ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խորեոգրաֆիայի թատրոնում 3 ամսվա ընթացքում ո՛չ նոր տնօրենին, ո՛չ էլ` աշխատավարձ են տեսել

06.03.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խորեոգրաֆիայի թատրոնում 3 ամսվա ընթացքում ո՛չ նոր տնօրենին, ո՛չ էլ` աշխատավարձ են տեսել

Օրերս ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Խորեոգրաֆիայի պետական թատրոնի անտրամաբանական իրավիճակին` շեշտեց. «Թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը մինչեւ օրս չի վերադարձրել կնիքը, մինչեւ օրս չի ազատել թատրոնի տարածքը, որտեղ ինքն ապրում է, չի ներկայանում հանձնաժողովի նիստին, որպեսզի հանձնման-ընդունման գործընթաց կատարվի: Այդքանը հերիք չէ, չգիտեմ ինչպես, օրենքից դուրս, կազմակերպել են հյուրախաղեր Գյումրիի մարզամշակութային կենտրոնում: Ես այդ մասին պատահաբար իմացա, ֆեյսբուքում էին ինձ ուղարկել ներկայացման գովազդը, որտեղ գրված է` ՀՀ մշակույթի նախարարության խորեոգրաֆիայի պետական թատրոնը պատրաստվում է ներկայացում խաղալ... Այդ մասին որեւէ հրաման չկա, գործուղման որեւէ թուղթ չկա, եւ նա իրավունք էլ չունի, քանի որ ինքն այլեւս տնօրեն չէ, եւ դա ապօրինի հյուրախաղ է»:

«Որեւէ ստեղծագործող չի կարող լինել իմ ենթական». Արա Խզմալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գայանե Կարապետյանի դատական գործով շահերի ներկայացուցիչ, փաստաբան ԱՇԽԵՆ ԴԱՇՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, թե Ն. Ղարիբյանն այնքան չի տիրապետում իրավիճակին, որ նունիսկ տեղյակ էլ չէ, որ ասուլիսից 3 օր առաջ թատրոնի կռվախնձոր դարձած կնիքն ու փաստաթղթերը հանձնվել են իրավապահ մարմիններին. «Նազենի Ղարիբյանի հայտարությունն իրականությանը չի համապատասխանում, նա խեղաթյուրված տեղեկություն է ներկայացնում հանրությանը: Խնդիրը հետեւյալն է. Գայանե Կարապետյանին, ազատել էին աշխատանքից, իսկ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխան` պետք է ազատման հրամանը տրամադրվի սահմանված եռօրյա ժամկետներում, սակայն մինչ օրս Գայանե Կարապետյանը, չնայած իր պահանջներին, չի ստացել իր աշխատանքից ազատման հրամանը: Բնականաբար, այն կրկին աշխատանքային օրենսգրքի պահանջներին համաձայն ուժ չի ունենում, այսինքն` այդ հրամանը դեռեւս ուժի մեջ չի մտել, եւ հետեւաբար այն պարտականությունները, որոնք դրված են աշխատողի վրա, հանձնման-ընդունման գործողություններ, չի կարող կատարվել»,- շեշտեց փաստաբանն ու հստակեցրեց. «Տիկին Կարապետյանը երբեւիցե չէր հրաժարվում կնիքը հանձնելուց, նա ներկայացել էր Մշակույթի նախարարություն` կնիքը եւ բոլոր փաստաթղթերը հանձնելու, բայց նախարարությունում նշել էին, որ կկատարվի ընդունում-հանձնում, սակայն հրամանը տրամադրելու պարագայում չպետք է որեւիցե տեղ նշագրում անի, թե երբ է ստացել: Տիկին Կարապետյանն էլ հրաժարվել է, քանի որ այն օրենքի պահանջների կոպիտ խախտում է: Միանշանակ Մշակույթի նախարարությունը այս կերպ փորձում է թաքցնել այն խախտումները, որոնք կատարել է աշխատողի նկատմամբՏիկին Կարապետյանը, չնայած էլի կնիքը հանձնելու որեւիցե պարտավորություն չուներ, որովհետեւ առ այսօր չի ստացել իր ազատման հրամանը, այնուհանդերձ իր կամքով կնիքը հանձնել է իրավապահ մարմիններին եւ համապատասխան փաստաթուղթ ստացել: Այսինքն` այս ողջ ընթացքում կնիքը տրամադրելուց հրաժարվելու վերաբերյալ Ն. Ղարիբյանի տեղեկությունները իրականությանը միանշանակ չեն համապատասխանում: Ցավալի է, որ նախարարության պաշտոնատար անձը, այդ մասին տեղեկացված չլինելով, կամ` լինելով, զրպարտող հայտարարություններ է տարածում: Ավելին` վեճը գտնվելով դատարանում, տիկին Ղարիբյանը իր բազմաթիվ ելույթներում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է նշում տիկին Կարապետյանի հասցեին: Կարծես, այս ամենով փորձում են հանրային ճնշում գործադրել, եւ դա արվում է վարչական ռեսուրսներն օգտագործելով: Պաշտոնատար անձը, որը հանդիսանում է հանրային ծառայող, պետք է ամեն դեպքում պահպանի անկողմնակալություն, հարգանք` անձի իրավունքների հանդեպ, հատկապես զսպվածություն, չեզոքություն դրսեւորի»:

Արայիկ Հարությունյանն ինչ խնդիրներ է դրել մշակութային գծով նոր փոխնախարարների առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

«ՂԱՐԻԲՅԱՆՆ ԻՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՈՒՄ Է ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ»

Ըստ փաստաբանի` Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին աշխատանքից ազատել են անօրինական ձեւով, ինչի առթիվ էլ հայց է ներկայացվել դատարան` ինչպես աշխատանքի ազատման հրամանը անվավեր ճանաչելու, այնպես էլ` նախկին աշխատանքը վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի տվյալ ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու. «Դատական գործը վարույթ է ընդունվել դատարանի կողմից այդ թվում` նաեւ դատարանը Մշակույթի նախարարությանը պարտավորեցրել է մեկշաբաթյա ժամկետում տրամադրել ազատման հրամանի հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը, այդ թվում` ոլորտը կարգավորող փաստաթղթեր, որը դատարանի որոշմամբ ենք տեղեկացել: Փոխարենը, դատական գործընթացի մասին քաջատեղյակ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն. Ղարիբյանը չի դադարում զրպարտիչ բնույթի հայտարարություններ տարածել, իսկ Գայանե Կարապետյանը, իր դատական պաշտպանության իրավունքի խոչընդոտման առաջ է կանգնած, քանի որ կառավարող պաշտոնատար անձը հանրային բացասական կարծիք է ձեւավորում եւ իր արտահայտություններով հեղինակազրկում է տիկին Կարապետյանին»:

«Պետությունը եւ իշխանությունը պետք է լավ գիտակցեն այս կառույցի կարեւորությունը». Րաֆֆի Պալյան

 

ՂԱՐԻԲՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՈՎ ՉԵՂԱՐԿԵԼ Է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՎԱՂՈՒՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԱՏՐՈՆԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԸ

Երբ հետաքրքրվեցինք, թե Ն. Ղարիբյանն ասուլիսում շեշտեց, որ անօրինական համարելով է կասեցրել Խորեոգրաֆիայի թատրոնի` Գյումրիում նախատեսված հյուրախաղը, Ա. Դաշյանը պարզաբանեց. «Նախ, առհասարակ, Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ները, որոնք համապատասխան միջոցառումներ են իրականցնում մարզերում, այդ թվում ՀՀ տարածքում, դրանք  իրականցնում են սուբսիդիայի պայմանագրի շրջանակներում` նախարարության եւ ՊՈԱԿ-ի միջեւ կնքվում է սուբսիդիայի պայմանագիր, ըստ որի, պարտավորություն է տրվում ՊՈԱԿ-ներին իրականցնել որոշակի միջոցառումներ: Բնականաբար, նախարարությունն իրավունք ունի` միջամտելու ներկայացումներ իրականցնելու կամ չիրականացնելու համար, սակայն մեկ այլ խնդիր է, եթե դա անօրինական է կատարվում: Բայց այս դեպքում հյուրախաղը պայմանագրի շրջանակներում է կատարվել, եւ վաղուց էր պայմանավորվածություն ձեռք բերվել: Սակայն, ինչպես տիկին Կարապետյանը հայտնեց, Ն. Ղարիբյանը Գյումրու մարզամշակութային կենտրոնի տնօրենին ցուցումներ է տվել, որպեսզի իրենց տարածքում չիրականացվի Խորեոգրաֆիայի պետական թատրոնի ներկայացումը, որ պլանավորած է եղել դեռեւս այն ժամանակ, երբ դեռ տիկին Կարապետյանն ազատված չէր աշխատանքից: Սակայն, զարմանալիորեն դիմել է նախարարության ենթակայության տակ չգտնվող մեկ այլ թատրոնի, որպեսզի ներկայացում իրականացնի, թեպետ վաճառված են եղել Խորեոգրաֆիայի պետական թատրոնի ներկայացման տոմսերը, որի վերաբերյալ կան նաեւ համապատասխան ապացույցներ: Սա մոլորեցնում է այն հանդիսատեսին, ովքեր, գնելով տվյալ տոմսը, նախատեսել են, որ ներկայանալու է Խորեոգրաֆիայի թատրոնի անձնակազմը, բայց իրականում այլ թատրոն եւ այլ ներկայացում է եղել: Հետեւաբար` այս մասով կրկին խախտում է գրանցվել նախարարության կողմից»:

Նարինե Խաչատուրյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ

 

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԺՎԱՐԱՑԱՎ ԲԱՑԱՏՐԵԼ ԹԱՏՐՈՆԻ 2 ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՖԵՆՈՄԵՆԸ

«Իրավունքի» այն դիտարկմանը, որ փաստորեն ստացվում է արդեն 3 ամիս է թատրոնը 2 տնօրեն ունի, փաստաբանը եւս դժվարացավ բացատրել այդ ֆենոմենը, միայն շեշտեց. «Միանշանակ զարմանալի է եւ անօրինական»,- ապա փորձեց վերլուծել իրավիճակը. «Նախ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ տիկին Կարապետյանը նախարար Մակունցի հրամանով ազատվել է աշխատանքից, զարմանալիորեն նույն օրը, նույն պահին արձակվել է մեկ այլ հրաման` տվյալ հաստիքին նոր տնօրենի նշանակելու: Բնականաբար, սա աշխատանքային օրենսգրքի պահանջների խախտում է, այսինքն` ստացվում է, որ նոր տնօրենը նշանակվել է հաստիքին այն դեպքում, երբ այդ հաստիքը դեռ ազատված չի եղել: Իհարկե, այս հակասությունը գուցե կարողանա Մշակույթի նախարարությունը բացատրել, սակայն անհասկանալի է, որովհետեւ իրավաբանորեն սա անհնար է պատկերացնել` ընդունել նոր տնօրեն եւ միեւնույն ժամանակ ազատել հնին, եւ դա լինի ժամկետի լրանալու հիմքով»:

«Դուք խժռում եք պետականությունը». Լիլիթ Գալստյան

Այդուհանդերձ, փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ այս 3 ամսվա ընթացքում նոր տնօրենին թատրոնի աշխատակիցները երբեւիցե չեն տեսել, ավելին` աշխատավարձ էլ չեն ստացել. «Իհարկե, այս ամենի պատճառը չի կարող հանդիսանալ տիկին Կարապետյանը, որովհետեւ մեր կողմից, օրենքով սահմանված կարգով, դատական պաշտպանության ենք դիմել եւ  վիճարկում ենք նախարարության կողմից արված խախտումները: Իսկ թատրոնի աշխատողների հետ դա որեւիցե կապ չպիտի ունենա, եթե, ըստ Մշակույթի նախարարության կողմից դեռեւս դեկտեմբերի 28-ից նշանակվել է նոր տնօրեն, որը պարտավոր էր  իր գործառույթների շրջանակներում իրականացնել իր պարտականությունները, այդ թվում` նաեւ աշխատավարձերի հատկացում: Բայց, առ այսօր թատրոնի աշխատակիցները կանգնած են այդ խնդրի առաջ` չեն ստանում աշխատավարձ, ավելին` հարկադիր պարապուրդի մեջ են»:

​​​​​​​Ազատամուտի համայնքապետ ընտրվեց ՀՅԴ-ական թեկնածուն

 

ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ,ՈՐՊԵՍԶԻ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԻ

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ այս առթիվ դիմել են ՀՀ վարչապետին. «Բողոք ենք ներկայացրել վարչապետին, որպեսզի  ուսումնասիրի եւ գնահատականներ տա պետական մարմնի ղեկավարի` տիկին Ն. Ղարիբյանի լիազորությունների սահմանազանցելու` Գայանե Կարապետյանին հրապարակայնորեն զրպարտելու, հեղինակազրկելու, եւ որպես պաշտոնատար անձ չեզոքություն չցուցաբերելու գործողությունների վերաբերյալ: Իհարկե, վարչապետին ուղղված բողոքը դեռեւս ընթացքի մեջ է, բայց կարծում ենք` որեւիցե գնահատականներ կտրվեն»:

«Առանց Մշակույթի նախարարության ստորադասվում է մշակույթը». Արև Սամուելյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

«ԹԱՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ»

Անդրադառնալով նաեւ Ն. Ղարիբյանի այն դիտարկմանը, թե թատրոնի նախկին տնօրենը անօրինական ձեւով զավթել ու չի ազատում թատրոնի տարածքը, փաստաբան Ա. Դաշյանը մանրամասնեց. «Այդ տարածքը Մշակույթի նախարարությանը չի պատկանում, եւ առկա չէ որեւիցե իրավական փաստաթուղթ: Ավելին` տիկին Կարապետյանն ունի փաստաթուղթ, ըստ որի, այդ տարածքը չի գտնվում Մշակույթի նախարարության ենթակայության տակ, հետեւաբար, տարածքն ազատելու իրենց պահանջը օրինական չէ»:

«Չնայած իրավիճակ է փոխվել, փորձեցինք կիսատ չթողնել տուն-թանգարանի կյանքի կոչելը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА