o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ ԵՄ-ում

06.03.2019 17:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ ԵՄ-ում

ԵՄ-ն Վրաստանն ապահով երկիր է համարում, այդ պատճառով նրա քաղաքացիները Եվրամիությունում չեն կարողանա ապաստան ստանալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այս մասին հայտարարել է ընդլայնման և բարիդրացիական քաղաքականության հարցով հանձնակատար Յոհանես Հանը։

Հունիսի 5-ին կիրականացվի Դուբայ-Թբիլիսի չվերթը․ ՀՀ քաղաքացիները Թբիլիսիից ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան

Հստակեցվում է, որ Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրերի կարող են ԵՄ երկրներ այցելել, սակայն որոշ եվրոպական երկրների ներկայացուցիչներ անհանգստություն են հայտնել՝ Վրաստանից մեծ թվով ապաստան փնտրողների՝ այնտեղ ժամանելու պատճառով։

«Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացումից հետո Եվրամիության երկրներ մի քանի հարյուր հազարավոր մարդիկ են ժամանել և ընդանեը մի քանի հազարն են ապաստան փնտրելու հայցադիմում ներկայացրել։ Նաև ցանկանում եմ ԶԼՄ-ներին կոչ անել օգտագործել իրեն հնարավորությունները և բնակչությանը հայտնել, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ Եվրոպայում, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է»,-հայտարարել է եվրահանձնակատարը։

Նրա խոսքով՝ այժմ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը դադարեցնելու վտանգ չկա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА