o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցավոք, ես ճիշտ դուրս եկա». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

27.02.2019 18:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ցավոք, ես ճիշտ դուրս եկա». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Ներկայացնում ենք «Իրավունք TV»-ի հարցազրույցից մի հատված ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ, որտեղ անդրադարձել ենք տնտեսական այսօրվա ցուցանիշներին, անօրինական հարստացողներին եւ ապազգային կազմակերպությունների դեմ պայքարի անհրաժեշտությանը:

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

«ՄԻՏԻՆԳՆԵՐՈՎ, «ԴՈՒԽՈՎ», «ՀՈՒ-ՀՈՒ» ԳՈՌԱԼՈՎ` ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՍ ԿԵՐԱԿՐԻ»

– Պարոն Բաբուխանյան, գաղտնիք չէ, որ տնտեսության գլխավոր ցուցանիշը ՀՆԱ-ն է, եւ պարզվում է` նոր իշխանություններին «մաքուր կերպով» բաժին ընկնող անցած տարվա երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճի տեմպերի անկումը, մեղմ կլինի, կատաստրոֆիկ համարելը` այն 2.5 տոկոս է կազմում` առաջին եռամսյակից 4 եւ երկրորդից` 3 անգամ ցածր: Ո՞ւր մնաց տնտեսական «հեղափոխությունը»:

Նիկոլ Փաշինյանի դուստրը փա՞բ է կառուցում

Արդեն գրեթե մի տարի է, Հայաստանում կա նոր իշխանություն, բայց որեւէ տնտեսական ծրագիր անգամ չկա, էլ չեմ ասում ծրագրի արդյունքների մասին: Մինչեւ հիմա պատկերացում անգամ չկա, թե ինչպես պետք է կազմել կառավարությունը, ինչպիսի ֆունկցիոնալ բաժանում պետք է լինի նախարարությունների ճյուղերի միջեւ: Միտինգներով, «դուխով», «հու-հու» գոռալով ժողովրդին չես կերակրի: Շատ ծանր գործ է տնտեսության զարգացումը, եւ այդ գործում նախորդ կառավարությունը ցույց տվեց, իհարկե, ոչ փայլուն, բայց նաեւ համեմատության մեջ` նորմալ արդյունք, երբ 2017 թիվը փակեց 7,5 տոկոս տնտեսական աճով, 2018 թվականին` նախահեղափոխական եռամսյակում, գրեթե 10 տոկոս տնտեսական աճ կար, սակայն տարին փակվեց 3,5 տոկոս տնտեսական աճով: Երբ վերլուծում եմ իրավիճակը, անձամբ ինձ մոտ` անգամ կասկած կա, որ այդ աննորմալ տատանումների ընթացքում դեռ այդքան էլ տնտեսական աճ եղել է, ու սա բարելավված, նկարված թիվ չէ: Հեղափոխությունով չես կարող կառուցել երկիրը, ոչ մի հեղափոխություն չի բերել տնտեսության, պետականաշինության զարգացում, այլ բերել է հետընթաց, ծանր կորուստներ: Այսօր որեւէ օպտիմիստական թեզ չի էլ երեւում, որովհետեւ այն տնտեսական ծրագիը, որը ներկայիս կառավարությունը նախատեսել է` 5 տոկոսանոց տնտեսական աճով, այն մեր երկրի համար շատ ցածր ցուցանիշ է, եւ դրանով դատապարտում են մեր ժողովրդին երկարատեւ աղքատության եւ գործազրկության:

ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄՔԸ

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «եթե մարդու կյանքում բան չի փոխվում, սա նշանակում է ինչ-որ մեկը, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան գողանում է»: Հիմա պետական ամբողջ ապարատում իր մարդիկ են, հետեւաբար ո՞վ է գողանում ժողովրդից:

Երբ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ինքն իրեն տվեց մի քանի միլիոն պետական դրամաշնորհ եւ հաջորդ իսկ օրը չզրկվեց պաշտոնից, էլ չեմ ասում, որ չհայտնվեց բանտում, արդեն ամեն ինչ պարզ էր: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն էլ իր դստերն է տալիս դրամաշնորհ` նույնպես պետական միջոցներից, եւ մնում է իր պաշտոնում, ու կրկին ոչ մի արձագանքՄարդիկ, ովքեր ասում էին, թե` եկել ենք արդարություն հաստատելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, պետական բյուջեից իրենք իրենց, իրենց քարտուղարուհիներին, պարզվեց նաեւ քարտուղարուհիներ կան, որոնք  իրենց հերթին ունեն քարտուղարուհիներ, տալիս են այնպիսի պարգեւավճարներ, որոնց մասին շարքային քաղաքացին երազել անգամ չի կարող: Վերջերս էլ ՊԵԿ-ի առաջին տեղակալը հայտարարեց, թե ՊԵԿ-ում երեք ամիս աշխատես, միլիոնատեր կդառնաս, սա ի՞նչ է: Կոռուպցիան պարտադիր չէ, որ լինի կաշառքի ձեւով, այսինքն` մեկը վերցնի գումար, տա մյուսին, սա կաշառքն է, իսկ կոռուպցիան համակարգ է, երբ այդ համակարգով մտնում են պետական բյուջե, թալանում են եւ հետո հայտնվում են դղյակներ: Իսկ դուք տեսե՞լ եք որեւէ դղյակի տեր պատասխան տա, իսկ դղյակը փոխանցվեր մանկատանը: Հայաստանում մարդ ի՞նչ բիզնես պետք է անի, առավել եւս եթե պետական պաշտոնի է, որ ձեռք բերի այդպիսի դղյակ: Բայց դղյակատերերից ոչ մեկին մինչեւ այսօր թթու բառ չի ասվել, դատարկ խոսում են` կոռուպցիայի դեմ պայքար...

Ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. Տիգրան Ուրիխանյան

«ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ` ԱՐԴՅՈՔ ՍԱ ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է»

– Իսկ ինչպե՞ս վարվել այն մարդկանց հետ, որոնք, իսկապես, հարստացել են ոչ օրինական ճանապարհով:

Եթե ակնհայտ կա ժողովրդի առաջ կատարված հանցանք, անկախ նրանից, ով է կատարել, պետք է պատասխան տան: Իսկ եթե հիմա էլ ձեռք է բերվում այդպիսի հարստություն, ուրեմն` այսօրվա վարիչները իրավունք չունեն խոսել ուրիշների մասին, քանի որ իրենց իսկ թիմից զբաղված են այդպիսի գործողություններով: Այս 10 ամսվա ընթացքում ոչ մի իրական գործողություն չարեցին, մարդկանց բռնում էին-բաց էին թողում, այդ կինոն, թատրոնը, մասկի շոուն, բոլորիս համար ակնհայտ է: Միակ, այսպես ասած, դեպքը, երբ բռնում էին ու բաց չէին թողնում, կապված էր քաղաքական հետապնդումների հետ: Այս օրերին, երբ նշում էինք Արցախյան շարժման սկզբի 31-ամյակը, ունենք փաստ, որ այն մարդիկ, ովքեր պայքարել են Հայաստանի անկախության համար, պայքարել ու հաղթել են պատերազմում, հանուն մեր ազգային արժեհամակարգի` նետվել են ամենադժվար մարտերի, նրանք այսօր կա՛մ բանտերում են, կա՛մ այս կամ այն ձեւով ենթարկվում են հետապնդումների: Իսկ ովքեր եղել են դասալիքներ, ծառայել են օտարին, օտարից վերցրել են դրամաշնորհներ, ապականել են մեր ազգային արժեհամակարգն իրենց ցեխոտ, կեղտոտ ոտքերով, նրանք այսօր կա՛մ իշխանության են, կա՛մ գտնվում են մի այնպիսի արտոնյալ պայմանում, որ հարց է ծագում` արդյոք սա մեր Հայաստանն է:

Նիկոլ Փաշինյանը հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը. Ահարոն Ադիբեկյան

Կանխատեսո՞ւմ էիք այս ամենը, որ ժամանակին ԱԺ-ում դեռեւս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին առաջարկեցիք միասին օրենսդրական նախագծով հանդես գալ եւ փակել Հայաստանում գործող սորոսական կազմակերպությունները:

Երբ ԱԺ ամբիոնից ասացի, որ Սորոսն իր փողերով, դրամաշնորհներով ուղղորդում է մեր երիտասարդությանը, մեր քաղաքական շերտերին, մեր երկիրը դեպի շատ վտանգավոր ճանապարհ, առաջին ցավոտ արձագանքը եղավ Նիկոլ Փաշինյանից (տեսագրությունները կան, որովհետեւ ԱԺ բաց նիստ էր): Եվ այդ արձագանքին ես պատասխանեցի` ասելով, որ եթե դուք այդքան ցավոտ եք ընդունում, եկեք միասին նախագիծ մշակենք: Սա հեգնանք էր իմ կողմից: Իհարկե կանխատեսում էի, ցավոք պետք է ասեմ, որ ես ճիշտ դուրս եկա: Ինչ այն ժամանակ էի ասում, այսօր` շատ կարճ ժամանակ հետո, դարձավ իրականություն: Եվ այն ինչ-որ մենք այսօր ենք զգուշացնում, նույնպես շատ կարճ ժամանակ հետո` ցավոք, կարող է դառնալ իրականություն: Ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ:

2018-ի ԱԺ ընտրությունները ոչ լեգիտիմ են. Դավիթ Սանասարյանը բարձրաձայնեց նիկոլական ընտրակեղծիքները

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА