ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.03.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանահրաշ եւ ապշեցուցիչ բաներ են տեղի ունենում Հայոց աշխարհում: Այսպես, տեռորիստների կուսակցությունը` «Սասնա ծռերը», հանդես է եկել հայտարարությամբ ի պաշտպանություն մամուլի: Սակայն այսօր կանդրադառնանք մեկ այլ կլինիկական դեպքի` լրագրությունը խայտառակ արած ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆԻՆ: Նրան լրագրողը հարցրեց` ճիշտ է արդյո՞ք, որ Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը` ազատ եւ հպարտ քաղաքացիների սիրելի Լֆիկ Սամոն, իրեն ծեծի է ենթարկել երբ եթերում տվել էր «Լուսաստղ» օղու անունը, սույն արարածը պատասխանեց. «Ինչ ծեծի... էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առեւանգել, տարել են գիշերով եւ ատրճանակը գլխիս դրել են ու ասել են` կասես էն, ինչ քեզ կասենք: Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ` կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետեւ հետո Աստված քեզ պատժելու է, թե ոչ մեկն էլ չպատժի»: Այ, այդ վերջին դրվագին թույլ տվեք չհավատալ` Ղուշչյանը պարզապես վախից կմեռներ միայն ատրճանակի տեսքից...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի բան է հայտարարել «Քաղաքացու որոշում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ, անդրադառնալով այն դրվագին, որ արտահերթ ընտրուըթյուններին Ապարանում իրենց դեմ բռնություն են գործադրել: Առանց խմբագրման մեջբերենք նրա ֆեյսբուքյան գրառումը. «Դեկտեմբերի 4-ին Ապարանի «Գնթունիկ» խանութի մոտ քարոզչություն իրականոցնող ՔՈ կուսակցության թեկնածուների նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ քրեական գործը կարճվում ա (ուշադրություն!) հիմնավորմամբ, թե բռնություն կիրառողն իմացել ա, թե բռնություն ա կիրառում «Եհովայի վկաների» նկատմամբ, ոչ թե նախընտրական քարոզչությանն ա խոչընդոտում: Ուղղակի բռնես ու կզակից խուտուտ տաս քննիչին, ոնց որ շներին` լավ կատարված վարժության համար»:

ԶԱՐՄԱՆՔ

Շատերը զարմացան եւ լավ զվարճացան այն լուրերից, որ թավշիստները մտադիր են ապրիլի 23-ը տոն հռչակել: Դրա առնչությամբ Արմեն Աշոտյանը կատակով հռչակեց ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ` ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն, նշելով. «Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը եւ մտցնեն նոր, հեղափոխական օրացույց»: ՀՀԿ փոխնախագահը նաեւ թվարկեց, թե ինչ փոփոխություններ կարող են անել թավշիստները. «1. Վերացնել նահանջ տարին, որովհետեւ Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն: 2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով: 3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-յով: 4. Նոր տարին տեղափոխել եւ նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին: 5. Տարվա չորս եղանակները անվանափոխել` դարձնելով գարունը` Հպարտ, ամառը` Երջանիկ, աշունը Թավշյա եւ ձմեռը` Թրաշով: 6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որեւէ հիշողություն այլեւս պետք չէ»: Դե ինչ, շառից, փորձանքից, հեղափոխականներից հեռու:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА