o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանական ակտիվացմանն Իրանը պատասխանում է հայ-իրանական ֆիլմն էկրան բարձրացնելով

09.03.2019 23:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական ակտիվացմանն Իրանը պատասխանում է հայ-իրանական ֆիլմն էկրան բարձրացնելով

Կինոյի բնագավառում հայ-իրանական առաջին համատեղ արտադրությունը համարվող «Եվա» գեղարվեստական ֆիլմն այսօր՝ մարտի 9-ից ցուցադրվելու է Իրանի կինոթատրոններում: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրանական հարցերով փորձագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ընդգծում է. «Երկար սպասումից հետո իրանական տարվա ավարտական օրերին հատուկ լսարանի համար նախատեսված Իրանի «Արվեստ եւ փորձառություն» խմբի կինոթատրոններում «Եվա» ֆիլմի ցուցադրումը կարող է ինչ-որ տեղ քաղաքական ենթատեսքտ ունենալ՝ համարվելով իրանական կողմի արձագանքը վերջին օրերին ադրբեջանական որոշ շրջանակների կողմից Իրանի դեմ թույլ տրված քննադատություններին ու բողոքներին»:

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

Հիշեցնենք, որ իրանյան այցի շրջանակներում թեհրանահայ համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ «Արարատ» մարզավանի սրահում փակցված Արցախի բովանդակությամբ պաստառները պատճառ էին դարձել, որ ադրբեջական որոշ շրջանակներ հերթական անգամ վայնասուն բարձրացնեն՝ իրենց քննադատության ու բողոքի սլաքն ուղղելով Իրանի իշխանությունների դեմ: Այս մասին նշում է քաղաքագետը եւ հավելում. «Դրան հաջորդեց ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմիի հայտարարությունը, որը հիշյալ պաստառների տեղադրումը կամայական ու անընդունելի քայլ համարեց: Կարելի է ենթադրել, որ իրանական կողմը իրանահայ համայնքին ուղղված քննադատությանը զուգահեռ «Եվա» ֆիլմը էկրան բարձրացնելով՝ փորձել է պահպանել հավասարակշռությունը, միեւնույն ժամանակ համարժեք պատասխան տալով ադրբեջանական շրջանակների հրահրումներին»:

Ռ. Մարգարյանը նաեւ տեղեկացնում է, որ հայ-իրանական համատեղ արտադրություն համարվող «Եվա»-ն իրանական կապիտալով ու անձնակազմով եւ հայ դերասանական խմբի մասնակցությամբ ամբողջութեամբ նկարահանվել է Արցախում. «Ֆիլմի նախնական անվանումը «Քարվաճառ» էր, ինչը անտեղի զգայնություններ թույլ չտալու համար փոխվեց «Եվա»-ի: ««Եվա»-ն առաջին անգամ 2017 թվականին ցուցադրվել է Երեւանում: Այնուհետեւ մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, այդ թվում՝ Երեւանի «Ոսկե Ծիրան» եւ Իրանի «Ֆաջր» միջազգային 35-րդ կինոփառատոններին՝ արժանանալով տարբեր մրցանակների, իսկ 2018 թվականին Օսկարի 90-րդ մրցնակաբաշխությանը ներկայացել է, որպես Հայաստանի կինոյի ներկայացուցիչ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА