ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հալալ» ու «հարամի», Աննա Հակոբյանի բրյուսելյան այցի, ծխախոտի մեկ տուփից մեկ դրամ գանձելու եւ այլնի մասին

10.03.2019 02:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հալալ» ու «հարամի», Աննա Հակոբյանի բրյուսելյան այցի, ծխախոտի մեկ տուփից մեկ դրամ գանձելու եւ այլնի մասին

«ՀՀ վարչապետի կնոջ  ու նրա դստեր բրյուսելյան այցի ու հիշյալ ուղեւորության համար վարչապետի ծառայողական ինքնաթիռից օգտվելու շուրջ սկանդալի կապակցությամբ Աննա Հակոբյանի պարզաբանումը, ծխախոտի յուրաքանչյուր տուփի վաճառքից մեկ դրամ «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցելու մասին տարածւած լուրերը, նաեւ օլիգարխների մեկ օրում խոշոր գործարարներ դառնալն ակամայից հիշեցնում են իրանական հայտնի մեկ դարձվածք ու դրա հետ կապված մեկ պատմություն», - այս մասին նշում է քաղաքագետ, իրանական հարցերով փորձագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Իրանում մեծ տարածում ունի «Քոլահ Շառըի» (کلاه شرعی) կամ «կրոնական գլխարկ (ծածկույթ) պատրաստել» դարձվածքը: Պարսկերենի բառարանում դրա դիմաց նշված է հետեւյալ բացատրությունը. «Կրոնական օրենքները կեղծելով՝ «հարամ»-ը «հալալ» դարձնել կամ «անօրինական»-ին կրոնական տարբեր հնարքներով «օրինական» տեսք տալ»: Տարեց սերնդի իրանցիների մոտ դեռ մինչեւ այսօր տարածված է թեյ խմելուց առաջ շաքարի խորանարդը թեյի մեջ թաթախելու սովորությունը: Իրանում գրեթե բոլորը ծանոթ են հիշյալ սովորության հետ կապված հայտնի այն պատմությանը, թե ինչպես նույն հնարքից օգտվելով՝ հնարավոր դարձավ «հարամ» հայտարարված շաքարը դարձնել «հալալ»: Սրանից շուրջ 100 տարիներ առաջ Իրանին անհրաժեշտ շաքարը ներմուծւում էր Բելգիայից, Մեծ Բրիտանիայից ու Ցարական Ռուսաստանից: Բելգիայից ու Մեծ Բրիտանիայից շաքար ներմուծող առեւտրականները կրոնական հատուկ տուրքի ներքո խոշոր գումար առաջարկելով ժամանակի մոլաներին նրանց խնդրում են «հարամ» հայտարարել Ռուսաստանից ներմուծւող շաքարը: Ժամանակի հոգեւորականներն էլ ստանալով խոշոր գումարն՝ իրենց քարոզներում «հարամ» են հայտարարում Ռուսաստանից ներմուծվող շաքարի օգտագործումը: Ռուսաստանից շաքար ներմուծող առեւտրականները նկատելով, որ ասպարեզը զիջում են մրցակցին առավել մեծ գումար են առաջարկում հոգեւորականներին՝ խնդրելով «հալալ» հայտարարել մինչ այդ «հարամ» հայտարարված ռուսական շաքարը: Անշուշտ, հոգեւորականներին հաջողվում է գտնել «կրոնական» հնարքը: Նրանք քարոզի ժամանակ հայտարարում են, որ այսուհետ ռուսական «հարամ» շաքարը թեյի մէջ թաթախելով՝ «հալալ» է դառնում»:

«Քոչարյանի հանդեպ քրեական գործը վկայում է, որ ՀՀ-ում կա քաղաքական հիմքով հետապնդվող քաղաքական գործիչ». Արմեն Աշոտյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА