o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր դիջեյներն աշխարհի մակարդակով նույնիսկ շատերից լավն են». DJ-ները նշում են մասնագիտական տոնը

10.03.2019 23:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեր դիջեյներն աշխարհի մակարդակով նույնիսկ շատերից լավն են». DJ-ները նշում են մասնագիտական տոնը

Մարտի 9-ը դիջեյների (DJ) միջազգային օրն է, որն արդեն 17 տարի է նշվում է շատ երկրներում: Այս առթիվ «Իրավունքը» զրուցել է DJ Ron-ի` ԱՐՏՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

- Դիջեյները, կարծես, առանձնանում են մնացած մշակութային գործիչներից եւ մասնագիտական որակումներից: Ի վերջո, ձեզ համար սա հոբբի՞ է, ապրուստի միջո՞ց, թե՞ մասնագիտական աշխատանք:

- Բոլորը մեկում` ե՛ւ ապրուստի միջոց է, ե՛ւ հոբբի, ե՛ւ սիրած աշխատանք: Իհարկե, այն մասնագիտություն է, բայց մենք դիջեյներով մեր աշխատանքին վերաբերում ենք նախեւառաջ` որպես սիրած գործ, որն անում ենք: Բնականաբար, եթե ձեռքի հետ էլ կկարողանաս փող աշխատել քո սիրած գործով, տուն էլ կպահես: Ասեմ, որ մասնագիտությունս սովորել եմ DJ Elf-ի`Արթուր Հովհաննիսյանի մոտ, որը կարող եմ հպարտորեն ասել, որ համարվում է Հայաստանի լավագույն դիջեյներից մեկը: Մինչեւ այսօր էլ իրար հետ համագործակցում ենք:

«Հարգելի՛ փոխխոսնակ, Դուք շոու-բիզնեսից առաջ չգնացիք»

- Աշխարհի տարբեր երկրներում դիջեյներն ավելի մեծ հաջողություններ են ունենում, քան Հայաստանում: Ըստ Ձեզ, մեր դիջեյներն իրենց գործում զիջո՞ւմ են նրանց, թե՞ ազգային մոտեցման խնդիր է:

Ինչ մասնագիտություններ են նախընտրել այս տարի դիմորդները

- Մեր դիջեյներն աշխարհի մակարդակով նույնիսկ շատերից լավն են` թե՛ իրենց ճաշակով, թե՛ մատուցած երաժշտությամբ: Ուղղակի, մեր հայ ազգը, մի քիչ ուրիշ կերպ է վերաբերում դիջեյների աշխատանքին: Շատերը չեն պատկերացնում այն աշխատանքը, որն անում է դիջեյը, այլ պահանջում են նրանից մատուցել այն երաժշտությունն, ինչ իրենք լսում են ռադիոյով: Եթե մեզ մոտ էլ ավելի շատ սկսեն հասկանալ, թե ինչ աշխատանք է կատարում դիջեյը, ամեն ինչ կլինի ավելի բարձր մակարդակի վրա: Ի վերջո, դիջեյը երաժշտություն ստեղծող է, այլ ոչ թե, այսպես ասած, երգ ներբեռնող ու միացնող: Դիջեյները նստում են օրերով երաժշտություն են գրում, իրենց ֆանտազիային են «զոռ տալիս», ինչ-որ նոր ձայներ են հորինում, որ հետաքրքիր երաժշտություն ստանան, իսկ մեր ժողովուրդը հաճախ չի գնահատում, իրենց ընդամենը պետք է ռեստորանի դիջեյ, որ իրենց ուզած երգերը միացնի:

«Հայաստանն էներգետիկ առումով լրջագույն խնդիրներ ունի». Արմեն Մանվելյան (Տեսանյութ)

- Գուցե սա նաեւ պայմանավորված է հայաստանյան ակումբների մակարդակո՞վ:

- Հայաստանում շատ քիչ ակումբներ ունենք, որը շատ ցավալի է: Կցանկանայի, որ ավելի շատ լինեին ու ավելի հետաքրքիր եւ բարձր մարկարդակի: Իհարկե, ունենք մակարդակով մի քանի ակումբներ, որոնք ունեն իրենց այցելուները: Կուզենայի, որ ակումբային վայրերը մեր քաղաքում շատ լինեին:

​​​​​​​«Երբ մարդը ստիպված «ռումբի վրա նստած» է տեղ հասնում. հերի՛ք է, սթափվե՜ք»

- DJ Ron-ին այսօր որտե՞ղ կարող են ունկնդրել ակումբային երաժշտություն գնահատողները:

- Սա մեծ խնդիր է, որովհետեւ հիմա ավելի շատ նախընտրում եմ կորպորատիվ երաժշտություն մատուցել, որովհետեւ մեր ակումբները, ինչպես ասացի, շատ քիչ են: Այսօրվա դրությամբ` մեզ մոտ դիջեյների քանակն ավելի շատ է, քան ակումբները: Մեր ակումբները հագեցած են դիջեյներով, բայց եթե ակումբներից է լինում հրավեր, նաեւ նվագում եմ այնտեղ: Այնպես որ, եթե ցանկանում են լսել DJ Ron-ին, թող զանգահարեն ինձ (ծիծաղում է, - հեղինակ):

Մեկ տարի լռությունից հետո՝ Նաիրա Նիազյանը նորաձեւության աշխարհ է վերադառնում նորովի (Տեսանյութ)

- Ընդհանրապես` ակումբը Ձեզ համար աշխատանքի վա՞յր է, թե՞ Դուք էլ եք նախընտրում լիցքաթափվել այնտեղ:

- Միաժամանակ ե՛ւ լիցքաթափվելու, ե՛ւ աշխատելու, ե՛ւ ընկերներին տեսնելու վայր:

- Կարելի՞ է պատկերացնել վիճակ, որ ակումբում աշխատանքից հետո՝ Դուք եւս գնաք որեւէ ակումբ պարզապես լիցքաթափվելու:

Ստացվում է՝ մեքենա գողանալն արգելված է, բայց արդեն գողացված մեքենան կարող ես վաճառել. Արթուր Գրիգորյանը՝ սիգի պահածոների «օրինականության» մասին

- Հնարավոր է, եթե մեր ընկերներից մեկն է այնտեղ նվագում կամ, ասենք, ինչ-որ հետաքրքիր երաժշտություն կա այնտեղ, որին դեռ ծանոթ չեմ: Իհարկե, կարելի գնալ լսել ու լիցքաթավել: Ես սիրում եմ լավ երաժշտություն ու կարեւոր չէ, թե որտեղ է այն հնչում: Չունեմ նման հավակնություն ասելու, որ ամենալավ երաժշտությունը հնչում է միայն այնտեղ, որտեղ ես եմ նվագում: Բոլոր ակումբներն էլ ինձ համար հավասար են, կարծում եմ` այդպես են մտածում նաեւ իմ դիջեյ ընկերները:

Համատարած հոսանքազրկումը սադրա՞նք էր, դիվերսիա՞, թե՞ տեխնիկական խնդիր

- Ի դեպ, ակումբների մասին. հայկական նամուսն ու ակումբային կյանքը երբեմն փորձում են հակադրել միմյանց: Ձեր կարծիքով` ո՞վ իրավունք ունի զվարճանալ ակումբում:

- Ըստ իս, բոլորը, որովհետեւ ակումբը ժամանցի վայր է` նախատեսված ամենքի համար: Սա մի ուրիշ կյանք է, որտեղ մարդիկ կարող են թույլ տալ իրենց ամեն ինչ ու ամենակարեւորը` լսել լավ էլեկտրոնային երաժշտություն, որն իրենք ցանկանում են, այլ ոչ թե այն, ինչ առօրյայում միշտ լսում են ռադիոյով կամ հեռուստատեսությամբ: Բացի դրանից, ակումբային կյանքի մթնոլորտը մի քիչ ուրիշ է, բառերով չես կարող բացատրել: Սրճարան, ռեստորան, ուր էլ ուզում ես գնա, այդպես չես կարող լիցքաթափվել, ինչպես ակումբում:

Դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի

- Ասում են` տղաներին ակումբում կարելի է ամեն ինչ, իսկ աղջիկը պետք է զվարճանալիս էլ լինի որոշակի սահմանների մեջ: Սա կարծրատի՞պ է, թե՞ պարտադիր պայման ակումբ հաճախող աղջիկների համար:

- Սա ուղղակի մեր հայկական մենթալիտետի հետ է կապված, այդքան մի բան: Բայց ոչ ոք էլ չպետք է իր չափը անցնի, ինչքան էլ ազատ միջավայրում գտնվի:

«Ասելիք շատ կա, բայց դեռ ժամանակը չէ». Տարոն Մարգարյան

- Օրինակ, Ձեր կյանքի ուղեկից կընտրեի՞ք աղջկա, որը հաճախ է լինում ակումբներում:

- Ես սիրում եմ երաժշտությունը գնահատող ու սիրող աղջիկների ու ինձ համար տարբերություն չկա` ակումբ գնացող է, թե՝ չգնացող:

- Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Ձեր մասնագիտական տոնը:

«Մաղթում եմ՝ վնասվածքներից հեռու ու անփորձանք ելույթներ». Աղասի Աղասյանի վերջին հարցազրույցը

- Աշխատանքի մեջ, ինչպես ամեն օր:

- Ի՞նչ կմաղթեք Ձեր գործընկերներին եւ նաեւ Ձեզ:

- Միայն հաջողություն, մեծ բեմեր ու լավ երաժշտություն: Ինձ թվում է` այդքանից հետո մնացածն արդեն ինքներս կստեղծենք:

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА