ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԿԻՐԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ Է, ԻՍԿ ՎՈԺԴԸ «ԹՈԶ Է ՓՉՈՒՄ»

12.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԿԻՐԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ Է, ԻՍԿ ՎՈԺԴԸ «ԹՈԶ Է ՓՉՈՒՄ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը շատ աննպաստ է եւ կտրուկ ավելացնում է պատերազմի հավանականությունը: Ընդ որում, թրաշամանուկների վարչախումբը, կարծես թե, այդքան էլ պարզ չի գիտակցում, որ երկու տարբերակ կա, երկուսն էլ, բառիս բուն իմաստով, ըստ Չերչիլի: Այսինքն` կա՛մ պատերազմ, կա՛մ սկզբում խայտառակություն, հետո պատերազմ:

ՀԱՅԵՐԻ ԵՎ ՉՀԱՅԵՐԻ ՋՐԲԱԺԱՆԸ

 

ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՌԵՍՈՒՐՍԸ

Եթե սոցիալ-տնտեսական հարցերում հնարավոր է բնակչությանը շարունակել կերակրել գեղեցիկ հեքիաթներով (թեեւ դրանց հավատացողները բավականին արագ պակասում են), կամ ամեն մի ձախողում բարդել «նախորդ հանցագործ ռեժիմի» վրա, ապա արտաքին քաղաքական ոլորտում դրա ռեսուրսը շատ փոքր է, իսկ Արցախի հարցում` զրոյականԵվ ի՞նչ է անում Նիկոլն իր վարչախմբով: Նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասում է, որ դա համանախագահների սովորական հայտարարություն է, եւ, երեւի թե, նրա տեր եւ ուսուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ մեկնաբանությունն ընթերցելով, ծիծաղից թուլանում է: ԱԳՆ-ից էլ հոդաբաշխ ոչինչ չի լսվում: Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա որոշեց ստանձնել Կարաբալայի դերը եւ փողոցներում անձամբ ծաղիկներ բաժանել, իսկ հետո էլ ցուցադրել, թե ինչքան ընթերցասեր ընտանիք ունի: Այսինքն` նա ցույց է տալիս, որ ամեն ինչ այնքան լավ է, որ ինքը հանգիստ կարող է ազատ ժամանակ գտնել ծաղիկ բաժանելու եւ գիրք կարդալու համար: Այդ ընթերցանության ակնհայտորեն ցուցադրական լուսանկարը շատերին զայրացրեց, ու ամբողջ Ֆեյսբուքը ողողվեց այն պատկերով, որ Նիկոլը բազկաթոռին փռված գիրք է կարդում, իսկ կողքից ընթանում է տանկերի շարասյուն` ադրբեջանական դրոշով: Այսինքն` մեր պատասխանատու քաղաքացիներից շատերը նրա կեցվածքը գնահատում են որպես ջայլամի կեցվածք: Ի դեպ, Արցախում Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելն էլ նիկոլական քարոզչամեքենան մատուցեց այնպես, որ բոլորը տեսնեն, որ այդտեղ մեկնել է ամբողջ ընտանիքով հանդերձ: Այսինքն` որ ԱԽ նիստը սոսկ պատրվակ էր, որպեսզի նա ամբողջ ընտանիքով գնա բանակում ծառայող զինվոր որդու ծնունդը շնորհավորելու: Ճիշտ է, դրա շուրջ էլ ահագին քննադատություն հնչեց ճիշտ այնպես, ինչպես Աննա Հակոբյանի բրյուսելյան վոյաժների առթիվ, բայց նման է, որ այդպիսի տպավորությունը նույնիսկ ձեռք է տալիս Փաշինյանին: Մինչդեռ ո՛չ իրավիճակը եւ ո՛չ էլ Ստեփանակերտում դրան նվիրված նիստը հանաք-մասխարա չեն, եւ կարծում ենք, որ Նիկոլը դա հասկանում է, իսկ եթե չի հասկանում, ապա` ավելի վատ: Այսպես, քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը այդ իրավիճակի առնչությամբ իրավացիորեն նկատում է. «Հայտարարվեց, որ սահմանային միջադեպեր ու կրակոցներ չեն լինի, բայց ունեցանք ե՛ւ միջադեպեր, ե՛ւ զոհեր: Ի դեպ, «վերելակային» դիվանագիտությունը փոշիացրեց Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները, որոնք մահակի դեր էին կատարում Ադրբեջանի գլխին` սահմանային միջադեպերի առումով, եւ որոնք այն գինն էին, որը վճարում էր Ադրբեջանը 2016-ի Ապրիլյան քառօրյան սանձազերծելու դիմաց: Սանկտ Պետերբուրգն ու Վիեննան հայկական կողմին հնարավորություն էին տալիս նաեւ լեգիտիմ մակարդակով պահելու ստատուս քվոն ու Բաքվին դնել պատասխանողի դերում»:

ԱԶԳԻ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ` ԱՐՏԱՔԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

«Վերելակային» դիվանագիտությամբ Ադրբեջանը վերջնականապես մարսեց 2016-ը, «ջրեց» մոնիթորինգային պայմանավորվածությունները, եւ հիմա մենք վերադառնում ենք 2009-2012 թթ., ընդ որում` շատ ավելի վատ մեկնակետով: Դա՞ էր խոստացվել հպարտ քաղաքացիներին»:

Ազատ եւ հպարտ քաղաքացուն նա շատ բան է խոստացել, որ չի արել, սակայն կոնկրետ Արցախի հարցում դատարկ խոստումները հղի են ծայրահեղ ծանր հետեւանքներով:

ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄԱՆՐԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԻՍԱՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐԸ

ՍՈՐՈՍԸ ԳԱՐՇԵԼԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ Է ՀՐԱՀՐՈՒՄ

Սորոսական «Ռեստարտի»` հեղափոխական բռնություն կիրառելու հանցավոր փորձերը եւ սորոսական Լեւոն Բարսեղյանի հայհոյախառը սպառնալիքները` հաշվեհարդար տեսնելու «հակահեղափոխականների» հետ, եթե հանկարծ Նիկոլի մեկ մազը ծռվի, հանգեցնում են եզրակացության, որ այդ ոչ աստվածահաճո հաստատությունը ձգտում է ամեն գնով հասնել քաղաքացիական փողոցային բախումների, իսկ միգուցե նաեւ` քաղաքացիական պատերազմի: Իսկ ներքին բախումներն այն պայմաններում, երբ արտաքին պատերազմի գրեթե ստույգ հեռանկարի առջեւ ենք կանգնած, դա դեպի կործանում տանող ճանապարհ է, եւ լրացուցիչ բացատրության կարիք էլ չունի: Բայց դա դեռ քիչ է, Սորոսի հիմնադրամի հայկական մասնաճյուղի կայքում հայտնաբերում ենք հրապարակում «Հայաստանի Հանրապետության վերականգնման» հայեցակարգի վերաբերյալ, ու ոչ ավել-ոչ պակաս «հանրային քննարկման» առաջարկությունները համակարգող է նշանակված հենց վերը հիշատակված տխրահռչակ Լեւոն Բարսեղյանը: Այսինքն` թուրքի հետ պացիֆիզմ խաղացած եւ ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու փորձ արած, ակնհայտ պետականաքանդ մի կերպարանք, որ ուղղակի լողում է Սորոսի գրանտների մեջ, պետք է զբաղվի «վերականգնումով»: Իսկ հիմա մեջբերենք, թե ովքեր են հիմնական գործող անձինք. «Հասարակական գործիչների եւ կազմակերպությունների մի խումբ (Թրանսփարենսի Ինտերնեյշնլ հակակոռուպցիան կենտրոն, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ), պատմական գնահատելով 2018 թվականի ընթացքում մեր երկրի կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխությունները եւ շրջադարձային զարգացումները...»:

Ինչու է Ալիևը «հնագույն և հզոր Ադրբեջանի» մասին առասպել հյուսում. Եվգենի Կրուտիկով

Այսինքն` նույն Սորոսի գլխավոր շահառուներն են, եւ բոլորն էլ անխտիր ամենավատահամբավներըՃանապարհային քարտեզի նախագիծ արդեն կա, եւ հիմա բաց տեքստով արդեն տեսնում ենք, թե որտեղից են ծլում Նիկոլի «անցումային արդարադատության» ականջները. «Հայեցակարգը ներառում է արդարադատության վերականգնման, անցումային արդարադատության գործարկման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական իշխանության ձեւավորման, կրթության լայնածավալ բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, տարածքային համաչափ զարգացման, ընտրական օրենսգրքի նորոգման, իշխանության ճյուղերի իրական տարանջատման եւ այլ ոլորտներում արմատական բարեփոխումների ուղղությունները: Խումբը հայտարարում է, որ այս խնդիրների եւ լուծումների մասին բարձրաձայնել է առնվազն մեկ տասնամյակ եւ հիմա հապաղելը վնասակար համարելով, գտնում է, որ այժմ իրական հնարավորություն կա արագ եւ արդյունավետ գործողություններով ձեռնամուխ լինելու բարեփոխումներին»:

«Բաքվում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների միջև»

Լավ, էլ չխորանանք այդ` հեղափոխական մառազմի հոտ բուրող տեքստերի մեջ, այլ փաստենք հետեւյալ հանգամանքը: Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը մեր երկրում ունի հասարակական կազմակերպության իրավական կարգավիճակ: Մինչդեռ այն, ինչ ներկայացված է, բնորոշ է կուսակցության ծրագրին եւ գործելակերպին: Իսկ կուսակցությունները, ըստ օրենքի, թեկուզ լինեն դրանք երիցս հեղափոխական, ենթակա են որոշակի սահմանափակումների, մասնավորապես, այդտեղ չեն կարող ներգրավված լինել արտերկրյա փողեր եւ արտերկրյա քաղաքացիներԱյսինքն` Սորոսի հիմնադրամը Հայաստանում զբաղվում է ապօրինի քաղաքական գործունեությամբ եւ փաստացի ստանձնել է Նիկոլի ՔՊCC-ին մի բան էլ հրամայող եւ ուղղորդող գլխավոր, անդրազգային կուսակցության դեր: Դա այնպիսի գործունեություն է, որ ՀՀ իրավասու մարմինները պարզապես պարտավոր են այդ հիմնադրամը փակել Հայաստանում: Բայց չեն անում դա, եւ նման է` քանի դեռ Նիկոլն իշխանության է, այդպիսի հարց իշխանության խոհանոցում չի էլ քննարկվի: Եվ դա այն դեպքում, որ արտաքին թշնամու համար ստեղծվել է հարձակման բարենպաստ միջազգային միջավայր, իսկ ներսում գործում է առանձնահատուկ թունավոր 5-րդ շարասյուն: Եվ դա ոչ պակաս վտանգավոր 5-րդ շարասյուն է, քան եղել էին բոլշեւիկները Առաջին հանրապետության տարիներին:

«Ինչպես զգացվում է` Ադրբեջանը հասնում է իր ուզածին»

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА