o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նատալյա Օրեյրոն երևանյան համերգին 6 անգամ փոխելու է հագուստը

02.03.2019 11:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Նատալյա Օրեյրոն երևանյան համերգին 6 անգամ փոխելու է հագուստը

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում:

«Իրավունք». Սեյրան Սարոյանից շատերն են երես թեքել. Անգամ քրեական հեղինակություններն աշխատում են «հեռու խաղալ»

Շրջագայության ընթացքում երգչուհին հանդես կգա 16 քաղաքներում և, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր համերգին կներկայացվեն 22 երգեր:

Օրեյրոն հայաստանյան բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Բեմը հագեցած կլինի էկրաններով, որոնց վրա կցուցադրվեն հատուկ այս շոուի համար ստեղծված տեսապատկերներ: Համերգի ընթացքում Օրեյրոն վեց անգամ փոխելու է հագուստը: Նա հանդես է գալու գալակտիկայի թագուհու կերպարով, ով կորցնում է իր գալակտիկան և փնտրում մեկ այլ գալակտիկա, որտեղ արև կա: Այսպես, նա իր տիեզերանավով մոտենում է Երկիր մոլորակին ու սիրահարվում այն գեղեցկությանը, որ տեսնում է այստեղ: Կներկայացվեն երգեր Օրեյրոյի երեք սկավառակներից: Հնչելու են Cambio dolor, Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor, United by love և այլ գործեր:

«Լինելով ուրուգվայցի՝ ես մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Կարծում եմ՝ միասին կուրախանանք և լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը»,-նշել է Նատալիա Օրեյրոն:

Վերջին անգամ եմ հարցը դնում. Նիկոլ Փաշինյան

Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА