o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի սլաքներն ուղղվում են դեպի ՊԵ՞Կ

27.02.2019 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի սլաքներն ուղղվում են դեպի ՊԵ՞Կ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն` ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ էլ հայտնել էր, թե Սեդրակ Քոչարյանը պատրաստվում է դատի տալ Ազգային անվտանգության ծառայությանը` իր անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտելու համար: Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, «Իրավունքին» հասած լուրերի համաձայն, հնարավոր են կտրուկ շրջադարձեր: Պարզվում է` Սեդրակ Քոչարյանի հիմնադրած ընկերությունը տարիներ շարունակ եղել է խոշոր հարկատու, որի ֆինանսատնտեսական գործունեության` հարկային պարտավորությունների ճշտության վերահսկողությունը իրականացրել է ՊԵԿ-ի խոշոր հարկատուների տեսչությունը, որի ղեկավարն այդ տարիներին եղել է ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ վարչապետի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ մորքուրի (խորթ) թոռը` ՌԱՖԻԿ ՄԱՇԱԴՅԱՆԸ: Այո, հենց այն նույն հեռու բարեկամը, որը վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հրամանով ներկայումս զբաղեցնում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Մեր աղբյուրների պնդմամբ` ստացվում է, որ վարչապետի ընտանիքի ազգական Մաշադյանի գիտությամբ կամ թողտվությամբ է Սեդրակ Քոչարյանը երկար տարիներ խուսափել  խոշոր չափերով հարկեր վճարելուց, թեպետ սա էլ այլ հարց է` արդյոք իրականում խուսափել է, քանի որ վերջինս պնդում է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել շինծու գործով:

«ԴՈՒՇՄԱՆԸ» ՏՆԻՑ ԿԼԻՆԻ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА