o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել

24.02.2019 10:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Արցախի իշխանություններին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին չխոչընդոտել: «Կոչ ենք անում վերադառնալ օրինական դաշտ, աշխատել օրենքի սահմաններում, վերջ տալ բռնանալ մարդկանց իրավունքների վրա, այլապես դուք ինքներդ եք դրդում ժողովրդին վաղաժամ որոշումների՝ այն է հեղափոխության»,-ասված է հայտարարության մեջ:

«Հրապարակ». Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն

Ամբողջական հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես և սպասելի էր, Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո, այն է՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար ստորագրահավաք սկսելը, Արցախի իշխանական թևը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն պետք է ենթարկվեր սթրեսի։ Սակայն սպասելի չէր, որ սթրեսը նրան կբերեր աֆեկտային վիճակի, որի արդյունքում կընդունվեին ոչ ադեկվատ, մարդկային պատկերացումների հետ ոչ մի զուգահեռ չունեցող որոշումներ։

Սրա վառ ապացույցը փետրվարի 18-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն է սահմանադրական փոփոխությունների համար կազմակերպվող ստորագրահավաքի, այնուհետև դրա արդյունքում հանրաքվե կազմակերպելու մասին։ Ըստ որի՝ ստորագրահավաքը պետք է իրականացնի հատուկ նախաձեռնող խումբը, ստորագրահավաքը պետք է իրականացվի ԱՀ տարածքում գործող համայնքապետարաններում և շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում), նախաձեռնող խմբի գրանցումից հետո 45 օրվա ընթացքում։

Ցանկացած պատկերացումից դուրս է, որ օրինակ՝ 40,000 բնակչություն ունեցող քաղաքում ստորագրահավաքը պետք է իրականացվի միայն քաղաքապետարանում, ստացվում է այնպես, որ օրը գրեթե 1000 մարդ պետք է հերթ կանգնի, որ իր ստորագրությունը թողնի, միևնույն ժամանակ ստորագրություն տալու սկզբում և վերջում պետք է ստուգվեն քաղաքացու տվյալները։ Ցանկացած քաղաքացի, ով ունի ընտրության իրավունք, իրավունք ունի ցանկացած վայրում իրականացնել ստորագրահավաք իր կողմից ներկայացված անձնագրի առկայության դեպքում, իսկ ինչ վերաբերում է մարդկանց անձնական տվյալները ստուգելուն, ապա դա իշխանությունը կարող է իրականացնել ստորագրահավաքից հետո արդեն օրենքի սահմաններում ։ 

Սա  ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական քաղաքացու իրավունքները ոտնահարելու փորձ։ Կոչ ենք անում վերադառնալ օրինական դաշտ, աշխատել օրենքի սահմաններում, վերջ տալ բռնանալ մարդկանց իրավունքների վրա, այլապես դուք ինքներդ եք դրդում ժողովրդին վաղաժամ որոշումների, այն է հեղափոխության, որի պատասխանատվությունը ամբողջությամբ դուք եք կրելու։ Արհեստական խոչընդոտներ ստեղծելու, ձեր վիճակը ավելի բարդացնելու փոխարեն՝ կոչ ենք անում վերադառնալ օրենքի դաշտ՝ չցուցադրելով սեփական վախերը։

Իսկ թե ինչու հանկարծակի փետրվարի 18, անմիջապես Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո ընդունվեց այս որոշումների շարքը, մինչդեռ Սահմանադրությունն արդեն ուժի մեջ էր, դա ուրիշ հարց է։ Դրան կանդրադառնաք ավելի ուշ։ Երբ շղթան կբացվի և կհասկանանք՝ արդյո՞ք բոլոր որոշումներն են ըստ անհրաժեշտության ընդունվում ձեզ մոտ, թե ոչ։

Վերադարձեք օրինական դաշտ։

Դիմում ենք ՀՀ իշխանություններին, ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին հնարավորության սահմաններում ուշադրություն դարձնել այս որոշումների  օրինականությանը, սրանց անօրինական կիրառման դեմ աշխատանքներ տանել, այլապես սա տանում է քաղաքացու իրավունքների սահմանափակմանը»։

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА