o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՏԵՌՈՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵ՞ՐԸ

08.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՏԵՌՈՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵ՞ՐԸ

ՀՀՇ-ի տխրահռչակ տարիները, կարծես թե, լիովին վերադառնալու միտում ունեն: Բլոգեր Նարեկ Մալյանը, ում սորոսասին լպիրշ երիտասարդները փորձում էին առեւանգել, հիմա էլ հաղորդեց մի այլ հանցափորձի մասին: Հրապարակելով լուսանկար` նա մարտի 7-ին գրեց. «Հենց նոր քննիչի եւ փաստաբանի հետ քննչական գործողություն` տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում` կապված օրեր առաջ ինձ առեւանգման փորձի հետ: Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, մեքենայից հայհոյեց` արժանանանալով իհարկե իմ պատասխանին»:

 

ՍՈՂԱՑՈՂ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՍՏՎԵ՞ՐԸ

Գառնիկ Իսագուլյանն ուղղակիորեն պնդում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սորոսի օգնությամբ մտադիր է հեղաշրջում կատարել եւ հեռացնելով հեղաշրջում կատարած Նիկոլ Փաշինյանին` գրավել իշխանությունըՄտահոգությունների տեղիք տվող երեւույթներ կան: Այսպես, գործադիր իշխանության հագեցումը ՀԱԿ-ի կադրերով շարունակվում է: Ոմանց օրինակ բերում է վոժդի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ում համար ԼՏՊ-ն ավելին է, քան տեր Աստված: Իսկ ամբողջ հեռուստաոլորտը հանձնելով Տիգրան Հակոբյանի պես մոլի լեւոնականին` արդեն տեսնում ենք դրա պտուղներըՀանրային հեռուստաալիքը դարձել է ՀԱԿ-իստների «հոր դուքան», ու այդտեղ եթերում չափազանց հաճախ հայտնվում են ինչպես հայտնի ՀԱԿ-իստները, այնպես էլ այն  կադրերը, որոնց 1999-ին այն ժամանակվա փոխնախարարներից մեկը որակել էր «ՀՀՇ-ի արտադրական թափոններ»: Նաեւ Հ1-ի ոճը դարձել է առավել քան անհանդուրժող, եւ թողնում է նույն տպավորությունը, ինչ ԼՏՊ-ի ժամանակների Հ1-ը: Այսինքն` հանրային եթերը, որ պահվում է հարկատուի փողերով, ՀԱԿմեջ է եղել, ինչպես խոսող գլուխների քաղաքական կողմնորոշման, այնպես էլ եթերի որակի տեսակետից: Այսինքն` մենք ունենք սանձարձակ լեւոնական քարոզչության փաստՄիաժամանակ ծայրահեղ ակտիվացել եւ ագրեսիվացել են սորոսականները եւ օգտվում են նաեւ բացարձակ ստախոսության պես գործիքից, ու հենց նրանք էին «Ռեստարտ» կոչվող զիբիլի զիբլամանային «ակցիայի» թեւութիկունքը: Մայր բուհում նրանք այնպիսի ընդարձակ գործունեություն են ծավալել, որ արդեն ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը, ով ամենեւին էլ ուսանողական տարիքի չի, այլ դոկտոր-պրոֆեսոր է, հրապարակավ ափսոսանք է հայտնել, որ օրենքը թույլ չի տալիս հաշվեհարդար տեսնել Նարեկ Մալյանի հետ: Երեւի թե, հենց այդպիսի, մեղմ ասած, ողջամտությունը կորցրած պրոֆեսորի հորդորն էլ, թերեւս, երկրորդ հանցափորձի բերեցԻնչեւէ, օդում լարվածության հոտ է գալիս: Նաեւ պատահական չէ, որ նույն Նիկոլն էլ սկսեց զգուշորեն սահմանազատվել Լեւոնից, իսկ մարտիմեկյան շոուն չավարտվեց նրա կողմից  Ռոբերտ Քոչարյանի «արյունը» պահանջող կոչերովԲայց միաժամանակ վոժդի վարկանիշի անկումը շատ արագընթաց է: Երբ հանրությունը վրդովվեց, թե ինչու Բրյուսելում տիկնոջ հետ միաժամանակ հայտնվեցին դուստրը եւ ընկերուհին, դրան բավականին ցինիկ արձագանքեց ոչ միայն տիկին Աննան, ով մոռացել է լրագրողական անցյալը եւ բոլ-բոլ մուննաթ է եկել լրագրողների վրա, այլեւ` Նիկոլը: Նա հանդես եկավ մի կարճ գրառումով, ուր քաղաքացիներին դիմում էր «արա»-ով ու թողնում էր հավասարակշռությունն ամբողջովին կորցրածի տպավորություն:

ԻՆՉ Է ԵՓՎՈՒՄ ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ

Այն, որ ԱԺ-ի աշխատանքի արդյունավետությունը շատ ցածր է, դա փաստ է: Դե, իսկ փոխխոսնակ Լենա Նազարյանի ֆիզիոլոգիական գյուտը, որ կանայք երեխա են ունենում, ահագին զվարճացրեց Ֆեյսբուքի հայերեն հատվածին: Իսկ կառավարությունում վերջապես երկնեցին ու ծնեցին կառավարության կառուցվածքը, սահմանելով, որ նախարարությունների քանակը 17-ի փոխարեն 12 է: Դե, իսկ արտաքին քաղաքականության խայտառակ անարդյունավետության մասին էլ չենք էլ խոսումԵվ մեկ էլ այդ ֆոնի վրա սորոսականների աննախադեպ ագրեսիվություն ենք տեսնում: «Աղբամանային» ակցիաները, ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանում կարող են ծայրահեղ ծանր հետեւանքներ ունենալ, ու միգուցե հենց դրան էլ ձգտում են կազմակերպիչներըՈւ ահա, հանկարծ խոշորագույն գրանտակերներից Բարսեղյան Լեւոնը, չգիտես ինչու որոշեց, որ Նիկոլի գլխից կարող է մազ պակասել ու հանդես եկավ այսպիսի զազրելի սպառնալիքով. «Հիմա, պիտի ուղղակի կրկնեմ մայիսին արածս հայտարարությունը, թե պտի աղոթեն, որ Նիկոլի մորուքը համաչափ աճի, ու` հանկարծ չհազա: Նիկոլը հազար սխալ կարող է անել կառավարման մեջ, ներքին ու արտաքին քաղաքականությունների մեջ, բանավոր խոսքում ու էմոցիաների ճնշմամբ, բայց դրանք ընդամենը սխալ են, ոչ թե ձեր պես բոզի վաստակների դիտավորյալ եւ կանխամտածված հանցագործություններ երկրի դեմ: Հանկարծ մազ պակասեց Նիկոլի գլխից, հերթով կապելու եմ էդ կենգուրուներին ավտոյիս ետեւից, քարշ տամ Բերձոր-Ստեփանակերտ-Մարտակերտ-Վարդենիս-Վոռկուտա-Ռոտերդամ-Գյումրի երթուղով, մինչեւ ասֆալտին ականջների ծերերը մնան... Հենց ականջների ծերերը մնան, կսկսեն ինքներն իրենց մեր քրֆել, թե ընչի մերերը ժամանակին կանաչ իրեք մանեթանոցները խնայել են` տան գինեկոլոգին»: Այսինքն` սպառնալիք է հնչում, որ եթե ինչ-որ բան պատահի վոժդի հետ (իսկ ինչո՞ւ պետք է պատահի), ապա սկսվելու է հեղափոխական տեռորը: Ի դեպ, «ԱդեկվաԴ» հաղորդումը վարող Արթուր Դանիելյանն էլ շատ մռայլ կանխատեսում է անում. «Սորոսենք սկսում են բուքսավատ անել: Փորձում են փողոցային մարտեր հրահրել: Եթե դա էլ չհաջողվի, պիտի Նիկոլին ֆիզիկապես վերացնեն ու մեղքը գցեն նախկին բռնապետական ռեժիմի վրա, այսինքն` անեն այն, ինչ արել են 2008-ի մարտին: Բարսեղյանը հենց սրա հողն է նախապատրաստում»:

Ինչեւէ, մեզ մարգարեի տեղ չդնենք, սակայն, որ անկանխատեսելի իրադարձությունների հավանականությունը զրոյից բարձր է` դա ակնհայտ է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА