ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինձ ուղարկել են նոր ամուսին գտնելու. Դեցլի այրին դժգոհել է ռեփերի ծնողներից

03.03.2019 18:23 ՄՇԱԿՈՒՅԹ
Ինձ ուղարկել են նոր ամուսին գտնելու. Դեցլի այրին դժգոհել է ռեփերի ծնողներից

Կիրիլ Տոլմացկիի (Դեցլի) այրին` Յուլիան, ամուսնու հորը մեղադրել է «պատերազմ հայտարարելու մեջ», հաղորդում է РЕН ТВ-ն:

Ֆրանսիացի հայտնի երգիչ Սլիմանը պաչիկներ է ուղարկել Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աղբյուրի փոխանցմամբ` Յուլիան նշել է, որ Դեցլի ծնողները կիսել են երաժիշտի «ժառանգությունը», իսկ իրեն ոչինչ չեն թողել:

«Թոռը` տատին, ստեղծագործությունը` պապին, իսկ ինձ արդեն ուղարկել են նոր ամուսին գտնելու»,- նշել է աղջիկը:

Դեցլի այրին համոզված է, որ ռեփերի ընտանիքի հետ տարաձայնության պատճառն այն է, որ ինքը չի ցանկացել կատարել նրանց քմահաճույքները և հնազանդվել նրանց:

Հիշեցնենք, որ ռեփեր Դեցլը մահացել է այս տարվա փետրվարի 3-ին` Իժևսկում` համերգից հետո:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА