o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էմերին` Մխիթարյանի գործողությունների մասին

08.03.2019 13:14 ՍՊՈՐՏ
Էմերին` Մխիթարյանի գործողությունների մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Եվրոպա լիգայի 1/8 երափակիչի առաջին խաղում «Ռենից» կրած արտագնա պարտությունից հետո խոսել է Հենրիխ Մխիթարյանին աջ պաշտպանի դիրքում օգտագործելու մասին:

Հիմա ես միայն մտածում եմ թիմի արդյունքների մասին.Ռոնալդու

«Կարմիր քարտից հետո ցանկանում էի, որ պաշտպանական գոտում ֆուտբոլիստներ չպակասեն: Երկրորդ խաղակեսում մեզ պետք էին ֆուտբոլիստներ, որոնք թարմություն կհաղորդեին առջևի գծում: Երկրորդ խաղակեսում այդքան էլ շատ պահեր չունեցանք, սակայն կարծում եմ, որ Մխիթարյանը հիանալի աշխատեց ու լավ խաղ ցուցադրեց:

Գտնում եմ, որ ոչ մի խնդիր չկա նրանում, որ Մխիթարյանը 40-50 րոպե գործեց որպես աջ պաշտպան: Նա լավ կատարեց իր աշխատանքը: Եթե նա այդքան լավ չդրսևորեր իրեն, ապա կմտածեինք նրան փոխարինելու մասին»,- Էմերիի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА