o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ

26.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ

Այն, որ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հանրահավաք եւ երթ` մի շարք ճռճռան կարգախոսներով, նշանակում է, որ այդ օրը ստանալու ենք ցինիկ եւ երեսպաշտ շոու: Վոժդը քանիցս հայտարարել էր, որ մարտի 1-ը բացահայտված է, սակայն դեռեւս ոչ ոք որեւէ իրավապահ մարմնի հրապարակային հաղորդագրությունների մեջ չի տեսել  կոնկրետ 10 հոգու սպանությունների մեջ մեղադրվող մեղադրյալներ: Փոխարենը Ռոբերտ Քոչարյանն ու մի շարք բանակային գեներալներ մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, մինչդեռ դժվար է պատկերացնել, թե ինչպես էր ՀՀ երկրերդ նախագահը ինքն իրեն տապալում, իսկ ինչ վերաբերում է բանակին, ապա բանակայինների եւ ցուցարարների բախում որեւէ տեղ չի եղել, եւ բանակի զենքերից ոչ ոք չի տուժել:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

ԻՆՉՈՒ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԵՍՊԱՇՏՈՐԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԻՐԱՐԻՑ

Այն, որ ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի կողմից թխված մեղադրանքը ամբողջովին քաղաքական է, ակնհայտ է ցանկացած ողջամիտ մարդու: Ինչ վերաբերում է մարտիմեկյան զոհերին, ապա ինչքան էլ կոպիտ չհնչի, թրաշամանուկների վարչախումբը թքած ունի նրանց վրա: Այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական դիակապտություն է: Ինչպես իրավացիորեն նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Քաղաքականությունը բարոյական սահմաններ չի ճանաչում, այն կարող է եւ դիակապտությամբ զբաղվել. էմոցիաներ արթնացնող բոցաշունչ ելույթներ, դեմքներին կեղծ տխրություն, խաղ զգացմունքների վրա, զոհերի նկարների ֆոնին նկարահանումներ, մեծահոգաբար գրկախառնություններ ու համբույրներ զոհերի հարազատների հետ: Լավագույն կադրերը զոհերի փոքրիկ երեխաների հետ են ստացվում: Նման նկարահանումների ժամանակ հրավիրվում են լավագույն օպերատորները եւ լուսանկարիչները` ճիշտ պահը, հուզիչ ժեստերը պետք է անմահացվեն կադրերում: Քաղաքական տեխնոլոգների ներգրավումը խրախուսվում է` ցանկալի է արտասահմանից, տեղական կադրերի ցածր որակավորման պատճառով»:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Բայց մի հետաքրքիր պահ` թեեւ ՀԱԿ-ը ջերմորեն ողջունել է վարչապետի կողմից այդ ցինիկ շոուի անցկացումը, սակայն հանկարծ ԼՏՊ-ն որոշեց հինգ կետից բաղկացած տեքստով հրապարակավ ժխտել իր եւ Նիկոլ Փաշինյանի կապը: Այդ տեքստին կարելի էր արձագանքել ՀՀ երրորդ նախագահի «յա՛, իրո՞ք» թեւավոր խոսքով, բայց, այնուամենայնիվ, մենք կբերենք համառոտակի հիմնավորումներ, որ նրանք սերտորեն կապված են: Առաջինը` իր լրագրողական կարիերայի հենց սկզբից Փաշինյանը սպասարկում էր Լեւոն Ակոպիչին եւ վերջինիս թիմին, եւ դրա ապացույցները կարելի է գտնել մամուլի արխիվներում: Երկրորդը` 2008-ի պետական հեղաշրջման փորձի ժամանակ հենց Նիկոլն էր ամենագործուն կերպով  մասնակցում արյունոտ զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Երրորդը` հենց ՀԱԿ ցուցակով 2012-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվել էր պատգամավոր, իսկ ցուցակի անցողիկ տեղերում «պապին» ոչ ոքի պատահաբար չէր ընդգրկում: Չորրորդը` Արցախի հարցի շուրջ ե՛ւ Լեւոն Ակոպիչը, ե՛ւ Նիկոլ Վովաեւիչը ունեն գործնականում համընկնող կապիտուլյանտական մոտեցումներ: Եվ հինգերորդը` Նիկոլը նույն տերերի աջակցությամբ 2018-ին իրականացրեց այն, ինչը չէր հաջողվել դրանից 10 տարի առաջ Լեւոնին, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջադրված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը այնպիսին է, կարծես թե քննիչների գլխին կանգնած թելադրում էր հենց ԼՏՊ-նՍակայն ի՞նչը ստիպեց այդ երկուսին այժմ առերես իրար ուրանալ: Սկզբում, տեսնելով, որ սեփական ՔՊCC-ը հուսալի հենարան չէ, եւ ԱԺ-ի վրա հույս դնել չի լինի, Նիկոլը կառչեց Լեւոնից` վերջինիս թիմակիցներին անսահման քարոզչական ռեսուրս տալով: Բայց, թեեւ տխրահռչակ Ջոն Բոլթոնը ուղղակիորեն հնչեցրել էր «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի պահանջը, Նիկոլը զուտ մորթապաշտական նկատառումներով ստիպված եղավ հրապարակավ հրաժարվել դրանից, քանզի դա ցանկացածին կկանգնեցնի ամենասարսափելի հեռանկարի առջեւ: Եվ դա, իհարկե, պահանջում էր հրապարակային քաղաքականության մակարդակով ձեւի համար սահմանազատվել ԼՏՊ-ից: Բայց միաժամանակ նույն Բոլթոնին գործուղած ամերիկացիներն էլ լավ գիտեն, թե ինչպես խաղան մորթապաշտական լարերի վրա, եւ ծնվեց «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի վերջնագիրը. «Համբերության բաժակը լցվել է, եւ եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»: Եվ դա այն դեպքում, որ 2018-ի արտահերթ ընտրությունների շրջանում «ծռերը» սուսուսուփ կուլ տվեցին Նիկոլի խոստում-ակնարկը, որ իրենց կծանոթացնի ասֆալտի համի հետ: «Ծռերի» այդպիսի լկտիացման մեջ ոչ մի գաղտնիք էլ չկար` դեկտեմբերին ամերիկացիներին ամենեւին պետք չէր խանգարել Նիկոլին վերցնել ԱԺ բացարձակ մեծամասնությունը, իսկ հիմա պետք էր վախեցնել այն բանի համար, թե ինչպես է համարձակվում ժխտել իրենց պահանջ-հրամանը

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

ՓԱԽՈՒՍՏԻ՞ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ, ԹԵ՞...

Թավշակրոնները այժմ հայտնվել են երկու վախի արանքում: Գումարած դրան` ոչ պակաս մեծ երկյուղը Կրեմլից: Ու  դեռեւս ոչ ոք չի հերքել մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ուղղակիորեն անվանել է Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ եւ ակնարկել հետագա տհաճ հետեւանքները: Նաեւ գաղտնիք չէ նույն մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ինչպես է ԼՏՊ-ն փորձել համոզել Իտալիայի դեսպանին, ազդելու Եվրադատարանի վրա, որպեսզի Քոչարյանի բողոքի քննությունը ձգձգվի: Իսկ հիմա հանկարծ տեղի ունեցավ «պատահական» հրդեհ կառավարության շենքում, որի արդյունքում նաեւ ինչ-որ թղթեր են վառվել: Բնականաբար, ոչ մի ողջամիտ մարդ չի հավատում, որ կառավարական որեւէ շենքում կարող է պատահական հրդեհ լինել, այլ միանգամից սկսում է կասկածել ինչ-ինչ հետքեր մաքրելու մասին: Միաժամանակ նաեւ շատ տհաճ նստվածք է թողնում եւ այն պրակտիկան, որ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին խոշոր նվիրատվություններ են արվում, ու հատկապես տարօրինակ էր Մայր Աթոռի կողմից շուրջ 100 հազար դոլարի փոխանցումը: Այդ ամենը շատ ավելի շատ պետական ռեկետի է նմանվում: Ուստի պետք է համաձայնենք «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի հետեւյալ դիտարկմանը. «Մայր Աթոռը Աննա Հակոբյանի հիմնադրամին 43 միլիոն դրամ է փոխանցում այն ամսաթվով, որի նախորդ օրը Կաթողիկոսը հարձակման է ենթարկված լինում խաժամուժի կողմից, իսկ Պետությունը պաշտպանած չի լինում նրան: Մեկ այլ ընկերություն (անունը հատուկ չեմ նշում) նորից մեծ գումար է փոխանցում տիկին Հակոբյանի հիմնադրամին այն օրը, որի նախորդ օրը ՊԵԿ-ի կողմից տուգանվում է: Շատ հետաքրքիր «համընկնումներով» «նվիրատվություններ» են, որոնք կհետաքննենք, ու կարծում եմ` շատ հետաքրքիր իրողություններ ի հայտ կգան արդյունքում: Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչեր են պարզվելու ապագա իշխանափոխությունից հետո, ու աչքիս Աննա Հակոբյանն էլ է պետական ռեկետի հոդվածով անցնելու»:

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

Միաժամանակ նաեւ պետական տարածքներն անհատույց զբաղեցնող ԶԼՄ-ները «հանկարծ» Պետգույքի վարչությունից ստանում են նամակներ` տարածքներից դուրս գալու մասին, քանզի այդ տարածքները պետք է աճուրդով վաճառվեն: Իսկ հետո կեսբերան ասվում է, որ, միգուցե, անհատույց օգտագործման պայմանագրերը երկարաձգվեն: Դրանից արդեն ամենաստոր շանտաժի հոտն է գալիս, եւ դա շատ նման է ԶԼՄ-ներին` գրասենյակային պայմաններից զրկելու սպառնալիքով ահաբեկմանը: Կարճ ասած, այդ ամեն ինչից վախի եւ ինչ-որ տեղ խուճապի հոտ է գալիս: Ու միաժամանակ, կարծես թե, բոլորի հետ են այրվում կամուրջները, եւ այնպես, որ հետագայում, հենց որ կորցնեն իշխանությունը, էլ Հայաստանում ապրելու հնարավորություն չեն ունենա: Ուրեմն ինչ, փախուստի՞ են պատրաստվում...

«ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍՂԱՐԱՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА