o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արտաքին ուժերի կողմից խնդիր կա թուլացնելու պետության հենսայուները». Դավիթ Խաչատրյան

06.03.2019 15:04 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Արտաքին ուժերի կողմից խնդիր կա թուլացնելու պետության հենսայուները». Դավիթ Խաչատրյան

«Մեր քաղաքը տարածաշրջանի ամենաանվտանգ քաղաքաներից է եղել: Իմ գիտակցական շրջանը սկսվում է 80-ականների վերջից եւ ես ամեն ինչ շատ լավ եմ հիշում»,- iravunk.com-ի հետ զրույցում նշեց հասարակական եւ մշակութային գործիչ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ այնուհետ հավելեց.

Փաշինյանը փախուստի սցենարին շուտվանից է պատրաստվում. Մարինա Խաչատրյան

- Պետք է նշեմ, որ 90-ականներից մենք սկսեցինք ունենալ անվտանգ Երեւան հասկացողությունը, որը եղավ շարունակական եւ ես ուրախ էի որ կարողանում էի իմ քաղաքում գիշերվա կեսին ընտանիքներով դուրս գալ փողոց եւ խնդիրներ չունենալ: Մեր երկրում ունեցել ենք տարբեր քաղաղաքական խնդիրներ, սակայն այդ անվտանգությունը երբեք չի խաթարվել, ինչը չեմ կարող ասել այսօրվա մասին: 8 ամիս առաջ ոստիկանի կերպարը, տեսակը հասարկությա մեջ շատ թե քիչ զգաստացնող էր: Հանցագործ աշխարհի համար մեծ խնդիր է, երբ հասարակության մեջ շարքային քաղաքացին հարգում է իր երկրի ոստիկանին: Բայց վայ այն պետությանը, երբ շարքային քաղքացին սկսում է չհարգել իր ոստիկանին: Հանցագործ աշխարհի գլուխը բարձրանում է հենց այդ ժամանակ: 

- Երբ ի լուր ամենքի ոստիկանապետին անվանում են լակոտ եւ համապատասխան արձագանք չի տրվում, չե՞ք կարծում, որ հենց այստեղից կարող է բխել, որ շարքային քաղաքացին արդեն սկսի չհարգել ոստիկանին:

- Այո միանշանակ, երբ ոստիկանապետին նման կերպ են անվանում, ապա շողք է սփրվում մի ողջ համակարգի վրա: Պետք է հասկանալ, որ ոստիկանապետը դա մի ողջ ընտանիքի ներկայացուցիչ է եւ ոստիկանության աշխատակցի էֆեկտիվ գործողությունները գալիս է ոստիկանապետի անթերի լինելուց: Եթե ոստիկանը լսում է, թե ինչպես են ոստիկանապետին ասում «այ լակոտ», ապա վստահ եմ, որ ամենավերջին շարքային հանցագործը կարող է իր ոստիկանապետի հետ շատ ավելի ազատ լինել: Իսկ նման երեւույթի մենք չենք հանդիպել նախկին իշխանությունների օրոք, երբ ոստիկանական համակարգում ավելի պրոֆեսիոնալ եւ նորմալ մթնոլորտ էր:

- Պարոն Խաչատրյան չե՞ք կարծում, որ կա նպատակ թուլացնելու մեր երկում  ուժային համակարգը:

- Այո, արտաքին ուժերի կողմից խնդիր կա թուլացնելու պետության հենասյուները, սկսած իրավական դաշտից, վերջացրած բարոյահոգեբանականով, Առաքելական եկեղեցին թուլացնելով, ԼԳԲՏ համայնքի աշխուժացումով, դրանց լիազորություններ տալու քաղաքականությամբ եւ այլն: Ամեն ինչ արվում է, որպեսզի բոլոր օղակները թուլացնեն ֆունդամենտից: Եվ այո, կարող են հենց ուժային կառույցների նկատմամբ էլ ոտնձգույթուններ արվեն: Սակայն կարծում եմ, որ հասարակությունը առաջին հերթին պետք է լինի պահանջատեր, իսկ հասարակության կարծիքը ձեւավորվում է նախ եւ առաջ մտավորականներից: Թող ներող լինեն իմ բազմաթիվ ծանոթներն ու ընկերները, բայց ցավում եմ, որ 30 տարիների ըթացքում չունեցանք այն ուժեղ, հզոր եւ անկախ մտավորականության կարծիքը, որ օրհասական պահերին մտավորականը կբարձրանա ամբիոն եւ կարծիք կհայտնի: Եթե դու չունես ակտիվ մտավորականություն, ապա չի կարող լինել սթափ միտք եւ կլինի միայն ամբոխավարություն: Ցավոք այս 9 ամիսներին ես շատ նկատեցի ամբոխավարության էլեմենտներ:

- Բայց չե՞ք կարծում, որ մտավորականության ողնաշարը վերջնական ջարդեց այս իշխանությունը փակելով Մշակույթի նախարարությունը:

- Եթե անկեղծ լինեմ, ապա մտավորականության ողնաշարը վաղուցվանից է ջարդված: Թատերային իրականության մեջ կա աբսուրդի թատրոնի ժանրը եւ վերջին ամիսները ես կարծեց աբսուրդի թատրոնի հանդիսատես լինեմ: Փորձում եմ ամեն անգամ հասկանալ, երբ է րոպե առաջ այս ներկայացումն ավարտվելու:

- Չեք գտնում, որ այդ աբսուրդի փուչիկը գնալով մեծանում է եւ այն շուտով կպայթի:

- Ինձ համար կարեւոր է, որ իմ երկրի բնականոն զարգացումը չխաթարվի: Այսօրվա իշխանությունների «հաջողությունը» միանգամայն կապված է նախորդ իշխանությունների հաջողություններից: Այսօր իներցիայիով շարունակվում է նախկինների դրական աշխատանքը, բայց այդ իներցիան մի օր կանգ է առնելու, ավարտվելու է, քանի որ ոչինչ չի արվում հիմա, չի սնուցվում, չի լրացվում եւ անընդհատ վատնելով կհայտնվես զրոյական վիճակում: Պետք է մի բան տարանջատել, ավելի լավ է լինել մերոնքակա՞ն եւ որ պրոֆեսիոնալ, թե՞ լինել նախկիններից, բայց պրոֆեսիոնալ, որը հաջողություն կապահովի: Պետք է հասկանալ, որ կա գերակա շահ, դա պետության շահն է: Ես հիմա տեսնում եմ անձնական վերաբերմունք իշխանությունը պահելու մեջ, գեր խնդիրը կայանում է ոչ թե ստեղծելու, այլ սեփական կեցությունդ ամեն գնով երկարացնելու իշխանության մեջ գտնվելու համար: Պետք է հասկանանք, որ իշխանությունը ոչ միայն քաղցր բան է, այլեւ պարտականություն է: Եթե լավ ապրողները շարունակելու են լավ է ապրելու, իսկ վատ ապրողները էլի վատ են ապրելու, ուրեմն ինչ որ բան էլի սխալ է արվում:

Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ով իմ հետ խնդիր ունի, իրա պրոբլեմն ա. Սասուն Միքայելյան

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА