o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍՏԵՂՈՎ ԱՆՑԱԾ ԹՈՒՐՔԻ» ԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ

05.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԱՅՍՏԵՂՈՎ ԱՆՑԱԾ ԹՈՒՐՔԻ» ԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ

Նայելով ավերակների վերածված նախկին Լուսավորության նախարարության շենքը, մարդու մտքով անցնում է «Այստեղով թուրքն է անցել» բանաձեւը, կամ լավագույն դեպքում` համեմատություն Անիի ավերակների հետ: Եվ անկախ նրանից, թե ինչ բացատրություններ է տալիս քաղաքապետարանը, անհերքելի է, որ քանդելու, այսինքն` վանդալիզմի թույլտվությունը տրվել է 2019-ին:

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՋՐԲԱԺԱՆ ՀԱՅԻ ԵՎ ԱՂԲԻ ՄԻՋԵՎ

 

ՈՎՔԵՐ ԵՆ ԳԼՈԲԱԼ ՔԱՆԴՈՂՆԵՐԸ

Իհարկե, առաջինը մեր հայրենակիցների մտքով անցնում են կլոուն քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա մոտ գլխավոր ճարտարապետ աշխատող Արթուր Մեսչյանի անունները: Բայց ուրիշ անուններ էլ պետք է փնտրել: Այսպես, ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի. «Անցնում էի, տեսա մարդ չկա, որոշեցի մի աչքով նայեմ էն վայրը, որտեղ, իմ կարծիքով, կարելի է եւ պետք է ցինիզմի թանգարան կառուցել ու այնտեղ դնել բոլոր էն խրտվիլակների մոմե արձանիկները, ովքեր տարիներ շարունակ սրբի հագուստով «պայքարում» էին Երեւանի պատմական տեսքի աղճատման դեմ: Ես իհարկե չեմ խոսում իրապես սրտացավ մարդկանց մասին: Այլ նրանց, ովքեր մասնագիտությամբ էին «պայքարիստ»: Կամ ակԾիվիստ: Ինքներդ որոշեք` ոնց եք ուզում նրանց կոչել: Բայց ահա այդ տեսակի եւ ոչ մի նմուշ այսօր չկար պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի կողքին: Իրենք իրենց գործն արդեն արել են` տարբեր շենքեր փրկելու անվան տակ պետություն են քանդել: Մնացած «մանրուքներն» իրենց էլ չեն հետաքրքրում»: Այսինքն` քաղաքագետը շեշտում է Երեւանի պաշտպան ժամանակին ձեւացող աշխուժակներին, ովքեր իրականում պետություն քանդելով` գործիք են ծառայել: Եվ ծառայում ենԱյդպիսի աշխուժակները տարբեր եզրույթներով են բնութագրվում` «քաղաքացիական հասարակությունից» սկսած, «շպիոնօնիկներով» վերջացրած: Բայց ինչպիսի եզրույթ էլ կիրառենք` քաղաքականապես «կոռեկտ», թե կոշտուկոպիտ, նրանց ընդհանրական բնութագրիչն այն է, որ ստանում են արտերկրյա գրանտներ տարբեր հիմնադրամներից, կամ, կոպիտ ասած` հավաքական Սորոսից: Իսկ Սորոսը` որպես այդպիսին, ոչ թե ինքնուրույն կառույց է, որը, երկնքից փող վերցնելով, որոշում է, թե որ երկիրը քանդելն է իր քեֆը տվել, այլ` ստանձնում է վճարովի պատվերներ` այս կամ այն երկիրը քանդելու: Անշուշտ, գոյություն ունեն բավականին կոշտ աշխարհաքաղաքական եւ թաքնագիտական սահմանափակումներ, թե որ շրջանակներին է թույլատրելի լինել պատվիրատու, բայց դրանից էությունը չի փոխվում` դա մնում է քանդող բութ գործիք:

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ՎԱՐԻՉՆԵՐԴ ՄԱՆՈՒԿ ԵՆ

 

ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ

Սակայն մի պահ մոռանանք Սորոսի տհաճ անունը (որը հունարեն նշանակում է դագաղ) եւ անդրադառնանք ազատ եւ հպարտ քաղաքացիների սիրելի վոժդ Նիկոլ Փաշինյանի գործերին: Ու պետք է նշենք, որ մարտիմեկյան շոուն հարկ է համարել ձախողված: Չնայած վարչական ռեսուրսի եւ օլիգարխիկ լծակների ակնհայտ կիրառմանը (անգամ երթի բերված դպրոցականներ կային իրենց ուսուցիչներով), երթի մասշտաբը ստացվեց համեստ... Դե, շուրջ 10 հազար մասնակից, մեջից էլ քաղաքացիական զգեստով ոստիկաններին հանած, դա արդեն ոչ միայն ձախողում է, այլ` տապալում: Պատահական չէ, որ երթից նույն Նիկոլը մեկ էլ անսպասելի հեռացավ եւ գնաց սրճարան: Պատահական չէ նաեւ, որ նա սահմանափակվել էր սոսկ առավոտյան «լայվով», ուր պետության անունից ներողություն խնդրեց մարտի 1-ի զոհերի հարազատներից եւ ընդհանրապես բոլոր` հետապնդումների ենթարկվածներից: Անշուշտ, որպես իշխանությունն ուզուրպացրած անձ, նա պետության անունից հանդես գալու իրավունք չուներ, բայց փաստը մնում է փաստ, որ անձամբ ինքը այդ օրը հակաքոչարյանական հիսթերիա չսարքեց սույն ոչ պատվաբեր գործը թողնելով ԼՏՊ-ի հետեւորդ, ծայրահեղ վարկաբեկված Գագիկ Ջհանգիրյանին: Այն մարդուն, ով փաստացի պետք է բանտում նստած լիներ, ինչպես 1995-ին ընտրակեղծարարության կնքահայր լինելու, այնպես էլ հոկտեմբերի 27-ի քննությունը միտումնավոր տապալելու համար, վրադիր Զինդատախազությունում նրա արած այլանդակություններըԲայց հետաքրքրական է, որ երթին չմասնակցեց եւ Տեր-Պետրոսյանը: Ծերուկի մոտ հանկարծ ատամների լուրջ խնդիր ծագեց, եւ նա «թռավ» ճիշտ այնպես, ինչպես 11 տարի առաջ` Նիկոլին մենակ թողնելով ուտելու այն թունավոր շիլան, որ միասին էին եփել: Պարզապես, Նիկոլը դրա համար քրեական պատասխանատվություն կրել է (ի դեպ, նա իր դատավճիռը Եվրադատարանում չի վիճարկել), իսկ Լեւոնը ոչ մի օր չանցկացրեց բանտում, թեեւ այդտեղ պետք է փտած լիներ: Ի դեպ, հետաքրքրական է, որ այդ օրը Նիկոլն ուրացավ իր հոգեւոր հայր ԼՏՊ-ին` հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը Վազգեն Մանուկյանին հստակորեն հռչակելով կեղծված նախագահական ընտրությունների զոհ: Այսինքն` ստացվում է, որ իրական հանրային աջակցություն Նիկոլը չունի անգամ վարչական ռեսուրսի օգնությամբ, իսկ վիրտուալ տարածքում դրա նմանակը նկարելը երկար չի կարող յոլա տանել: Եվ առջեւում մնում է  ամենաանփառունակ հեռանկարը` կորցնել ոչ միայն իշխանություն, այլեւ` բարի անուն:

ՀԱՆՈՒՆ «ԿՈՆԱԾԱՌԻ» ԵՎ ԱՐՏԵՐԿՐՅԱ ԿԱՅՖԵՐԻ

ՌԵԺԻՄԻ ՀՈՒՍԱՀԱՏ ՃԻԳԵՐԸ

Շատ-շատերը վրդովվեցին Հախվերդյան-Ղուշչյան գարշելի տեղեկատվական դիվերսիայից, որի նպատակն էր արցախցիներին ադրբեջանցի պիտակելը: Հասկանալի է, որ դա պատվիրատու ունեցող գործողություն էր: Իսկ թավշիստների մեկ այլ նախաձեռնությունը` ապրիլի 23-ը հռչակել տոն` «Քաղաքացու օր», բացի վրդովմունք առաջացնելուց, նաեւ ծաղրի առարկա դարձավ: Բայց կան նաեւ ավելի առարկայական բաներ: Այսպես, դեռ փետրվարի սկզբներին ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կանխատեսել էր, որ Նիկոլի ռեժիմը անխուսափելիորեն ստեղծելու է «կիսահասարակական» ուժային կառույց, պայմանականորեն ասած` «թավշյա հեղափոխության պահապանների կորպուս», քանզի ոստիկանությունը կամ պաշտոնական այլ ուժայինները իրենց վրա այդպիսի կեղտոտ աշխատանք չեն վերցնի, որ հետո առաջինը պատասխան տան: Եվ ահա, կարծես թե դրա նախադեպն ունենք: Ամբողջովին սորոսական «Ռեստարտ» անունը կրող իբր ուսանողական նախաձեռնությունը կեսգիշերին մոտ դարանակալում է Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական, այժմ «Համալսարանականներ» նախաձեռնության ակտիվիստ Նարեկ Մալյանին, եւ տասը հոգով առեւանգում նրան` այդ ամենը արձանագրելով իրենց հետ բերած տեսախցիկներով: Դժվար է ասել, ինչ ավարտ դա կունաներ, եթե ոստիկանությունը չկասեցներ այդ քստմնելի գործընթացը, բայց փաստը մնում է փաստ, որ այդ գրանտակերները, ում Մալյանն անվանում է «Սորոսի վաստակ», գլուխ գովալով իրենց իսկ տեսանյութը տարածում են, ներկայացնելով դա որպես Մալյանին աղբարկղ նետելու փորձ: Այսինքն` իրենք հռչակում են Ուկրաինայում ծնունդ առած զզվելի այդ պրակտիկան Հայաստան բերելը: Նիկոլ Փաշինյանը դրա առնչությամբ հայտարարեց. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ` գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»: Բայց մի տեսակ այդ խոսքը հավատ չի ներշնչում, քանզի քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներովմի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը, եւ ոչ ոք ձերբակալված չէ: Մինչդեռ տեսանյութից պարզ երեւում է, որ կատարվել է ավելի ծանր հանցագործություն` մարդու առեւանգում, եւ մնում է գալ եզրակացության, որ եթե հոդվածը չվերաորակվի, եւ այդ բաշիբոզուկները չկալանավորվեն, ապա ուրեմն այդ գործողության պատվիրատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է: Ի դեպ, հետաքրքրական է, որ իրենց հարգող լրատվամիջոցները տեղի ունեցածը որակել են բռնություն, խուլիգանություն, առեւանգում, հանցագործություն, եւ միայն կուսակցության եւ կառավարության օրգան  «Հայկական ժամանակը» իր վերնագրում նշել է, որ պատրաստվում էին աղբարկղ նետել...

ԱՍՔ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բայց, բնականաբար, հարց է ծագում, թե ինչու Սորոսը այդ աստիճանի է թիրախավորել հենց ԵՊՀ-ն: Երեւանի պետական համալսարանը Բաց հասարակության հիմնադրամից (Սորոս) 1998-2017թթ. ընթացքում ստացել է 664.655 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԵՊՀ ուսանող Ռուբեն Բանուչյանը, եւ պետք է նրան շնորհակալություն հայտնենք ԵՊՀ-ի բոլոր գրանտային ծրագրերի մանրամասն նկարագրություն հրապարակելու համար: Ճիշտ է, դրանք բոլորը ցիվիլ տեսք ունեն, բայց մի  տեսակ տպավորություն է ստեղծվում, որ չհայտարարված կեղտոտ նպատակներ էլ կային: ԵնթադրաբարՍորոսը ԵՊՀ-ից ակնկալում էր, որ ամբողջ ուսանողությունը կլինի մոտավորապես այնպիսին, ինչպիսին են «Ռեստարտի» թափթփուկները: Եվ քանի որ  ԵՊՀ-ն, այնուամենայնիվ, մնաց նորմալ մայր բուհ, հիմա Սորոսը կիրառում է ամենաբիրտ մեթոդները: Թերեւս ոչ ոք չի կարող խերվել Սորոսից վերցված որեւէ գումարով:

ՆԱԽՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՈՒՂԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА