o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նորմալ չէ, երբ տղամարդը տանն աման է լվանում, իսկ կինը գնում է միտինգի». Լիա Ավետիսյան (Տեսանյութ)

10.03.2019 20:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Նորմալ չէ, երբ տղամարդը տանն աման է լվանում, իսկ կինը գնում է միտինգի». Լիա Ավետիսյան (Տեսանյութ)

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել էր գրող, հրապարակախոս, «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Նրա հետ զրուցեցինք օրվա խորհրդի, հայ կնոջ այսօրվա կերպարի, ինչպես նաեւ ներքին ու արտաքին մարտահրավերների մասին:

«Իշխող ուժի ներկայացուցիչների արձանագրումները կամաց-կամաց խզվում են իրականությունից»

Տիկին Ավետիսյան, այսօր կանանց մեջ մեծ թիվ են կազմում նրանք, որոնք ձգտում են չարաբաստիկ գենդերային հավասարության... Ի՞նչ կասեք Դուք այս մասին:

Աշխատանքի ամենաառաջին բաժանումն այն է եղել, որ տղամարդը դրսի գործն է վերցրել իր վրա, կինը` տան գործը: Ու տան տերը` իշխանուհին, կինն էր, չէ որ տանը տղամարդը հարց չի լուծում: Տանը կինը թագուհի է, եւ նորմալ կինն իր տունը դարձնում է սրբազան վայր, որտեղ իր տրամադրությամբ, իր շնորհքով ու աշխատասիրությամբ` ամենախեղճ տունն էլ կարող է դարձնել պալատ: Իսկ հիմա տղամարդը տանն աման է լվանում, իսկ կինը գնում է միտինգի: Սա նորմալ չէ: Մեր մեծ բանաստեղծները բոլորն անխտիր սիրո մի չտեսնված տողեր անպայման նվիրել են մայրերին, եւ ամեն տեղ մոր համեստությունը, քնքշությունն է նկարագրված: Անդադար մայրիկ են երգում անգամ թաղման ժամանակ, սա մեծարման մեծագույն կիզակետն է, ինչը տղամարդուն չի հասնում:  Կանանց մեծարում են, որ անդադար էր, մայր էր, սիրող է... Հիմա ֆեմինիստուհիների խեղճ երեխաները ի՞նչ կհասկանան կյանքից, որ կինը պետք է ղժղժա՞ն լինի, լաչա՞ռ լինի, պետք է հայհոյի Ֆեյսբուքո՞ւմ, պառակտի աշխարհը երկու մասերի՞, նախապատվությունը տա աննորմալներին, իսկ նորմալները դառնան սուսուփուս եւ անզո՞ր: Այդ կանանց թվում նաեւ երեխաներ ունեցողներ էլ կան, բա ի՞նչ են սովորելու իրենց երեխաները, որ սա փողի աշխա՞րհ է, գնանք Սորոսից ստանանք ու էլ ավելի այլանդակե՞նք մեր երկիրը, մեր ազգին նայենք վերից վար ու ասենք` թող հայը չկարծի, թե բացառիկ պատմության տե՞ր է...

«Երկիրը, սորոսականների ձեռքում գտնվելով, օրեցօր քայքայվում է». Հայկ Բաբուխանյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք ստորեւ.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА