ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.03.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, ժամանակին ինչպես էին վրդովվում, երբ դպրոցականների ձեռքին հանկարծ տեսնում էին «ֆիրդուսնոցից» ձեռք բերած ադրբեջանական կամ թուրքական արտադրության տետրեր: Իսկ հիմա պինդ բռնվեք` դպրոցներում հայտնվել են մանկական գրքեր ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ բովանդակությամբ, այն էլ` ԿԳՆ-ի արտոնությամբ: Լուսանկարում պատկերված գրքի վրա մանր տառերով կարող եք կարդալ. «Ըստ Արզքու Սոլթանի սցենարի, Ադրբեջան: Թեմա` Համագործակցություն»: Դե, ինչ ասես սրան, ճիշտ բնութագրի համար տպագիր բառապաշարը չի հերիքում ասելու, թե ինչ են արել այս Բելի ճտերը: Երեւի թե ավելի ազնիվ կլիներ, եթե Նիկոլը Արայիկ Հարությունյանի փոխարեն նախարար նշանակեր որեւէ ադրբեջանցու: Այդ դեպքում գոնե ՀՀ քաղաքացիներին ակնհայտ կլիներ, որ սահուն կերպով մեր երկիրը հայտնվել է թշնամական օկուպացիայի տակ:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, այդպիսի խայտառակության պարագայում չպետք է առանձնապես զարմանալ, որ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ մասին թրաշամանուկները գործնականում չեն հիշում: Մի զարմանալի ու զավեշտալի պատմություն թավշյա Գլխավոր դատախազությունից: Հայտնի բլոգեր Պանդուխտը հայտնաբերել էր, որ Գլխավոր դատախազության կայքից անհետացել է Սումգայիթի ոճրագործության մասին քրեական գործերի արխիվը: Մեր լրագրողների կողմից հարցում անելուց եւ մեր կողմից Ֆեյսբուքում աղմուկ բարձրացնելուց հետո արխիվը գտնվեց, բայց փոխված հղումով ու բացառապես ռուսերեն բաժնում: Մեր ներսի աղբյուրն էլ հետաքրքիր բան հաղորդեց` որ կայքի արդիականացման ժամանակ սերվերի վրա այդ արխիվը կորցրել էին, եւ միայն աղմուկ բարձրանալուց հետո շտապ գտան եւ տեղը դրեցին, որպեսզի լրիվ խայտառակ չլինեն:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ԼՏՊ-ի խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ իր բերանը ճոռթել էր ազգային պահպանողական ուժերի հասցեին: Բայց սույն գորշ անձնավորությունը նաեւ ստացավ շատ կտրուկ պատասխան ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանի կողմից. «Հարգելիս, նույնիսկ եթե «իրավիճակ է փոխվել»` միեւնույն է պատմական փաստերը անփոփոխ են մնացել: Ախր, ո՞րը հիշացնեմ. նորանկախ Հայաստանի պատմության մեջ Ձեր առաջին կեղծած ընտրությունը, սեփական երկրի մայրաքաղաքում հրազենով ցուցարարների վրա կրակելը, քաղաք զրահամեքենաներ մտցնելըՈւ հեքիաթներ չպատմեք, թե այդպիսի բան չի եղել, փաստեր չկան` ես Բաղրամյան փողոցի վրա եմ մեծացել ու Ձեր այն ժամանակվա շինծու փաստերը ինձ համար համոզիչ չեն, երբ հիշում եմ թե ոնց էի պատշգամբից նայում մթության մեջ երեւացող կրակոցներին ու զրահամեքենաներին` հետո ինչ որ Ֆեյսբուք չկար, որ լայվ անեի: Չնայած ինչ Ֆեյսբուք` լույս չկար, ոչ էլ, առանձնապես, հույս կար: Ոնց կարելի է խոսել պետական արժեքներից եւ օգտագործել «էժան, ճոռոմ հայրենասիրություն» բառակապակցությունը: Չե՞ք ամաչում արտագաղթից ու պանդխտությունից խոսելիս: Չե՞ք հիշում ԱՄՆ դեսպանատան դիմացի հերթերը` ծանր, ճնշող, հուսահատեցնողՀաստատ Դիսնեյլենդը տեսնելու համար չէին կանգնած ժամերով սպասում այդ մարդիկ... Իսկ ինչ վերաբերվում է հողին, ապա ես կարծում եմ որ Ձեր դերակատարումը Հայաստանի պատմության մեջ չափազանց չնչին է եղել ու կարծում եմ, որ դժվար էլ երբեւէ այնքան կշիռ ստանա, որ իրավունք ունենաք գնահատել, թե ժամանակին ով է հող ազատագրել (ազատագրել, ոչ թե գրավել` սովորեք վերջապես այսքան տարվա մեջ այդ բառերի ճիշտ կիրառումը) ու ով հանձնել»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА