o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եղնուկյանին անհրաժեշտ է համապատասխան օգնություն եւ կարեկցանք

06.03.2019 18:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եղնուկյանին անհրաժեշտ է համապատասխան օգնություն եւ կարեկցանք

Սորսականների ղժժունը եւ վնգստոցը ամենուրեք է: Տպավորությունն այնպիսին է, որ սրանց երկար ու ամենուր խոթվող քիթը մնացել է դռան արանքում: Լացն ու ողբը սորոսականներից այնքան շատ է, որ երբեմն ցանկություն է առաջանում խղճահարությամբ վերաբերվել դրանց: Առավել կարեկցանքով ենք վերաբերվում չկայացած քաղաքական գործիչներին, որոնք արեւմուտքում իրենց վոյաժների հետքերը փորձում են բերել Հայաստան ու պարզվում է, որ այստեղ էլ նրանք ոչ ոքի պարզապես հետաքրքիր չեն: Սրանք սկսում են բարձր բղավել, դատի տալ, ստեր տարածել, բայց ապարդյուն, նրանք իսկապես հետաքրքիր չեն:

Երկրին իսկական տեր է անհրաժեշտ. Արթուր Թովմասյան

Այ օրինակՙ ոմն Կարո Եղնուկյան, ( չշփոթել Յախքնուկյանի հետ) բազմաչարչար ու քաղաքական դաշտում անհաջողակ մեկը: Սա փորձում է իրեն տեսանելի դարձնել «Իրավունքի» եւ Հայկ Բաբուխանյանի փեշերից կախվելով: Սակայն այս մեկն այնքան անէական սուբյեկտ է, որ ամեն անգամ չէինք էլ փորձում ուշադրություն դարձնել վերջինիս վայրահաչոցին: Պարզապես տեղեկացնենք, որ այդ Եղնուկը «Իրավունք»-ին դատի տվեց եւ ինչպես դատի տվեց այդպես էլ խայտառակ եղավ: Դատի ընթացքում, թեեւ պահանջվում էր իր ներկայությունը, այդպես էլ դատավարությանը չներկայացավ, իսկ դատարանում ապացուցվեց, որ նա պարզապես ստախոս է, այն էլ բավականին պարզունակ ստի հեղինակ: Այսօր Եղնուկյանը խուսափում է կատարել դատավճիռը եւ փոխհատուցել «Իրավունքի» կրած դատական վնասները: Արդյունքում արգելանք է դրված իր անշարժ գույքի վրա, գույքը քիչ չէ, բայց դրա փոխարեն շատ-շատ է Եղնուկյանի կուտակած թարախը «Իրավունքի» դեմ: 

Հիմա էլ այս ստախոսը հայտարարում է, թե իբր իր Նյու-Յորքյան տանն է ժամակին հյուրընկալել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին: Ինչպես պարզվեց Հայկ Բաբուխանյանը չի ճանաչում եւ անգամ մոտիկից չի տեսել Եղնուկյանին ու առավել եւս չի հյուընկալվել նրա օջախում: Այստեղ, եթե մի կողմ թողնենք Եղնուկյանի պաթոլոգիկ ստախոսության վարկածը, ապա հնարավոր է մեկ այլ տարբերակ` երեւակայության հիվանդագին զարգացումներ: Երկու դեպքում էլ Եղնուկյանին անհրաժեշտ է համապատասխան օգնություն եւ հասարակական կարեկցանք: Ուստի խորապես ցավակցում ենք նրան: 

«Իրավունք»

ՀԳ. Կարեկցանքը` կարեկցանք, սակայն դա չի նշանակում, որ մենք կհանդուրժենք Եղնուկյանի կողմից դատավճռի կատարումից չարամիտ խուսափելը: Օրենքն էլ` օրենք:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА