ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սրանք եկան` ի՞նչ անեն, որ Աննա Հակոբյանը Բելգիայից ու Շվեյցարիայից դուրս չգա՞»

08.03.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Սրանք եկան` ի՞նչ անեն, որ Աննա Հակոբյանը Բելգիայից ու Շվեյցարիայից դուրս չգա՞»

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել էր գրող, հրապարակախոս, «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Նրա հետ զրուցեցինք օրվա խորհրդի, հայ կնոջ այսօրվա կերպարի, ինչպես նաեւ ներքին ու արտաքին մարտահրավերների մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՈՋ ԳՈՐԾ ՉԷ»

– Տիկին Ավետիսյան, մեր օրերում Կանանց միջազգային տոնի խորհուրդը մի տեսակ խեղվել է ու դարձել ո՛չ թե կանանց մեծարման, այլ ֆեմինստական շարժումների ակտիվացման առիթ: Ի՞նչ կասեք այս մասին:

Շատ իզուր, դրանք կեղծարարներ են: Հիմա կարելի է ամեն ինչ կեղծել, շատ հեշտ է ֆոտոշոփ անել` մեկի գլուխը մյուսի մարմնի վրա կպցնել եւ ասել` սա այս մարդն էր: Նույնը կարելի է ասել սրանց մասին` վերցրել են արդար մի մեծարման օր, որը իրավամբ ճիշտ է արվել, որ սահմանվել է տոն ու կեղծում են, շուռ են տալիս: Աշխարհում կանանց դերը քաղաքականության մեջ միշտ խիստ բացասական է եղել: Օրինակ, նայեք վերջին տասնամյակները. Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերն Իռլանդիան ուղղակի հեղեց արյան մեջ: Այնտեղի հանքափորները հացադուլ էին հայտարարել, մարդիկ մահամերձ էին, բայց նա ոչ մի փոխզիջման չգնաց, սովից մեռան: Անգլիայով մեկ ցածր դասարանների երեխաները բոլոր դպրոցներում անվճար սնունդ էին ստանում, նա այդ սնունդը կտրեց, ինչի համար էլ իրեն ասում էին` նախաճաշի գող Թետչեր: Հիշեք, Մարգրետ Օլբրայթին, որը ռմբակոծեց Հարավսլավիան եւ երկիրը բզկտեց` կտորտանքների բաժանելով, կամ, օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայեսին, որը Աֆղանստանի եւ Իրաքի դահիճն էր: Չմոռանանք ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որն այդքան ուրախացավ, երբ ռմբակոծել տվեց Լիբիան եւ իր սմարտֆոնով տեսավ, թե ինչպես են սպանում Կադդաֆիին: Այնպես որքաղաքականությունը կնոջ գործ չէ, թող աղջիկներն իզուր չմխրճվեն դրա մեջ:

Ապրիլի 22-ը՝ Մայր երկրի միջազգային օր

Բայց այսօր կանանց մեջ մեծ թիվ են կազմում նրանք, որոնք ձգտում են չարաբաստիկ գենդերային հավասարության...

–  Աշխատանքի ամենաառաջին բաժանումն այն է եղել, որ տղամարդը դրսի գործն է վերցրել իր վրա, կինը` տան գործը: Ու տան տերը` իշխանուհին, կինն էր, չէ որ տանը տղամարդը հարց չի լուծում: Տանը կինը թագուհի է, եւ նորմալ կինն իր տունը դարձնում է սրբազան վայր, որտեղ իր տրամադրությամբ, իր շնորհքով ու աշխատասիրությամբ` ամենախեղճ տունն էլ կարող է դարձնել պալատ: Իսկ հիմա տղամարդը տանն աման է լվանում, իսկ կինը գնում է միտինգի: Սա նորմալ չէ: Մեր մեծ բանաստեղծները բոլորն անխտիր սիրո մի չտեսնված տողեր անպայման նվիրել են մայրերին, եւ ամեն տեղ մոր համեստությունը, քնքշությունն է նկարագրված: Անդադար մայրիկ են երգում անգամ թաղման ժամանակ, սա մեծարման մեծագույն կիզակետն է, ինչը տղամարդուն չի հասնում: Կանանց մեծարում են, որ անդադար էր, մայր էր, սիրող է... Հիմա ֆեմինիստուհիների խեղճ երեխաները ի՞նչ կհասկանան կյանքից, որ կինը պետք է ղժղժա՞ն լինի, լաչա՞ռ լինի, պետք է հայհոյի Ֆեյսբուքո՞ւմ, պետք է պառակտի աշխարհը երկու մասերի՞, պետք է նախապատվությունը տա աննորմալներին, իսկ նորմալները դառնան սուսուփուս եւ անզո՞ր: Այդ կանանց թվում նաեւ երեխաներ ունեցողներ էլ կան, բա ի՞նչ են սովորելու նրանք, որ սա փողի աշխարհ է, գնանք Սորոսից ստանանք ու էլ ավելի այլանդակե՞նք մեր երկիրը, մեր ազգին նայենք վերից վար ու ասենք` թող հայը չկարծի, թե բացառիկ պատմության տե՞ր է...

Մարիխուանայի միջոցառման կազմակերպիչը ՔՊ-ական պատգամավորի եղբայրն է

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՍՈՐՈՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

– Ի դեպ, Սորոսի մասին. Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն օրերս ասուլիսով հանդես եկավ եւ մի կողմից հերքում էր, թե կապ ունեն հայաստանյան իշխանափոխության հետ, մյուս կողմից` փաստում, որ ֆինանսավորել են: Ի վերջո, ի՞նչ է ուզում Սորոսը Հայաստանից:

Փող է ուզում: Ուրեմն` քո տանը բան կա, որ գողը գալիս է եւ ուզում է մտնել: Անթիվ, անհամար բոլոր պատերազմները միայն կողոպուտի համար են եղել: Այսօրվա բառապաշարով ռեսուրս ասելով` նաեւ մարդկանց են հասկանում: Այո, Հայաստանի ռեսուրսը մեր ընդերքն է, մեր ջուրն է, բայց նախեւառաջ մեր փայլուն երիտասարդությունն է, որին անվերջ այստեղից տանում են` իբրեւ սովորելու, եւ կորցնում են այնտեղ: Հետո շատ քչերն են հայ մնում: Ես մի անգամ Սորոսի հարցազրույցն եմ տեսել, նրան հարցրին` դուք ինչի՞ համար եք ձեր գործունեությունը ծավալում աշխարհով մեկ: Ասաց` փողի: Նրանից հետաքրքվեց հարց տվողը` բա այդքան արյուն եք թափում, այդքան ցավ եք պատճառում... Պատասխանեց` ոչինչ, այդպես էլ է լինում: Գիտեք, այս ամենը երեւի մի քիչ էլ կապված է մարդու աշխարհայացքի հետ, որը կապված է իր հավատքի հետ: Կա հավատք, որ ասում է` խիղճը աներեւույթ է, մենք տեսնում ենք, որովհետեւ աչք ունենք, լսում ենք, որովհետեւ ականջ ունենք , բայց խիղճը, մարմնի վրա որտե՞ղ է, չկա, ուրեմն` խիղճ էլ չկա: Այդ հավատքի տեր մարդիկ առավել ագրեսիվ են եւ շատ հանգիստ մտնում են ցանկացած երկիր:

«Էդմոն Մարուքյանի առաջարկը, թերեւս, ամենախոստումնալիցն էր». Խ. Հարությունյան

«ՈՒՄԻ՞Ց ՎԵՐՑՆԵՆՔ ՕՐԻՆԱԿ, ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ՞Ց, ՈՐՈՆՔ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԵՆ ԾԱՌԱՅԵԼ»

– Դուք արժեքների խնդիր եք բարձրացնում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ ասաց, որ «բոլորն ունեն շանս` նոր արժեքներին եւ համակարգին ինտեգրվելու եւ այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու»: ԱՄՆ նախագահի խորհրդական Ջ. Բոլթոնն էլ հորդորում էր ձերբազատվել «պատմական կաղապարներից»: Ըստ Ձեզ` որո՞նք են, այսպես ասած, հետհեղափոխական արժեքները, որոնց պետք է ինտեգրվել:

«Քոչարյանի հանդեպ քրեական գործը վկայում է, որ ՀՀ-ում կա քաղաքական հիմքով հետապնդվող քաղաքական գործիչ». Արմեն Աշոտյան

Չկան, դրանք արժեք չեն: Հայ կինը պետք է լինի պահպանող, մենք երբ պահածո ենք պատրաստում, վատ մթերքից չենք սարքում, այլ պտուղներից ընտրում ենք լավագույնները, որ չբորբոսնի, առողջությանը, բացի լավից, ոչ մի բան չտա: Հետեւաբար, ինչ որ պահպանել ենք մեր անծայրածիր պատմության ընթացքում, ուրեմն` լավն էր: Վատը մաղվել, գնացել է: Ինչ վերաբերում է «հետհեղափոխական» արժեքներին, մենք ոչ մի լավ բան, ցավոք, ձեռք չբերեցինք: Իհարկե, նախորդ իշխանությունը շատ էր կաղապարված, այլեւս ունակ չէր լսելու եւ տեսնելու մարդկանց, բայց սրանք եկան` ի՞նչ անեն, որ Աննա Հակոբյանը (Ն. Փաշինյանի տիկինը, - հեղինակ) Բելգիայից, Շվեյցարիայից դուրս չգա՞: Ո՞ր արժեքների մասին է խոսքը: Հիմա եկել է իշխանության մի մարդ, որը նույնիսկ ԶԱԳՍ չի գնացել կնոջ հետ, եկեղեցի չի մտել` ամուսնանալու համար, իր երեխաներին էլ երեւի որդեգրել է, քանի որ ԶԱԳՍ-ով չի ամուսնացել: Եվ նա ասում է` ինչ որ անցել է, վատն է, հիմա ումի՞ց օրինակ վերցնենք: Այդ դասալիքների՞ց օրինակ վերցնենք, որոնք բանակում չեն ծառայել, բայց նախարար են դարձել: Չէ՞ որ ամեն իշխանություն պետք է օրինակ ծառայի, պետք է ասենք` բալիկ ջան, լավ սովորիր, որ այս ձյաձյայի պես նախարար դառնաս, բայց իրենք տեսնում են, որ կարելի է արեւելագիտության ֆակուլտետն ավարտել` լեզուների զրո գիտելիքով, եւ դառնալ նախարար կամ բանակում չծառայել եւ դառնալ նախարար, խուլիգանություն անել եւ մնալ նախարար: Սա հակամանկավարժական դասընթաց է, եւ կարծում եմ` երկար չի տեւի, որովհետեւ չի կարող երկար տեւել: Եթե այս ջահելներն իրենց կյանքում հավաբուն սարքած չկան, այս հսկայական տնտեսությունը` այն էլ այդքան մասնատված, խեղճ վիճակում գտնվող, չեն կարող ղեկավարել: Իրենք պատկերացում չունեն, որ գիտությունն ու մշակույթը մեր ազգի մեջ եղել են միշտ իրար կողքի: Այդպես են ստեղծվել եւ կրթել մեր միջնադարյան համալսարանները: Հիմա, երբ Մշակույթի նախարարությունը վերացնում են, մենք գիտնական նախագահ ունենք` Արմեն Սարգսյանը, բա գոնե ինքը չի՞ ասում` էս ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք համարձակվում:

«Գնդակահարեք, կամ` կախեք, դատելը քիչ է». Նաիրա Զոհրաբյան

Բայց ո՞վ է հարցնում նրա կարծիքը...

Շատ կներեք, բայց այդպես թվում է, նա շոումեն է, իր կարծիքը շատ էլ լավ հարցնում են, ի վերջո, նա է վավերացնում փաստաթղթերը: Հիմա էլ թմրանյութերի լիբերալիզացիայի օրինագիծն է շրջանառության մեջ դրված: Բա նախագահը չի՞ ասում` էս ի՞նչ եք անում, վաղը թոռներիս բերելու եմ Հայաստանում ապրեն, ինչպե՞ս եք թույլ տալիս ձեզ այդպիսի օրենք: Չի՞ ասում` ես ՀՀ  երեխաների հետ պաղպաղակ եմ ուտում, գետինը չե՞ք մտնում, ուզում եք վաղն այդ երեխաներին թմրամոլ դարձնե՞լ: Օրինագծում ասվում է, թե ազատ ձեռներեցներին թույլատրելու են, որ թմրանյութի առեւտրով զբաղվեն` գիտական եւ ուսումնական նպատակներով: Գիտություն ու կրթություն թողեցի՞ք: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասում է` միլիտարիզմի ոգին պետք է դուրս հանենք մեր դպրոցների դասագրքերից: Հանեք, բայց մի հատ հարեւանների դասագրքերը կարդացեք, հետո մերից հանեք: Ուզում են կապույտ փուչիկնե՞ր բաժանել երեխաներին, որ այդպե՞ս գնան պատերազմի, երբ վաղը հարձակվեն: Այսօր մենք երկու պատերազմի մեջ ենք` մեկը ավելի թեժ, մյուսը` ուղղակի` փակ սահմանում:

«Սասուն Միքայելյանն ուղղակի, թե անուղղակի լրտեսություն է կատարում».Հ. Ներսիսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորեւ. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА