ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցանկացած դավաճանություն, երբ արժանի պատիժ չի ստանում, տարիների ընթացքում դառնում է այդ ժողովրդի բնավորության գծերից մեկը»

05.03.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Ցանկացած դավաճանություն, երբ արժանի պատիժ չի ստանում, տարիների ընթացքում դառնում է այդ ժողովրդի բնավորության գծերից մեկը»

2008 թվականի մարտի 1-ի դեպքերից ուղիղ 11 տարի անց, կրկին պատմությունը կրկնվում է, եւ կրկին փորձ է արվում հայաստանցի-արցախցի թշնամանք ստեղծելու` ճիշտ նույն կերպ, ինչպես այն ժամանակ: Օրերս հաղորդավար Համլետ Ղուշչյանի հարցազրույցը երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ, որտեղ բացահայտ ատելության դրսեւորումներ կային արցախահայության նկատմամբ, պարզվեց, որ մի շարք բացասական արձագանքների կողքին, ովքեր դավաճանություն էին համարում այս ամենը, այն նաեւ պարարտ հող է գտնում որոշ մարդկանց կողմից: Հենց այս մասին էր, թերեւս 11 տարի առաջ զգուշացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, պատմաբան ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: 2008 թվականի մարտի 2-ին` ժամը` 00:25-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ՀՀ նախագահի ստորագրած հրամանագիրը` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին», ելույթով հանդես էր եկել նաեւ Հ. Հարությունյանը եւ նշել.

«Այլեւս Նիկոլը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի...». Մենուա Հարությունյան

Ես այսօր երկու անգամ հարձակման եմ ենթարկվել այդ ցուցարարների կողմից: Միայն մեկ բան են ասել` ես դժբախտություն ունեմ ղարաբաղցի լինելու: Ես ձեզ հավատացնում եմ, երդվում եմ Ավետարանի վրա: Չեմ տեսել այդ ցուցարարների մոտ որեւիցե մի մարդու, որ ինձ նայեր որպես հայ մարդու...

Ասում եմ այն, ինչ եղել է, ասում եմ այն, ինչ կլինի, որովհետեւ հայոց պետականության պատմության մեջ, դժբախտաբար, չենք ունեցել դավաճաններին պատժելու մշակույթ: Չի՛ եղել հայոց պատմության մեջ, որ դավաճաններին պատժեն: Այդ պատմությունը մեզ համար դաս է դարձել: Մենք կարող ենք լինել մեր պետականության, մեր ժողովրդի կործանման հեղինակները եւ անպատիժ ապրենք դարեր շարունակ: Ահա, այս բացթողումն է, որ այսօր արել են` եւ ոչ միայն պետականության պատմության մեջ: Ցանկացած դավաճանություն, երբ արժանի պատիժ չի ստանում, տարիների, դարերի ընթացքում դառնում է այդ ժողովրդի բնավորության գծերից մի մասը, եւ անպայման այդ ժողովուրդն ունենում է մի խումբ մարդիկ, որոնք կարողանում են թքած ունենալ ամեն ինչի վրա: Առաջին հերթին, եթե մենք կորցնենք Ղարաբաղը, մենք կորցնելու ենք նաեւ մեր հայրենիքը:

​​​​​​​«Ուշքի եկե՛ք արա, ա՛յ անհայրենիք ու պետական մտածողություն չունեցող դեմագոգներ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА