիգերը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք  տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА