o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բա՛վ է մասնատեք այս մի բուռ հողը». Կարեն Հովհաննիսյան

03.03.2019 20:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Բա՛վ է մասնատեք այս մի բուռ հողը». Կարեն Հովհաննիսյան

Անդրադառնալով հաղորդավար Համլետ Ղուշչյանի հարցազրույցին՝ երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ, որի ժամանակ վերջինս տխրահչռակ հայտարարություններ է արել՝ կապված արցախահայության հետ, «Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական եւ իրավապաշտպան ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ընդգծում է.  «Պարո՛ն Հախվերդյան, Ձեզ եմ դիմում որպես Հայ մարդ, որպես այս ազգի դարդ ու ցավով ապրող մարդ: Հայոց երկրի բնակավայրներն իսկապես իրարից խիստ տարբերվում են իրենց լեզվական բարբառներով, իրենց կենցաղով, իրենց նիստ ու կացով, սակայն բոլորն ունեն մեկ ընդհանրություն, բոլորն էլ Հայ են, կամ ինչպես հնուց օտարներն են անվանել՝ Արմեններ: Դուք ի՞նչ գիտեք Ադրբեջան անունով պետության մասին, որին ազգ եք համարում հերիք չէ, դեռ մի բան էլ Հայաստանի մի մասում բնակվող Հայերին համեմատում, ավելին ՝ նմանեցնում այդ արհեստածին պետության անունը կրող ինչ որ գոյացությունների հետ, որոնք անգամ ազգ էլ չեն: Պարո՛ն Հախվերդյան, բա՛վ է մասնատեք այս մի բուռ հողը, բա՛վ է մասնատեք դարերի խորքից եկած այս ազգին: Փորձո՞ւմ եք որեւէ մեկին տվյալ պահին հաճոյանալ, թե՞ իրականությունից կտրված ոգու դեւային խանգարումներին եք տուրք տվել...»:

Նոր Հայաստանի «արդարացված հանցագործները»

Եզրափակելով խոսքը՝ Կ. Հովհաննիսյանը հավելում է. «Ուզում եմ, որ ներողություն խնդրեք Հայ ազգից, քանի որ Դուք այդ ազգի մի մասին համեմատել եք մի քոչվոր ցեղերի միացության խմբի հետ, որոնք 20-րդ և 21-րդ դարում դարձան Հայի արյունից հանգստացողներ... Հիշո՞ւմ եք փոքրիկ նավակին, որ պետք է հասներ մեծ ծովին՝ Մայր Հայաստանին, կամ սարերի քամին, որ գալիս էր շատ հեռուներից , ավերակ դարձած մեր հայրենիքից: Իսկ հիշո՞ւմ եք , որ ամեն Նոր տարուն երնեկ ենք տալիս, որ չարը կորչի, ու բարին բուն դնի մեր սրտերում... Հիշո՞ւմ եք... Արցախն ու արցախցին Դուք եք, մենք ենք ու բոլորս ենք...»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА