o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որն է իրականում ԵՊՀ ռեկտորի «մեղքը» (Բացահայտում)

27.02.2019 23:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
Որն է իրականում ԵՊՀ ռեկտորի «մեղքը» (Բացահայտում)

Երեւանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների հերթական ակցիան: Պարզվում է` վաղը` ժամը` 11:00-ից ԵՊՀ-ում սկսելու է խորհրդի նիստ, որի օրակարգում ռեկտորի պաշտոնանկության հարցն է: Ի վերջո, ինչո՞ւ է ամենաբարձր պետական մակարդակով արշավ սկսվել ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ, ուշագրավ եզրահանգման է եկել «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամներից ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ : Այս մասին նա մասնավորապես նշեց. «Երեկվանից ընկերներով մտածում ենք, թե ինչն է խնդիրն այս ապօրինությունների, ինչն է հիմնական, բուն մեղքը Արամ Սիմոնյանի, որի պատճառով իրեն ուզում են պաշտոնանկ անեն: Եվ մենք գտանք այդ «մեղքը»: Իրական «շատ լավ էլ, ճիշտ ու տեղին էլ» ուզում են պաշտոնանկ անեն, որովհետեւ Պուշկինի անվան դպրոցը 400 հազար դրամ փոխանցել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամին, իսկ ԵՊՀ-ն ոչ մի կոպեկ չի փոխանցել: Հիմա մենք այդ անարդարությունն ուղղելու համար, որոշել ենք ԵՊՀ-ում տեղադրել արկղ, որ բոլոր մարդիկ 10-20 կոպեակոնց դրամներով գան, այդ կոպեկները գցեն, տանենք տանք Աննա Հակոբյանին, որ մեր ԵՊՀ-ի պատիվը գետնով չտանք: Հետո չասեն` էս ի՞նչ քձիպ բուհ էր: Ընդ որում՝ հնարավորինս մանր դրամներով կոպեկները պետք է գցել, եթե լումաներ լինեն, ավելի լավ, հավաքենք, տանենք, շպրտենք դեմները ու ասենք՝ առեք ձեր հիմնադրամի փողը ու հեռո՛ւ մնացեք  բուհից, հեռո՛ւ մնացեք ԵՊՀ-ից, ընդհանրապես՝ հեռո՛ւ մնացեք այն պրոցեսից, ինչից ձեր խելքը չի հասնում ու մի՛ քանդեք այն, ինչի կառուցման մեջ դուք մի լումա իսկ չունեք»:

Ինչ պայմաններում են առաքում հացը հենց Երևանի կենտրոնում (Լուսանկարներ)

Ի դեպ, «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամները վաղը` ժամը` 10:00-ից կրկին լինելու են համալսարանում եւ շարունակելու են ակցիան: Նրանք նաեւ պատրաստվում են արկղով մոտենալ ԵՊՀ խորհրդի անդամներին եւ իրենցից կոպեկներ ուզել, որպեսզի տանեն Աննա Հակոբյանի հիմնադրամին տան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА