ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թաքցրեք ձեր երջանկությունը օտար աչքերից. Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը

11.03.2019 10:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Թաքցրեք ձեր երջանկությունը օտար աչքերից. Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Խոյ

Այս շաբաթ Խոյերին լավ կլինի ուշադրություն դարձնել իրենց առողջությանը։ Ավելի շատ զբոսնեք մաքուր օդին և ճիշտ սնվեք։ Շաբաթվա կեսին ավելի լավ է չեզոքություն պահպանեք աշխատանքային բոլոր վիճելի հարցերում։ Հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել ընտանիքի հետ։ Այդպես դուք կամրապնդեք հարաբերությունները։

«Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա»

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում շտապ որոշումներ չընդունել։ Ամեն ինչ կավ հաշվարկեք և ստուգեք։ Շաբաթը բարդ չի լինի, սակայն չարժե թուլանալ։ Հանգստյան օրերին հաճելի նորություններ կստանաք ընկերներից։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Երկվորյակ

Արդեն շաբաթվա սկզբին Երկվորյակները կկարողանան հաջողության հասնել իրենց նախաձեռնություններում։ Ձերբազատվեք վախերից և ականջ դրեք ձեր ներքին ձայնին։ Շաբաթվա վերջին Երկվորյակներին խորհուրդ է տրվում մի փոքր թուլացնել աշխատանքային տեմպը և հանգստանալ։ Կատարյալ տարբերակ կարող է լինել թատրոն գնալը կամ ընտանեկան ընթրիքը։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետինները կարող են թուլանալ։ Խնդիրները կշրջանցեն ձեզ։ խեցգետինների կյանքում կա մեկը, որին պետք է նրանց օգնությունը։ Անտարբեր մի եղեք, տարածեք բարություն և դրականը։ Այս շաբաթը կոչված է բարությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Առյուծ

Առյուծներին հարկ է վերջ տալ բոլոր խնդիրներն իրենց մեջ փնտրելը։ Դուք հարյուրդոլարանոց չեք, որ բոլորին դուր գաք։ Ժամանակն է, որ Առյուծները սովորեն «ոչ» ասել և ավելի վճռական դառնալ։ Շաբաթվա կեսին կարող է ղեկավարությունից հատուկ կաձնարարություն ասանաք։ Աչալուրջ եղեք և որակով կատարեք ձեր աշխատանքը։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Կույս

Կույսերը պետք է մոռանան հանգստի մասին։ Այս շաբաթ հարկ է աշխատանքում դրսևորել ձեր ողջ ստեղծագործական ունակությունները։ Մի վախեցեք յուրահատոկ լինել։ Նույնիսկ ամենախելահեղ գաղափարը կարող է հանճարեղ լինել։ Շաբաթվա վերջին Կույսերին սպասում է հաճելի անակնկալ սիրելիից։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Կշեռք

Այս շաբաթ Կշեռքներին պետք է կամք դրսևորեն։ Ձեզ փորձություններ են սպասում ինչպես աշխատանքում, այսպես էլ անձնական կյանքում։ Եղեք շրջահայաց և համբերատար։ Շաբաթվա վերջին բոլոր կրքերը կհանդարտվեն։ Հանգստյան օրերը Կշեռքների համար պատրաստել են վառ և հաճելի զգացմունքներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Կարիճ

Կարիճներին այս շաբաթ արժե իրենց զգացմունքները բացել երկրորդ կեսի առջև։ Կազմակերպեք ռոմանտիկ ընթրիք, մշակութային ծրագիր և միասին հանգստացեք։ Կարիճները շատ նախանձողներ ունեն։ Թաքցրեք ձեր երջանկությունը օտար աչքերից։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Աղեղնավոր

Մարտի 11-17-ը Աղեղնավորներին հարկ է հետաձգել խոշոր գնումները գալիք շաբաթվան։ Խուսափեք խանութներ գնալուց։ Խնայողությունները ծախսելու գայթակղությունը շատ մեծ է։ Շաբաթվա վերջին ձես սպասում է մեծ հաջողություն աշխատանքում և ֆինանսական պարգևատրում։ Հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել տանը՝ հարազատների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրների մոտ այս շաբաթ կլինեն կյանքային «ամերիկյան բլուրներ»։ Այս նշանի ներկայացուցիչներին ավելի լավ է զինվել համբերությամբ և հետևողականորեն գնալ իրենց ճանապարհով։ Շաբաթվա վերջին ամեն ինչ կկայունանա, և Այծեղջյուրներին կսպասեն սիրելի մարդու գրկախառնությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Ջրհոս

Սկսեք երազել։ Ջրհոսներն այնքան են աշխատել, որ մոռացել են իրենց երազանքների մասին։ Արժե սկսել իրականացնել նվիրական երազանքները։ Հաջողությունը ձեր կողմից է։ Հարազատներն ու մերձավորները կսատարեն ձեր բոլոր նախաձեռնություններին և կօգնեն դրանք իրականացնելուն։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 11-17-ը. Ձկներ

Ձկների համար սա ամենակայուն շաբաթն է։ Ոչ մի անակնկալ սպասել չարժե։ Հաճույք ստացեք յուրաքանչյուր ապրած օրվանից, վայելեք արևը, ջերմությունը և գարունը։ Ձկներին հարկ է ավելի ժպտալ․ այդ դեպքում կյանքը կլցվի նոր գույներով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА