o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տումբու-Լյումբու «Մեր լոնքը» հաղորդագրություն 5

07.03.2019 12:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
 Տումբու-Լյումբու «Մեր լոնքը» հաղորդագրություն 5

Բարեւ ձեզ մեր սիրելի հու-հուներ ջան: Մեր գերագույն գլխավոր վոժդ  իրեն Նորին Գերազանցություն Հու-հու-դըմփ Առաջինը եւ Միակը փոխանցում է ձեզ, որ չի մոռացել, որ սիրում է ձեզ բոլորիդ հատկապես` «Մեր լոնքը» ցեղախմբի անդամներիդ: Բայց մեր վոժդը ձեզնից պահանջում է, որ դուք առավոտյան, որ վեր եք կենում ոչ թե մտածեք բանանի մասին եւ բողոքեք, որ բանաի գինը նորից բարձրացավ, այլ գլուխներդ սկսեք թափ տալ: Սկզբից պետք է թափ տաք աջից ձախ, հետո վերեւից ներքեւ, իսկ հետո պետք է գոռաք հու-հու եւ դըմփ անելուց բանանով հարվածեք սեփական գլխին: Վոժդը դա ասում է, որպեսզի ձեր գլուխների մեջից հանեք աղքատությունը, քանի որ մեր իմաստագույն վոժդը կատարել է մեծ հայտնագործություն նա փնտրում էր աղքատությունը, որպեսզի իր խոստման համաձայն դրան ոչնչացնի: Սակայն երկար փնտրտուքներից հետո իմաստագույն եւ խորաթափանց մեր վոժդը աղքատության տեղը հայտնաբերեց ձեր գլուխներում: Եվ տալիս է ձեզ հրաշալի հնարավություն աղքատությունից ազատվելու համար:

ՏՈՒՄԲՈՒ-ԼՅՈՒՄԲՈՒ «ՄԵՐ ԼՈՆՔԸ», ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 6

Ինչպես գիտեք մեր վոժդը աշխարհի ամենահրաշագործ վոժդն ա եւ նա հնարավություն ունի ներթափանցել այս կամ այն մահացածի մտքի մեջ եւ նրա անունից  ձեզ կարգադրություններ տալ: Դա կոչվում է  սպիրիտիզմի սեանսներ: Այսպես նա  հայտնագործեց նաեւ այն, որ դուք բոլորդ գլուխներդ թափահարելու միջոցով աղքատությունից ազատվելուց հետո պետք է կատարեք քայլ: Կան տխմար հու-հուներ, որոնք հարց են տալիս, թե եթե մինչ այդ գլխավոր գերագույն, իմաստագույն ու խորաթափանց վոժդը հանձնարարել էր նստել տեղներդ, իսկ հետո մտնելով մահացածի հոգու մեջ հանձնարարեց քայլել արդյո՞ք դա չի նշանակում, որ մահացածի ոգու մեջ մտնելուց վոժդը փոխակերպվեց եւ սկսեց հակասել ինքն իրեն: Այդ տխմար հու-հուներին պարզաբանում ենք, որ վոժդը դրա համար է վոժդ, որ ինչ ուզի դա էլ ասի: Ինչքան ուզի ինքն իրեն հակասի: Եվ ոչ ոք թող չկասկածի, որ վոժդը գիտի երբ, ում, ում անունից եւ ինչպես ասի: Ձեր գործն է մեր սիրելի եւ հպարտ հու-հուներ, լսել վոժդի ասածը եւ առանց ավելորդ հարցերի դա կատարել: Եվ երբ որ վոժդը կասի նստեք` տեղներդ նստեք, իսկ երբ որ կասի քայլ արեք` քայլեք:

Ինչ վերաբերում է բանանների թանկացմանը, ապա դա արված է ձեր իսկ առողջության համար, քանի որ  ամենահոգատար վոժդը մտածում է ձեր մասին  եւ մեր վոժդի գլխավոր սնխչի Թորոս Դդումայի խորհրդով հայտնաբերել է, որ շատ բանան ուտելը ազդում է հու-հուների մտավոր կարողությունների վրա եւ նրանք սկսում են տալ տխմար հարցեր: Իսկ ով կտա տխմար հարց վոժդը կհանձնարարի նրան փռել արեւին եւ հու-հուներին` քարեր նետել նրա վրա:

Վոժդը խիստ դժգոհ է իր սիրելի հու-հուներից, քանի որ երբ որ վոժդը ասեց, որ նորից պետք է բոլոր հու-հուները դուրս գան ջունգլիների արահետներով քայլելու, վոժդի հետեւից եկան շատ քիչ հու-հուներ: Ու վոժդը ջղայնացավ ձեր վրա, նստեց իր ձին ու գնաց բանան ուտելու: Բացի այդ կան անշնորհակալ հու-հուներ, ովքեր այդպես էլ չեն հասկանում, որ եթե ձեզ  ազատում են ձեր աշխատանքից, նշանակում է ձեզ ազատում են, այսինքն` ազատություն են տալիս եւ ցանկացած հպարտ հու-հու պետք է երջանիկ լինի, որ նրան տալիս են ազատություն:

Վերջերս մեր ջունգլիապետ Մարութա Ապուշան քանդեց հին ու անիծյալ ժամանակներից մնացած  մի շենք, որը կոչվում էր լուսավորության  տաճար: Չգիտես ինչու հու-հուները չհավաքվեցին եւ ծափ չտվեցին եւ հու-հու-դըմփ չգոռցին, երբ Մարութա Ապուշան քանդում էր այդ հին ժամանակների խորհրդանիշը, որը մնացել էր դեռ այն ժամանակներից, երբ  այստեղ չկային ջունգլիներ եւ ապրում էին սպիտակ մարդիկ: Հու-հու-դըմփ առաջինը, որը բերեց բոլորիդ ազատություն ու երջանկություն եւ ամեն օր եւ գիշեր մտածում է ձեր մասին աշխարհի ամենալուսավորիչ վոժդն է, հետեւապես ձեզ այլեւս  որեւէ այլ լուսավորություն եւ լուսավորիչ պետք չէ եւ եթե դուք ուզում եք լուսավորվել պետք է նայեք միայն ձեր պայծառափայլ ու լուսապսակ վոժդին: Իսկ եթե նա այդ պահին ջունգլիներում չէ կարող եք ժամանակ առ ժամանակ նայել Մարութա Ապուշային ու եթե չլուսավորվեք գոնե կխնդաք: Եվ որպեսզի դուք հանկարծ չշփոթվեք, մեր վոժդի գլխավոր գիտուն Հարութա Դդումա-Քայլոն որոշել է հետ չմնալ  Մարութա Ապուշայից եւ քանդել հին ու անիծյալ ժամանակներից մնացած  մի այլ շենք, որը սպիտակ մարդիկ կոչում էին «համալսարան», եւ որը խորհդանշում է անազատությունը եւ բոլոր տեսակի այլ հու-հուներին ոչ սազական բաներ: Այդ մասին Հարութա Դդումա-Քայլոն իմացել է բոլոր ջունգլիների ու բոլոր հու-հուների սուրբ ոգի Սորոսայից:

Ի դեպ, վերջերս ջունգլիներում հայտնվել է ինքնակոչ լուսավորիչ, որը իրեն անվանում է Մարուքա Լուսավորիչ, սակայն իր իրական անունն  է Մարուքա Կլասիկա եւ եթե պետք լինի մեր վոժդը կասի, թե ում շնորհիվ է Մարուքա Կլասիկան հայտնվել Ցեղային ժողովում:

Վերջերս մեր գերագույն վոժդ  հու-հու-դըմփ Առաջինը երբ-որ ջունգլիներից գնաց սպիտակ մարդկանց մոտ իր հետ վերցրեց իր նաֆարը եւ որոշ հու-հուներ փոխանակ ծափ տային ու գոռային  հու-հու-դըմփ, լցվեցին ստոր նախանձով ու նորից տխմար հարցեր սկսեցին տալ: Նրանք ասում էին, որ ծեր Տուշոնկա-Յումբույի խրճիթում հայտնաբերած տուշոնկայի գինը այդ ուղեւորության  ծախսի մեկ հարյուերորդ մասն է կազմում, դրան պատասախանում ենք, որ նախ ոչ թե մեկ հարյուրերորդ, այլ երեք հիսուներորդ մասն է կազմում: Եվ եթե հաշվել չգիտեք, հանգիստ նստեք տեղներդ, արա: Բացի այդ մտքներովդ չանցնի քննարկել մեր իմստագույն եւ արդարագույն վոժդի արածները ու հատկապես խոստացած չարածները, արա: Մեր վոժդը նրա համար է, որ ինչ ուզի այն էլ անի, քանի որ դուք, արա, բոլոր հու-հուներդ մեր վոժդին  ձեր ձեռքների վրա բերեցիք եւ նստացրեցիք մեր ջունգլիների ամենաբարձր ծառի վրա:

Տումբու-Լյումբու «Մեր լոնքը»` հաղորդագրություն 6

Կեցցե՜նք մենք, «Մեր լոնքը» ցեղախմբի հու-հուներս, կեցցե՜ մեր առաջնորդ Հու-հու-դըմփ Առաջինը: Մինչեւ հաջորդ մեր հաղորդագրությունը ուրիշ ոչ մի լրտավամիջոց չկարդալ, չլսլել, չտեսնել, քանի որ դրանք բոլորը սխալ լրատվամիջոցներ են: Շուտով մենք ձեզ նորից կբացատրենք ինչ կա չկա, իսկ մինչ այդ հանգիստ նստեք տեղներդ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА