o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.02.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ հայտնի օլիգարխ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, ով հայտնի է Լֆիկ մականունով, հանձնարարվել է սիրելի վոժդի մարտիմեկյան շոուն ապահովել մարդաքանակով: Զարմանալին այն չէ, որ օլիգարխն այդպիսի հանձնարարություն կարող է ստանալ` այդպիսին է օլիգարխների ճակատագիրը բոլոր վարչակարգերի օրոք: Զարմանալին այն է, որ ճակատագրի հեգնանքով, այն Լֆիկը, ում խանութները 2008-ի մարտի 1-ին թալանվում էին ամբոխի կողմից, եւ ում մեղադրում էին, թե ամբոխին ցրելու համար զգեստափոխված թիկնապահներ էր ուղարկել, այժմ պետք է մարտիմեկյան ցույցն ապահովի ցուցարարներով:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի, ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում վերջին 10 տարում անհետացել են  100 հազար զբոսաշրջիկ: Սույն զարմանալի պարադոքսը հայտնաբերել է հայտնի տնտեսական մեկնաբան ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆԸ: Վայելեք. «Մինչեւ այսօր ես գիտեի, թե զբոսաշրջիկներին հաշվում են թվաբանության կանոններով: Բայց այսօր պարզեցի, որ մեր վիճակագիրները զբոսաշրջիկներին հաշվում են Միջազգային զբոսաշրջության կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանությամբ: Չհարցնեք` ինչ տարբերություն: Ըստ մեր վիճակագիրների` վերջին 10 տարում (2009թ-ից մինչեւ 2018թ-ը ներառյալ) Հայաստան ժամանել է 10,995,862 զբոսաշրջիկ, բայց Հայաստանից մեկնել է ավելի քիչ` 10,895,699 զբոսաշրջիկ: Փաստորեն, 10 տարում Հայաստանում անհետ կորել է 100,163 զբոսաշրջիկ... Ու մի զարմացեք, որ Հայաստանում ոչ մի չինովնիկ չկարողացավ զբոսաշրջության զարգացման հոդաբաշխ ծրագիր ներկայացնել: Տվյալների նման բազան բացառում է տրամաբանությունը»:

ԶԱՐՄԱՆՔ

Բազում կատակների, վրդովված գրառումների եւ մեկնաբանությունների տեղիք էր տվել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ  հետեւյալ տարօրինակ գրառումը. «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ` թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»: Քաղաքացիներից շատերը տրամաբանորեն որոշեցին, որ եթե կառավարությանը չպետք է հարցնեն, ապա ավելի լավ է, թող իրենվ վճարած հարկերով սնվող այդ կառավարությունը հավաքի իրերը եւ ուղեւորվի, պատկերավոր ասած, հայտնի ռուսական հասցեով: Արմեն Աշոտյանն էլ արձագանքել է օրինաչափ հակադիր բանաձեւով. «Հարցրու նաեւ ի՞նչ ես արել անձամբ դու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար»: Բայց ամենազարմանալի դա չէ, այլ այն, որ պարզվում է` Նիկոլը սա ասել էր, այսպես ասած, Քենեդու անունից, ընթացքում աղճատելով նույն Քենեդու խոսքը: Դե ինչ, իր սկանդալային հարցազրույցում խմած Ֆորշը ճիշտ էլ բնութագրել էր. «Այս ինչ իշխանություն է, այս ինչ թուլայություն է»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА