o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

01.03.2019 22:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿԱՆԽԱՎՃԱՐ

ՀՔԾ-ից հայտնում են, որ օլիգարխները Լֆիկի գլխավորությամբ Աննայի հիմնադրամին մուծվել են որպես գրավ, որպեսզի ապագայի խափանման միջոցը կալանման ձեւով չկիրառվի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՍԱՆԱՍԱՐ-ԲԱՂԴԱՍԱՐ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՎ (ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ` ՊՎԾ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Եթե կոռուպցիայի դեմ հնարավոր չէ պայքարել, ապա այն պետք է գլխավորել:

 

ՋԵՆՏԼՄԵՆԸ

Ըստ կրոնագետների` Աննան չպաչեց կաթողիկոսի խաչը, վերջինս պաչեց նրա աջը:

 

ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Էդ աղանդները վերին արտի ցորե՞ն են, որ վարչապետի կնոջ ֆոնդին չեն մուծվում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԿՆՈՋ ՓՈՂԵՐՈՎ Ա ՈՒՐԻՇԻ ԿՆՈՋԸ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԵԼ

Ալեքս գրուպից հայտնում են, քանի որ Լֆիկը փող չունի, կնոջից ա փող վերցրել, որ մուծվի Աննային:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ռուսի հետ ընկերություն արա, բայց պլանը ձեռքիցդ մի քից:

 

ՆԻԿՈԼԸՍԷՖԻԼՅԱՆԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ` ԻՐԵՆՑ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Իյա՛, իրո՞ք

 

ՎԱՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ ԵՂԱՆԱԿՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ

Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան` Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին խնդրել է, որ մարտի 1-ի քայլարշավի համար մեկ ավտոբուս մարդ ապահովի, քանի որ վատ եղանակների պատճառով քիչ մարդ լինի, խայտառակ լինեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА