o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր տարածաշրջանը թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Նիկոլ Փաշինյան

22.02.2019 17:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մեր տարածաշրջանը թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ռազմարդյունաբերական համալիր զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն, իհարկե ,մենք պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների ու արդյունքների հասնել։ Այսօր Կառավարությունում տեղի ունեցած ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստին նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է և՛ կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, և՛ գտնել հնարավորություններ, որպեսզի ֆինանսավորումն էական մեծանա։

«Ըստ էության՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար մեզ պետք է իրականացնել հետևյալը՝ մեր գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և  պետական կառավարման համակարգի շատ հստակ աշխատող մեխանիզմ է անհրաժեշտ ստեղծել։ Իհարկե, մենք այս համատեքստում ենք դիտարկում նաև ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը  կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի կարողանանք ոլորտում հասնել լուրջ փոփոխությունների»,- ասաց նա։

Այս համատեքստում վարչապետը կարևորում է նաև ՊՆ-ի վերլուծական աշխատանքը՝  ՀՀ ԶՈւ-ի կարիքների հետ կապված, որովհետև կարևոր է, որ առկա միջոցները թիրախավորված օգտագործվեն։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՀՀ–ը որոշակի կարողություններ ունի, սակայն նրան չի բավարարում դրանց ծավալը։ Վարչապետի կարծիքով՝ ցանկացած ոլորտում խնդիրները քննարկելիս պետք է քննարկել ոչ թե բարդությունները, այլ ձևակերպել  նպատակներ ու բոլոր գործողությունները պետք է բխեն այդ նպատակներին հասնելու առաջնահերթությունից։

Նիկոլ Փաշինյանը զինվորական ծառայության մասին նոր որոշում է ստորագրել

«Այն միջավայր՝ աշխարհաքաղաքական, ռազմական, որը կա մեր տարածաշրջանում, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել, որովհետև «յոլա գնալու» տրամաբանությամբ մենք միայն սպառում ենք այն ռեսուրսները, որոնք ունենք։ Մենք պետք է մտածենք մեր ռեսուրսների զարգացման մասին, այստեղ պետք է նաև անողոք լինենք առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ։ Առաջին հերթին պետք է գնանք թեկուզ ոչ պոպուլյար լուծումների, կամային լուծումների, որ համոզվենք, որ պետական ֆինանսավորում ստացող որևէ օղակ չկա, որը պարապ նստած է։ Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր ամենակարևոր խնդիրն է, անկախ նրանից, թե դա որ ոլորտին է վերաբերում»,- ընդգծեց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ռազմարդյունաբերության ու տեխնոլոգիաների ոլորտում պետք է կարողանան հստակ լուծումներ առաջարկել։ «Տեխնոլոգիական լուծում ասելով ես պատկերացնում եմ հետևյալը՝ կարևորը ոչ թե տանկն է, այլ այն խնդիրը, որը մենք ուզում ենք լուծել տանկի միջոցով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА