ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԿՐՈՐԴ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՅՑՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

06.03.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՅՑՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

Երեկ լրացավ սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը: Եվ այդ հոբելյանական օրը, թերեւս, դարձավ հրաշալի ինդիկատոր՝ հավելյալ անգամ ցույց տալու համար այն իրողությունները, որոնք այսօր տիրում են Հայաստանում:

ԴԵՊԻ ԵՄ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ, ՎՍՏԱՀԵՑՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

ԻՍԿ ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԸ ԳԵՐԱԴԱՍԵՑ ՄԵԿՆԵԼ ԱՐՑԱԽ

Սկսենք նրանից, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը տրամադրվել էր 13 միլիոն դրամ: Այսինքն, թեեւ Վ.Սարգսյանը զոհվեց ոչ թե որպես ռազմական, այլ՝ պետական գործիչ՝ որպես վարչապետ, սակայն նրա հիշատակը նշելը ՊՆ-ի վրա գցելը պարզ ակնարկ էր, որ մեր ներկայիս պետությունը, ավելի ճիշտ՝ իշխանությունը հրաժարվում է, այսպես ասենք, «Վազգենի ժառանգությունից»՝ այդ արտահայտության ամենալայն մեկնաբանությամբ՝ արցախյան հաղթանակ, ազգային պետություն եւ այլն: Թերեւս, նման մտորումների տեղիք չտալու համար նաեւ ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով, այն էլ՝ Փաշինյանի նախագահությամբ: Բայց չստացվեց. այդ օրը Փաշինյանը պարզապես Հայաստանում չէր, իսկ հոբելյանը նշվեց առավել քան անշուք, երբ միջոցառումների ողջ շարքը սահմանափակվեց պաշտպանության նախարարի եւ հատուկենտ իշխանավորների՝ Եռաբլուր այցելությամբ: Չնայած, մի՞թե այլ ակնկալիք կար. պատկերացնո՞ւմ եք, որ սորոսական ծագումնաբանությամբ ներկայիս ինչ-որ չինովնիկ անգամ հիշեր, որ իրենց համար պետություն ստեղծողներից մեկի հիշատակի օրն է: Այսինքն, պատկերն այնքան տխուր էր, որ անգամ Վազգենի ընտանիքն էր զերծ մնացել նրա հոբելյանը Հայաստանում նշելուցԱհա հասանք հիմնականին. Արամ Սարգսյանը հարկ համարեց եղբոր ծնունդն իր «հեղափոխական ընկերախմբի» հետ նշելու փոխարեն՝ Բակո Սահակյանի հրավերով մեկնել Արցախ: Այստեղ արդեն սպարապետին հիշեցին պետական մասշտաբով, ընդ որում, երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Սա արդեն միանգամայն թափանցիկ ժեստ է, թե իրականում այս պահին հայկական որ հատվածներն են ապագայի հանդեպ շեշտադրումները կատարում «Վազգենի ժառանգության» եւ որը՝ տարաբնույթ սորոսների փողերի: Եվ չմոռանանք, որ այս հատվածների սուր պայքարի «խաղադրույքն» է Արցախի եւ չի բացառվում նաեւ՝ ողջ Հայաստանի լինել-չլինելը:

ՇՏԱՊ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԻՍՈՂ

 

ՓՈՂԻ ԵՏԵՎԻՑ

Սակայն վերադառնանք Փաշինյանին, ով սպարապետի հոբելյանը «նշեց» Բրյուսելում: Նույն օրը Եվրոպական խորհրդարանի արտաքին հանձնաժողովում նրա ունեցած ելույթը, թեեւ բավականին հակիրճ էր, սակայն մի քանի բառն էլ բավական է՝ հասկանալու համար ոչ միայն այդ ելույթի, այլ նաեւ բրյուսելյան ամբողջ այցի իմաստը: Այսպես, սկսելով այն ստանդարտ մտքից, թե ինչ լավ հեղափոխություն արեց, ինչ լավ իշխանություն ստեղծեց, ինչպես 70 տոկոս ձայն ստացավ, կարճ ասած, որ աշխարհում ամենադեմոկրատական առաջնորդներից մեկն է՝ ամենադեմոկրատական թիմերից մեկն ունենալով, Փաշինյանն անցավ բուն մտքին. «Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը մեզ համար չափազանց կարեւոր է... Որքան ավելի մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ եւ հարթ կընթանան մեր բարեփոխումները»: Կարելի է նաեւ ավելի կարճ՝ «Մենք շատ լավն ենք, մեզ փող տվեք, ինչքան շատ, այնքան լավ»:

ՎԻԵՆՆԱՅԻ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՎ` ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԴՈՒՇԱՆԲԵԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՐ

Բայց նաեւ հասկանալի է, որ ԵՄ-ն Սորոս չէ, որ ով «հեղափոխություն» բառն ասաց, փող տա: Ճիշտ է, ԵՄ-ում էլ նման «հեղափոխությունասերների» պակաս չկա, բայց նաեւ այստեղ հաշվետու են եվրոպական առաջատար պետությունների հանդեպ, այսինքն, պետք է նաեւ մի շարք հստակ պետական շահեր եւս հաշվի առնել: Հետեւաբար. Փաշինյանին փող տալն էլ, այն էլ՝ շատ փող, պետք է որոշակի շահերի համապատասխանի: Բացատրությունը, թե դա «հայաստանյան դեմոկրատիայի» համար է, քիչ է: Առավել եւս, որ այդ «դեմոկրատիայի» եւ «հեղափոխական հաջողությունների մասին Փաշինյանի ասածներն առնվազն տարակուսելի էին: Օրինակ, նույն եվրախորհրդարանական ամբիոնից նա նաեւ հայտարարեց. «Ես հպարտ եմ ձեզ տեղեկացնել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկրում շատ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, մենք արդեն արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում: Հայաստանում մենաշնորհների եւ գոյություն ունեցող օլիգոպոլիաների ուժը արդեն իսկ նվազել է: Այսօր Հայաստանում չկա որեւէ մեկը, որն ի վիճակի է քաղաքական ազդեցություն գործադրել իր տնտեսական նպատակներին հասնելու համար...»: Մինչդեռ նույն պահին Հայաստանում ընթանում է քրեական վարույթ ¥ՊՎԾ-ի գործով¤, որ կարող է հենց Փաշինյանի զինակիցների ստեղծած մի ամբողջական համակարգային կոռուպցիայի փաստ ֆիքսել: Կամ, խոսում է մենաշնորհների, օլիգոպոլիաների նվազումից, մինչդեռ ամիսներ առաջ հայտարարում էր, որ մենաշնորհ գոյություն չունի, թեեւ պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ շատ առանցքային ուղղություններում մոնոպոլիստները մի բան էլ ուժեղացել են: Վերջապես, հենց նույն պահին էլ, պատասխանելով հարցին, պնդում է. «Ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք` օլիգարխիան, այլեւս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից»: Այսինքն, ըստ Փաշինյանի, թուլացած, այլ ելույթով՝ վերացած օլիգարխներն այդ ինչպե՞ս են ազդում դատարանների վրա, այն էլ՝ ամենազոր ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի պարագայում: Այն դեպքում, երբ, օրինակ, Քոչարյանի հետ կապված հայտնի գաղտնալսումները բոլորովին այլ բան էին ցույց տալիս, թե իրականում ովքեր են ազդում դատարանների վրա: Կարճ ասած, կարելի է վերցնել Փաշինյանի ամեն մի ելույթ, համեմատել մեկ ամիս առաջվա ելույթի հետ, եւ ի հայտ կգան բազում հակասություններ, որոնք հազիվ թե նպաստեն մեծ փողեր տալուն: Էլ չասած, որ նույն եվրախորհրդարանական ելույթում Փաշինյանը, խոսելով արցախյան թեմայով, հասավ այն մտքին, որ ներկայիս իրավիճակը մեծապես ազդում է «մեր երկրի եւ տարածաշրջանի ընդհանուր ներդրումային գրավչության վրա»: Իրանի շուրջ իրավիճակն էլ իր հերթին է «բացասական հետեւանքներ ունենում մեր տնտեսության վրա»: Ու սրանից հետո այդ ո՞ր մի գործարարը կվազի Հայաստան՝ ներդրումներ անելու:

ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

 

ՄԵԾ ՓՈՂԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Բայց այս ամենով հանդերձ եվրոպական փողերը կարող են ինչ-որ ուղղությամբ հոսել՝ նաեւ ներդրումային գրավչության իսպառ բացակայության պայմաններում` ելնելով քաղաքական ինչ-ինչ նախապատվություններից: Սակայն այս կարգի գործոնները եւս Փաշինյանին փող տալուն չեն նպաստում: Նախ՝ Բրյուսելին նախորդած իրանական այցն այն ազդակը չէր, որ փող տալու օգտին տրամադրեր եվրաչինովնիկությանը: Երկրորդը, նույն ելույթի ընթացքում Փաշինյանը փորձեց առաջ տանել հայտնի «եւ-եւ»-ի գաղափարը, այսինքն, մնալով ՌԴ-ի հետ նույն համակարգում, կարող է նաեւ ԵՄ-ի հետ էֆեկտիվ համագործակցել: Եվրոպան միգուցե ցանկանար վերջնարդյունքում Հայաստանը տեսնել իր ազդեցության գոտում, սակայն նման քաղաքական ծրագրերով զբաղվում է ոչ թե ԵՄ-ն, այլ դրա տակ պետք է լինի նաեւ եվրալիդերների եւ, առաջին հերթին՝ Գերմանիայի քաղաքական հետաքրքրվածությունը՝ պայմանավորված ռեալ հնարավորություններով: Մինչդեռ Մերկելի հետ Փաշինյանի նախորդ երկու հանդիպումները ցույց տվեցին, որ եթե անգամ կանցլերն ունի հետաքրքրվածություն, հնարավորություն չի տեսնում, քանի որ նման փորձի պարագայում պետք է աչքի առաջ ունենալ Մոսկվայի հետ անխուսափելի ծանր բախման հեռանկարը: Առավել եւս, որ խոսքը ՌԴ-Իրան ցամաքային կապի օղակներից մեկի մասին է, այսինքն՝ Մոսկվայի կենսական շահերի գոտու: Այսինքն, եվրաչինովնիկության սուպերլիբերալիստական հատվածը, թեեւ, ամենայն հավանականությամբ, կցանկանար Հայաստանի ուղղությամբ մեծ խաղի մեջ մտնել, սակայն գլոբալ սուպերլիբերալիզմն առանց այդ էլ նման խաղի մեջ է եւ վերջին մեկ-երկու ամիսներին միայն դիրքային թուլացման է գնում: Եվ այս իրավիճակում Փաշինյանին մեծ փողե՞ր տալ. չէ, սա կարող է վերածվել էս գլխից ձախողված բիզնեսի:Արդյունքում, միգուցե ինչ-որ մանր-մունր գումարներ Բրյուսելից պոկելու տարբերակ լինի: Բայց հաստատ սխալ կլիներ ասել, թե կարող են այնպիսի հսկայական ֆինանսական հոսքեր սկսվել, որոնք Փաշինյանին հնարավորություն կտան գոնե փոքր չափով կյանքի կոչել «հեղափոխական» այն մեծ-մեծ խոստումները եւ դրանով հանդերձ՝ գնալով խորտակվող վարկանիշը կայունացնել: Եվ մյուս հետեւանքը. Բրյուսելում հաջողությունը Փաշինյանի համար կարող էր ունենալ նաեւ «ռեզերվային աշխարհաքաղաքական տանիքի» իմաստը, որի կարիքը նա ունի ինչպես ներհայաստանյան, այնպես էլ արցախյան ուղղությամբ ներկայիս փակուղային վիճակից դուրս գալու համար: Սակայն այստեղ էլի ամեն ինչ վերադառնում է ֆինանսական հոսքերի դաշտ, քանի որ այլ օժանդակություն, ասենք՝ ռազմական բնույթի, ԵՄ-ն էն գլխից էլ էր պարզ, որ չի ցուցաբերելու: Իսկ առանց դրա, եթե աջակցություն գա ընդամենը տարբեր առիթներով քաղաքական հնչեղ հայտարարություններ անելու տեսքով, ապա դա միանգամայն անբավարար է: Ասենք, քաղաքական հայտարարությունների տեսքով աջակցությունն էլ հուսադրող բան չէ, հաշվի առնելով, որ Ադրբեջանը եւս պակաս լոբբինգ չունի եվրոպաներում, այն էլ՝ լուրջ կաշառքներով ամրացված: Համենայնդեպս, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը միայն խոստացավ՝ մի քիչ ավել փող տալ՝ հորդորելով. «ԵՄ-ն շարունակում է կարծել, որ ստատուս քվոն անկայուն է, հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ քաղաքական արագ կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն»: Կարճ ասած, գնա տուն եւ «բնակչությանը խաղաղությանը նախապատրաստի»:

ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇԵՄԻՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԸ ԲԱՑԵՑ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

Արդյունքում, թեեւ բրյուսելյան բավականին ճոխ ժպիտների, ինչպես արդեն ենթադրել էինք, այս այցը կարծես թե գործնական նշանակությամբ կհամապատասխանի նախորդ բրյուսելյան այցին: Ընդ որում, եթե այն ժամանակ «ոսկե սարերի» խոստումներ կային, հիմա անգամ դրանք են բացակայում: Իսկ դա նշանակում է, որ առանձնակի փոփոխություններ այս այցի արդյունքում հազիվ թե տեղի ունենան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«ՀՈՂ ՏՎՈՂ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ» ՓՆՏՐՏՈՒՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԽՈՐԸ ՓԱԿՈՒՂՈՒՑ ՉԻ ՀԱՆՈՒՄ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА