o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 5․9 տոկոսով

03.03.2019 22:26 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 5․9 տոկոսով

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի արտաքին առևտրաշրջանառության վերաբերյալ։

Ըստ այդմ՝ 2019թ․ հունվարին Թուրքիայից կատարված արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 5․9 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 170 մլն դոլար։ Նույն ամսին ներմուծումը կազմել է 15 մլրդ 637 մլն դոլար, ինչը 27․2 տոկոսով պակաս է նախորդ տարում գրանցված ցուցանիշից։ Այս ժամանակահատվածում արտաքին առևտրի պակասուրդը նվազել է 72․5 տոկոսով՝ 9 մլրդ 89 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 503 մլն դոլարի։

Հաջորդ տարի ոսկու գները կարող են բարձրանալ 30 տոկոսով

Միևնույն ժամանակ, արտահանման և ներմուծման հարաբերակցությունը կազմել է 84 տոկոս։ Նախորդ տարվա հունվարին այս ցուցանիշը 57․8 տոկոս էր։

Դեպի Եվրամիության երկրներ Թուրքիայից կատարված արտահանումը 2018թ․ հունվարին կազմել է ընդհանուր արտահանման ծավալի 52․3 տոկոսը, իսկ 2019թ․ հունվարին՝ 51․3 տոկոս։ Միևնույն ժամանակ, դեպի ԵՄ արտահանման ծավալը ավելացել է 4 տոկոսով՝ կազմելով 6 մլրդ 762 մլն 321․000 դոլար։

Ընդ որում, արտահանման ամենամեծ ծավալներն ուղղվել են դեպի Գերմանիա (1 մլրդ 289 մլն դոլար), Միացյալ Թագավորություն (973 մլն դոլար), Իտալիա (783 մլն դոլար)։

Ներմուծման ոլորտում առաջատարներն են Ռուսաստանը (1 մլրդ 709 մլն դոլար), Չինաստանը (1 մլրդ 462 մլն դոլար) և Գերմանիան (1 մլրդ 199 մլն դոլար)։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА