o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում առգրավվել է վերջին 25 տարվա ընթացքում թմրանյութի ամենախոշոր խմբաքանակը

12.03.2019 18:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում առգրավվել է վերջին 25 տարվա ընթացքում թմրանյութի ամենախոշոր խմբաքանակը

ԱՄՆ-ի սահմանային ծառայությունը 77 մլն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ է հայտնաբերել,- հաղորդում է Նյու Յորքի PIX11 հեռուստաընկերությունը: Նշվում է, որ թմրանյութի այս խմբաքանակը վերջին 25 տարվա ընթացքում հայտնաբերվածներից ամենախոշորն է:

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանել է 2019-ի հոկտեմբերին Վրաստանի վրա կիբերհարձակումների վերաբերյալ մեղադրանքներին

1450 կգ կոկաինը փաթեթավորվել է 60 պարկում և թաքցվել կոնտեյների մեջ: Այն ԱՄՆ է բերվել Լատինական Ամերիկայից:

Սահմանային ծառայության աշխատակիցներն ամբողջ առգրաված խմբաքանակը փոխանցել են ԱՄՆ-ի ներքին գործերի աշխատակիցներին: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դեպքի հետ կապված առայժմ ձերբակալություններ չեն եղել:

3,200LB COCAINE SEIZURE–#CBP coordinated with U.S. and international partners to seize 3,200lbs of cocaine worth an estimated $77M! It was the second largest cocaine seizure at the Port of New York/Newark, and the largest in nearly 25 years! Learn more: https://t.co/N2Nnzyq1Du pic.twitter.com/70Jl4Or7Hm

— CBP (@CBP) March 11, 2019

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА