o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ներողություն եմ խնդրում արցախի իմ հայրենակիցներից». Նաիրա Զոհրաբյան

03.03.2019 20:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ներողություն եմ խնդրում արցախի իմ հայրենակիցներից». Նաիրա Զոհրաբյան

«Վերջին շրջանում, այս էլ որերորդ անգամ, ես զարհուրում եմ որոշ մարդկանց դուալիզմից: Մեկին, ում համարել ես պարկեշտ, էսթետ արվեստագետ, իրականում, պարզվում է, կյանքի ամենահատակում հայտնված վերջացած ոչնչություն է, ով այդպիսին եղել է միշտ եւ պետք էր դա ընդամենը նկատել: Այս հատվածը Ռուբեն Հախվերդյանի մասին չէր», - անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի եւ հաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարություններին՝ կապված արցախահայության հետ՝ նշել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատագամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ու մանրամասնել. «Այսօր էլ , սակայն, ինձ մեծ ցավ պատճառեցին Ռուբեն Հախվերդյանի հերթական անպարկեշտ խոսքերը արցախահայության հասցեին: Տաղանդավոր երգահան եւ երեւանցի տղա լինելը որեւէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու Արցախի մեր հայրենակիցներին: Սա այն թեման չէ, որի դեպքում կարելի է «էպատաժային քաղաքի տղա» խաղալ: Հայաստանցի եւ արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի էր անել: Ու երեւի ես համաձայնեմ իմ ընկեր Կարեն Քոչարյանի հետ, որ որոշ մարդիկ պետք է շուտ հեռանան, որ լեգենդը չդառնա դատարկ տարածություն: Ցավում եմ շատ եւ ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից»:

Տարիներ առաջ Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ, այսօր պատմությունը կրկնվում է. Նաիրա Զոհրաբյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА