o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խայտառակ վիճակ` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում

08.03.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Խայտառակ վիճակ` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում

Կառավարության երկվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Հանրային ծառայության մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին, որը ներկայացրեց արդարադատության նախարար ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ: Նա նշեց, որ 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորում, սակայն մինչ օրս հանձնաժողովը չի կազմավորվել: Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքը գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրման կարգավորումները գրեթե ամբողջությամբ պայմանավորել է հանձնաժողովի կազմավորմամբ:

Ես չեմ ուզում ապրել մի պետությունում, որտեղ անձանցից կախված իրականացվում է արդարադատություն. Յուրի Խաչատուրովի պաշտպան

«Այս առումով, հարկ է նշել, որ հանձնաժողովը դեռեւս չի կազմավորվել, եւ  քանի որ հայտարարագրմանն առնչվող նորմերի ուժի մեջ մտնելը հիմնականում պայմանավորված էր տվյալ մարմնի ստեղծմամբ, փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունելու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը: Ընդ որում, հայտարարագրերի ներկայացման գործընթացի կասեցումը շատ լուրջ հետեւանքներ կունենա` ինչպես վարչական վարույթների եւ համապատասխան քրեական գործերի  հարուցման, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գնահատման տեսանկյունից»,- զգուշացրեց Զենյալյանը եւ  հավելեց, որ նախագծի կարգավորումների համաձայն` առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրման նոր կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսել 2020 թվականի հունվարի 1-ը:

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 29 հրդեհ, որն ընդգրկել է 7 հա տարածք. Գործել է 31 մարտական հաշվարկ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА