o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամուսնու խանդի պատճառով Глюк'оZа-ն հայտնվել է բաժանության եզրին

03.03.2019 14:27 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ամուսնու խանդի պատճառով Глюк'оZа-ն հայտնվել է բաժանության եզրին

Երգչուհի Глюк'оZа-ն արդեն 12 տարի ամուսնացած է եւ երջանիկ ապրում է գործարար Ալեքսանդր Չիստյակովի հետ։ Հեռվից երեւում է, որ ընտանեկան կյանքում ամեն ինչ իդեալական է։ Սակայն ինքը Նատալյան խոստովանում է, որ հարաբերություններում երկրորդ կեսի հետ ճգնաժամային իրավիճակներ նույնպես պատահում են։

Մարգարիտա Սիմոնյանը կրկին սեր է խոստովանել ամուսնու նախկին կնոջը

«Պարեր աստղերի հետ» շոուին երգչուհու մասնակցության պատճառով 2012թ․-ին սիրահարները կանգնած են եղել բաժանության եզրին։ 

Երգչուհին գրեթե տանը չէր լինում, ինչի պատճառնորով էլ սկսվեցին ընտանեկան կոնֆլիկտները։ «Մենք հաճախ էինք վիճում, ես փակում էի դուռն ու ասում, որ ինձ ոչ ոք չի հասկանում։ Շատ դժվար էր։ Դրան գումարած նաեւ բաց ու համարձակ հագուստները, իսկ պարի ընացքում ինձ աջ ու ձախ պտտեցնում էին։ Սակայն ես ցանկանում էի անպայման հաղթել, քանի որ ընտանիքս էի զոհաբերում։ Թվում էր, որ եթե ես մրցույցթում չհաղթեմ, այդ ռիսկն արդարացված չի լինի», - հայտարարել է Նատալյան։

Սակայն այդ չգնաժամը հաղթահարվեց եւ Իոնովան չի դադարում շնորհակալ լինել ամուսնուն, որ նա այդքանը կարողացավ հանդուրժել։

Ընտանիքում խնդիրները կրկին գլուխ բարձրացրին 2 տարի առաջ, երբ Նատալյան ու Ալեքսանդրը պատրաստվում էին նշել իրենց ամուսնության հերթական տարին։ Глюк'оZа-յի խոսքերով կոնֆլիկնտ առաջացավ ոչնչից։ Վեճերը փոխարինվում էին մեկը մյուսով, իսկ սիրահարներն արդեն կորցրել էին ընտանեկան հանգստի եւ ստաբիլության հույսը։

Այժմ ընտանիքում համերաշխություն է տիրում։ Ալեքսանդրն ընդունում է կնոջ հայտնությունը, իսկ Նատալյան օգնում է ամուսնուն, որպեսզի նա զարգացնի իր ստեղծագործական ջիղը։

Աղբյուրը՝ StarHit

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА